ReAnimania 2019
 

«Հա­սա­րա­կու­թ­յու­նը տրոհ­ման, խրա­մատ­նե­րի խո­րաց­ման փու­լում է, ին­չը լավ տեղ չի տա­նե­լու»

«Հա­սա­րա­կու­թ­յու­նը տրոհ­ման, խրա­մատ­նե­րի խո­րաց­ման փու­լում է, ին­չը լավ տեղ չի տա­նե­լու»
01.10.2019 | 00:19

ՀՀ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ, ԵՊՀ պրո­ֆե­սոր, «Քա­ղա­քա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա» ՀԿ ղե­կա­վար Ա­ԼԵՔ­ՍԱՆԴՐ ՄԱ­ՆԱ­ՍՅԱՆՆ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սում է, որ նա­խորդ տար­վա ապ­րիլ-մա­յի­սին սկս­ված իշ­խա­նա­փո­խու­թյու­նը չի ա­վարտ­վել, և նոր իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռա­ջին կար­գի պաշ­տոն­նե­րում շա­րու­նա­կում են տե­ղա­վո­րել ի­րենց թի­մա­կից­նե­րին: Ըստ նրա՝ այդ տրա­մա­բա­նու­թյան մեջ է տե­ղա­վոր­վում նաև ԱԱԾ տնօ­րե­նի և ոս­տի­կա­նու­թյան պե­տի պաշ­տո­նան­կու­թյու­նը. նրանց, ում կաս­կա­ծում են ինչ-ինչ հար­ցե­րում, հա­նում են, տեղն ի­րենց մարդ­կանց դնում, ո­րոնք, ան­կաս­կած, հա­վա­տար­մու­թյան սկզ­բուն­քով են նշա­նակ­վում. «Ռուս հայտ­նի հե­ռուս­տալ­րագ­րող Վլա­դի­միր Պոզ­նե­րը մի ա­ռի­թով ա­սել է, որ պա­րոն Փա­շի­նյա­նի շուրջ պտտ­վող­նե­րը քծ­նում են նրան: «Փա­շի­նյա­նի փո­խա­րեն,- ա­սել է Պոզ­նե­րը,- ես ա­ռա­ջին հեր­թին աշ­խա­տան­քից կհա­նեի քծ­նող­նե­րին»:

-Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Վա­լե­րի Օ­սի­պյա­նին և Ար­թուր Վա­նե­ցյա­նին մի քա­նի ա­միս ա­ռաջ գե­նե­րա­լի կո­չում շնոր­հեց, իսկ ո­րոշ ժա­մա­նակ անց հայ­տա­րա­րեց, թե լավ չէին աշ­խա­տում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ըն­կած այս պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի հիմ­քում:
-Ձեր նշա­ծը վկա­յում է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձում են յու­րա­յին­նե­րից կազմ­ված թիմ ձևա­վո­րել: Նախ՝ տա­լիս ես գե­նե­րա­լի կո­չում, ա­պա ակն­կա­լում նրա հա­վա­տար­մու­թյու­նը, բայց հե­տո պարզ­վում է, որ հար­ցեր կան, որ վեր են հա­վա­տար­մու­թյու­նից: Դրան հետևում է աշ­խա­տան­քից ա­զա­տե­լը կամ հե­տապն­դելն ու քրեա­կան գործ հա­րու­ցե­լը: Մեր հա­սա­րա­կու­թյունն այժմ տրոհ­ման, խրա­մատ­նե­րի խո­րաց­ման փու­լում է, ին­չը լավ տեղ չի տա­նե­լու: Լավ կլի­նի՝ սև-սպի­տա­կի, մե­րոնք-ձե­րոն­քի խրա­մատ­ներ չլի­նեն առ­հա­սա­րակ:
-Իշ­խա­նու­թյուն­ներն ա­նընդ­հատ խո­սում են ներդ­րում­ներն ա­վե­լաց­նե­լու մա­սին, բայց դրանք, կար­ծես, տե­սա­նե­լի չեն:
-Նման կո­չեր հն­չե­ցին նաև ԱՄՆ-ում, թե` ե­կեք Հա­յաս­տան, ներդ­րում­ներ ա­րեք: Բայց այդ կո­չե­րը կա­րող են սպառ­վել հենց ոգևո­րու­թյան ա­լի­քի վրա: Մենք տն­տե­սա­կան խն­դիր­ներ ու­նենք, ին­չի մա­սին Փա­շի­նյա­նը Լոս Ան­ջե­լե­սում ե­լույ­թի ժա­մա­նակ ա­սաց, բայց հե­տաքր­քիր էր, որ բարձ­րա­գոչ մյուս հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի նման այդ պա­հը չար­ժա­նա­ցավ բուռն ծա­փե­րի: Լո­սան­ջե­լե­սյան ե­լույ­թում վար­չա­պե­տը խո­սեց նաև Քըրք Քըր­քո­րյա­նի ժա­մա­նակ Հա­յաս­տա­նում կա­տար­ված ճա­նա­պար­հա­շի­նու­թյան մա­սին: Ըն­դգ­ծեց՝ ե­թե դա չլի­ներ, ճա­նա­պարհ­նե­րի այ­սօր­վա վի­ճակն ա­հա­վոր կլի­ներ: Հի­շեց­նեմ, որ դա ե­ղել է ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի օ­րոք, դրա հա­մար, կար­ծում եմ, պետք է փա­կեինք այդ էջն ու բո­լո­րին բե­րեինք սպի­տակ դաշտ, մինչ­դեռ խրա­մատ­ներ փո­րե­լու, առ­ճա­կա­տում­նե­րի, հա­սա­րա­կու­թյան պա­ռակտ­ման ճա­նա­պար­հով ենք գնում: Տպա­վո­րու­թյունն այն է, որ վար­չա­պե­տի հին ու նոր խոր­հր­դա­կան­նե­րը մտած­ված են նրան խրա­մատ­ներ գցե­լու խոր­հուրդ­ներ տա­լիս, իսկ ե­թե չգի­տակ­ցե­լով են ա­նում այդ ա­մե­նը, ա­պա դա ան­դունդ տա­նող ճա­նա­պարհ է:
-ՈՒ՞ր է տա­նե­լու մեզ խրա­մա­տա­վո­րու­մը:
-Տար­բեր ճա­նա­պարհ­նե­րով՝ ան­ջր­պետ­նե­րի ստեղծ­ման, տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան մե­կու­սաց­ման, տն­տե­սա­կան անկ­ման, հա­սա­րա­կու­թյունն ա­նընդ­հատ երկ­րոր­դա­կան հար­ցե­րի շուրջ գզվռ­տո­ցի մեջ մտց­նե­լու, ար­ժեք­նե­րի այ­լա­սեր­ման և այլն: Ան­դառ­նա­լի վնաս­ներ հասց­նե­լու հա­զա­րու­մի ձև կա: Եր­կու-ե­րեք տա­րի հե­տո հա­մընդ­հա­նուր այս ոգևո­րու­թյունն ան­կում է ապ­րե­լու, փո­ղո­ցա­յին մե­ծա­մաս­նու­թյամբ իշ­խա­նու­թյուն գրա­վե­լը հար­ցի լու­ծում չէ: Մի ցն­ցու­մից կա­րող ենք անց­նել մեկ այլ ցնց­ման, մինչ­դեռ արևմտյան շատ պե­տու­թյուն­ներ հա­սել են այն քա­ղա­քա­կան մշա­կույ­թին, որ ընդ­հան­րա­պես խու­սա­փում են ցն­ցում­նե­րից:
-Քա­ղա­քա­կան բուռն զար­գա­ցում­նե­րի ֆո­նին ի՞նչ դիրք է ըն­դու­նել ընդ­դի­մու­թյու­նը:
-Երևա­ցող, կազ­մա­կերպ­ված ընդ­դի­մու­թյուն ա­ռայժմ չու­նենք: Կան ա­ռան­ձին քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, ո­րոնք խրա­մատ­նե­րի բա­ժան­ված հե­ռուս­տաա­լիք­նե­րի մի­ջո­ցով գնա­հա­տում են ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, բայց այն­պի­սի քա­ղա­քա­կան ուժ, որ կա­ռու­ցո­ղա­կան, հա­մա­հայ­կա­կան ար­ժեք­նե­րի դաշ­տի վրա կքն­նա­դա­տի և ու­ղի­ներ կա­ռա­ջար­կի, ցա­վոք, չու­նենք: Մեզ նոր բան է պետք, մեր ու­ղին է պետք մշա­կել, իսկ աշ­խար­հում եր­կու ճա­նա­պարհ կա՝ տն­տե­սա­կան և քա­ղա­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի`արևմտյան, որ­տեղ տն­տե­սա­կան մար­դը` մի­լիո­նա­տե­րը, նա­խա­գահ է, և չի­նա­կան, որ­տեղ քա­ղա­քա­կան մարդն է քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան լիի­րավ տե­րը: Իսկ մենք այ­սօր, ցա­վոք, արևմտյան տեխ­նո­լո­գիա­նե­րի ջրերն ենք ըն­կած:
-Դր­սի ո՞ր ու­ժերն են փոր­ձում ար­մա­տա­վոր­վել Հա­յաս­տա­նում:
-Դր­սի ոչ մի ուժ չի կա­րող աշ­խա­տել, ե­թե ներ­սում հե­նա­րան չու­նե­նա՝ լի­նի գրան­տա­կե­րի, մո­լո­րյալ­նե­րի, արևմտյան ար­ժեք­նե­րի պա­տանդ­նե­րի, ազ­գա­յի­նից հե­ռա­նա­լու կամ ա­պազ­գա­յին ար­ժեք­նե­րի ար­մա­տա­վոր­ման ձևով: Իսկ մարդ­կանց մի զանգ­ված կա, որ խոր­քը չի տես­նում, միայն ճառն ու կար­գա­խոսն է նկա­տում: Նրանք, որ խոր­քը չեն տես­նում ու նոր կամ նախ­կին իշ­խա­նու­թյան ֆա­նատն են, զրկ­վում են սթափ դա­տե­լու կա­րո­ղու­թյու­նից:
-Ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցի կար­գա­վոր­ման հար­ցում նույն­պես, ա­ռա­ջըն­թաց չկա: Փաս­տո­րեն, «վե­րե­լա­կա­յին դի­վա­նա­գի­տու­թյունն» ար­դյու­նա­վետ չգոր­ծեց:
-«Վե­րե­լա­կա­յին դի­վա­նա­գի­տու­թյան» մա­սին ժա­մա­նա­կին ա­ռիթ եմ ու­նե­ցել ա­սե­լու՝ դա չի ար­դա­րա­նա­լու, ո­րով­հետև իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ադր­բե­ջան­ցի թուր­քը չի սպա­սե­լու, թե ինչ­պես են զար­գա­նա­լու դեպ­քե­րը, որ դրան հա­մա­պա­տաս­խան վարք դրսևո­րի: Ադր­բե­ջա­նի նպա­տա­կը մնում է նույ­նը՝ Ար­ցա­խի (ու ոչ միայն) զավ­թու­մը, նրա բո­լոր քայ­լե­րը պետք է ի­մաս­տա­վո­րենք, դի­տար­կենք այդ հա­մա­տեքս­տում: Ե­թե սթափ գնա­հա­տենք ի­րո­ղու­թյուն­նե­րը, կտես­նենք, որ ա­ռա­ջա­դի­մու­թյուն չկա, ու դա սպա­սե­լի էր, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նը չի պատ­րաստ­վում փափ­կեց­նել իր ռազ­մա­շունչ լե­զուն, ու չի բա­ցառ­վում, որ դի­վեր­սիոն նոր ակ­տեր լի­նեն: Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո, կար­ծես, հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում երկ­խո­սու­թյու­նը զգու­շա­վոր՝ մի­մյանց ստու­գե­լու բնույթ է ըն­դու­նել: Եր­բեմն այն­պի­սի բա­ներ ենք ա­սում Մոսկ­վա­յին, որ դա կա­րե­լի էր այլ ձևա­չա­փում ա­սել, իսկ նման բա­նե­րը չեն վրի­պում ադր­բե­ջան­ցի­նե­րի աչ­քից, ին­չը հե­տա­գա­յում որ­պես սադ­րիչ հայ­տա­րա­րու­թյուն են օգ­տա­գոր­ծում: ՈՒ­զում եմ մեկ այլ հան­գա­մանք ևս ա­ռանձ­նաց­նել. այս օ­րե­րին խոս­վում է հայ մո­լո­րյալ բնակ­չին ադր­բե­ջան­ցի դի­վեր­սանտ ա­հա­բեկ­չի հետ փո­խա­նա­կե­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին: Այս­տեղ ես ան­հան­գս­տու­թյուն եմ զգում, որ հան­կարծ իշ­խա­նու­թյուն­նե­րը նման բան թույլ չտան: Ե­թե այդ ա­հա­բե­կիչ­նե­րին հանձ­նենք հարևան երկ­րին, ա­պա մար­դաս­պան­նե­րին կա­րող են հե­րո­սաց­նել: Գե­րի­նե­րի փո­խա­նակ­ման ծրագ­րով Ադր­բե­ջա­նը փոր­ձում է Ղա­րա­բա­ղին դուրս թող­նել գոր­ծըն­թաց­նե­րից ու դա ի­րա­գոր­ծել Հա­յաս­տա­նի մի­ջո­ցով:
Զրու­ցեց Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao