ReAnimania 2019
 

Պա­րոն Թրամ­փին Հա­յաս­տա­նի «դու­խով վար­չա­պե­տի» հետ հան­դի­պու­մը չէր հու­զել

Պա­րոն Թրամ­փին Հա­յաս­տա­նի «դու­խով  վար­չա­պե­տի» հետ հան­դի­պու­մը չէր հու­զել
23.09.2019 | 18:33
Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի լո­սան­ջե­լե­սյան այ­ցի մա­սին եր­կար, ես կա­սի, ան­վերջ կա­րե­լի է խո­սել, ոչ թե ոգևոր­ված ու տպա­վոր­ված եմ, այլ ո­րով­հետև նկա­տում ու ըն­կա­լում եմ իշ­խա­նու­թյուն­նե­րին բնո­րոշ հա­տուկ պա­թոսն ու կեղծ հու­զա­կա­նու­թյու­նը, փաս­տե­րի խե­ղա­թյու­րումն ու կի­րառ­ված տեխ­նո­լո­գիա­նե­րը: Ինչ­քան էլ իշ­խա­նա­վոր­ներն ու նրանց հետ սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցող լրատ­վա­մի­ջոց­նե­րը տա­րա­ծեն, թե լո­սան­ջե­լե­սա­հա­յու­թյու­նը մեկ մար­դու նման, հա­մախ­մբ­ված մաս­նակ­ցել է Փա­շի­նյա­նի հետ հան­դիպ­մա­նը, ի­րո­ղու­թյունն այն է, որ հան­դիպ­մա­նը ներ­կա է ե­ղել տե­ղի բնակ­չու­թյան միայն տա­սը տո­կո­սը: «Թեև տե­սախ­ցիկ­նե­րը կադ­րերն այն­պես էին նկա­րել, որ մար­դա­շա­տու­թյան տե­սա­րան ա­պա­հով­վեր, բայց, Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ա­սում են, նեղ­սր­տել է սա­կա­վա­մար­դու­թյու­նից»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
Միայն տե­ղի հա­յե­րի հետ հան­դիպ­մամբ խան­դա­վառ­ված Փա­շի­նյա­նին ԱՄՆ-ի ղե­կա­վար մար­մին­նե­րից և ոչ ոք չի ըն­դու­նել: Իսկ այդ օ­րե­րին ԱՄՆ-ում գտն­վող Հնդ­կաս­տա­նի վար­չա­պետ Նա­րենդ­րա Մո­դին, երբ հան­դի­պում էր Տե­խաս նա­հան­գում շուրջ 65.000 հայ­րե­նա­կից­նե­րի հետ, նրան ու­ղեկ­ցում էր անձ­մաբ ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը։ Ի­հար­կե հաս­կա­նա­լի է, որ տե­ղի հա­յե­րի հա­մար բնավ էա­կան չէ՝ ով կու­ղեկ­ցի ի­րենց սր­տի վար­չա­պե­տին, բայց մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի տե­սա­բան­նե­րը հս­տա­կո­րեն ար­ձա­նագ­րում են՝ երևույ­թը Հա­յաս­տա­նի շա­հե­րից չի բխում: Լոս Ան­ջե­լե­սի հա­յե­րի հա­մար կարևորն ու ա­ռաջ­նա­յի­նը երևի այն հան­գա­մանքն է ե­ղել, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ներ­կա­նե­րին դի­մել է «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հպարտ և դու­խով քա­ղա­քա­ցի­ներ» ձևա­կերպ­մամբ, ին­չը դի­վա­նա­գի­տա­կան ա­ռու­մով ոչ կո­ռեկտ ար­տա­հայ­տու­թյուն է, վի­րա­վո­րանք` տվյալ երկ­րի քա­ղա­քա­ցիա­կան ինս­տի­տու­տի նկատ­մամբ:
Կար­ծում ենք՝ կո­ռեկտ չէր նաև Հա­յաս­տա­նից դուրս մի­ջազ­գա­յին հան­րու­թյան աչ­քի առջև քն­նար­կել նախ­կին գոր­ծըն­կե­րոջ վար­քա­գիծն ու հայ սպա­յի կեր­պա­րը: Բնավ ԱԱԾ նախ­կի պե­տի պաշտ­պա­նի դե­րը ստանձ­նե­լու մի­տու­մը չու­նե­նա­լով՝ նշենք միայն, որ նրա հետ ու­նե­ցած են­թադ­րյալ ան­հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի ու մի­ջա­դե­պե­րի, ու­սա­դիր­ներն աղ­բա­ման նե­տե­լու մա­սին կա­րիք չկար խո­սե­լու օվ­կիա­նո­սից այն կողմ. բա­ցատ­րու­թյուն տա­լու և հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լու ժա­մա­նակն ու տեղ կա:
Սևակ ՎԵՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao