ReAnimania 2019
 

Եկե­ղե­ցու վրա մատ մի՛ թափ տվեք

Եկե­ղե­ցու վրա մատ մի՛ թափ տվեք
24.09.2019 | 00:32
Նա­խորդ հա­մա­րում անդ­րա­դա­րձել էինք ե­կե­ղե­ցի-պե­տու­թյուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, նշե­լով, որ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին, մեղմ ա­սած, ծանր օ­րեր է ապ­րում: Անդ­րա­դառ­նա­լով Գե­ղար­քու­նյաց թե­մի Մա­քե­նյաց վան­քում տե­ղի ու­նե­ցած սր­բապղ­ծու­թյա­նը (մի քա­նի ան­ձինք ի­րենց ի­րա­վունք էին վե­րա­պա­հել օծ­ման ա­րա­րո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել)՝ ըն­դգ­ծել էինք. «Դժ­վար է բա­ցատ­րել ի­րա­վա­պահ­նե­րի ու առ­հա­սա­րակ իշ­խա­նու­թյուն­նե­րի այս­չափ հարևանցի վե­րա­բեր­մուն­քը, ա­սես ի­րենց շա­հե­րից է բխում, որ ե­կե­ղե­ցու դեմ ա­նընդ­հատ դա­վեր նյութ­վեն, ե­կե­ղե­ցին պա­ռակ­տե­լու փոր­ձեր ար­վեն»:
Մեր հրա­պա­րա­կու­մից բա­ռա­ցիո­րեն օ­րեր անց աս­վա­ծի ճշ­մար­տա­ցիու­թյու­նը հաս­տա­տեց ան­ձամբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ լո­սան­ջե­լե­սյան ա­սու­լի­սի ժա­մա­նակ: Հան­դիպ­մա­նը ներ­կա­նե­րից մե­կի հար­ցին ի պա­տաս­խան, թե ինչ­պես պետք է կար­գա­վոր­վեն ե­կե­ղե­ցի-պե­տու­թյուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, Փա­շի­նյա­նը կար­ծես մատ թափ տվեց հոգևոր դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի վրա՝ ա­սե­լով. «Երբ ա­սում ենք՝ ե­կե­ղե­ցու ներ­քին կյան­քի մեջ չենք մտ­նում, ո­րոշ ե­կե­ղե­ցա­կան­ներ սրա­նից եզ­րա­կաց­նում են, թե սա թույլ կա­ռա­վա­րու­թյուն է, ե­կեք քան­դենք: ՈՒ­ժեղ հա­կա­հար­ված կս­տա­նան և ծն­կի կբեր­վեն բա­ռիս բուն և փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով»։
Դա­րեր ի վեր ազ­գին միա­վո­րող կա­ռույ­ցի հետ նման տո­նով խո­սե­լու ի­րա­վունք ու­նե՞ր ար­դյոք Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ա­ղան­դա­վոր­նե­րի, ա­մե­նա­տար­բեր փոր­ձու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րի դուրս ե­լած հոգևոր հայ­րե­րի վրա մուն­նաթ գա­լով` ի՞նչ էր ու­զում հաս­կաց­նել: Չլի­նի՞ ու­զում են, որ ե­կե­ղե­ցա­կան ա­մեն մի ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ ու ա­ղոթք­նե­րում հոգևո­րա­կան­նե­րը պար­տա­դիր օգ­տա­գոր­ծեն «թա­վիշ» և «քայլ ա­րա» բա­ռե­րը: Ի դեպ, ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի, կա­ռա­վա­րու­թյան կող­մից վե­րահ­սկ­վող ՊՈԱԿ-ի հայտ­նի «ֆեյ­քա­բա­նա­կին» էլ օ­րեր ա­ռաջ հրա­հանգ­ված է ե­ղել հնա­րա­վոր բո­լոր ձևե­րով քն­նա­դա­տել ու քար­կո­ծել ռու­սաս­տա­նա­հայ խո­շոր գոր­ծա­րար Սամ­վել Կա­րա­պե­տյա­նին՝ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ, թե ին­չու գոր­ծա­րա­րի ու նրա տիկ­նոջ դի­ման­կա­րը պետք է փակց­ված լի­նի կա­թո­ղի­կո­սի նս­տա­վայ­րում: Մի կողմ թող­նե­լով երևույ­թի ճիշտ կամ սխալ լի­նե­լը՝ նշենք միայն, որ վե­րա­նո­րոգ­ված շեն­քի բաց­մա­նը ներ­կա էին թե՛ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, թե՛ Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը, ու ե­թե ինչ-որ բան վար­չա­պե­տի սր­տով չէր, ա­պա Կա­րա­պե­տյա­նի ա­կան­ջին ան­ձամբ կա­րող էր շշն­ջալ այդ մա­սին:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao