ReAnimania 2019
 

«Ար­ցա­խի քա­ղա­քա­կան դաշ­տում նոր դեմ­քեր նշ­մա­րե­լի չեն»

«Ար­ցա­խի քա­ղա­քա­կան դաշ­տում նոր դեմ­քեր նշ­մա­րե­լի չեն»
04.10.2019 | 01:24

Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րի, 2020-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի, ար­ցա­խյան ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի և հա­րա­կից այլ հար­ցե­րի շուրջ «Ի­րա­տե­սը» զրու­ցել է Ար­ցա­խի ռամ­կա­վար ա­զա­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­տե­նա­պետ ԲԱՐ­ԴՈՒՂ ԳԱԼՍ­ՏՅԱ­ՆԻ հետ:

-Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո քա­ղա­քա­կան վեկ­տո­րը կա­մաց-կա­մաց սկ­սում է թեք­վել ա­ռա­ջի­կա՝ ա­վե­լի խո­շոր նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ: Ե­թե որ­պես լակ­մու­սի թուղթ դի­տար­կենք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րը, ա­պա ի՞նչ ցույց տվե­ցին դրանց ար­դյունք­նե­րը:
-Սեպ­տեմ­բե­րին Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներն ի­րենց ձևով և կազ­մա­կերպ­վա­ծու­թյամբ էա­կա­նո­րեն չտար­բեր­վե­ցին նախ­կի­նում ե­ղած­նե­րից: Գյու­ղե­րում նույն հո­գե­բա­նու­թյամբ աշ­խա­տեց ծա­նոթ-խնա­մի-բա­րե­կամ գոր­ծո­նը, իսկ քա­ղա­քա­մայր Ստե­փա­նա­կեր­տում հաղ­թե­ցին անձ­նա­կան հե­ղի­նա­կու­թյունն ու ըն­կե­րա­կան մեծ շր­ջա­պա­տը: Այս պա­րա­գա­յում հնա­րա­վոր չէ այն ան­վա­նել քա­ղա­քա­կան-գա­ղա­փա­րա­կան գոր­ծըն­թաց, ին­չով կա­րե­լի կլի­նի պատ­կե­րա­ցում կազ­մել 2020 թվա­կա­նին տե­ղի ու­նե­նա­լիք խոր­հր­դա­րա­նա­կան և նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին:
-Ներ­քա­ղա­քա­կան մթ­նո­լոր­տը, հաս­կա­նա­լի է, այն­քան էլ խա­ղաղ չէ, կա­մաց-կա­մաց նշ­մար­վում են դաշ­տի հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րը, որ հայտ են ներ­կա­յաց­նում ա­ռա­ջի­կա նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի հա­մար: Ինչ­պի­սի՞ն է պատ­կե­րը, ով­քե՞ր են հիմ­նա­կան ֆա­վո­րիտ­նե­րը:
-Իս­կա­պես, ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում կա լար­վա­ծու­թյուն, և այն գնա­լով խո­րա­նում է: Այս ա­մե­նի սկզբ­նա­կան և կարևոր նա­խա­պայ­մա­նը Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի «զսպ­ված», «ան­կողմ­նա­կալ» կեց­վածքն էր, ո­րը հան­գեց­րեց հին խա­ղա­ցող­նե­րի նո­րաց­մանն ու ակ­տի­վաց­մա­նը: Նախ՝ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո քա­ղա­քա­կան, ա­ռա­վել ևս ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան չտր­վեց Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի լե­գի­տի­մու­թյան և ան­ցած ճա­նա­պար­հի վե­րա­բե­րյալ, և սրա­նից օգտ­վե­լով՝ նախ­կին իշ­խա­նու­թյան մի մա­սը, լի­նե­լով հա­յաս­տա­նյան նախ­կին վար­չա­կար­գի ֆի­նան­սա­կան և քա­ղա­քա­կան մե­նե­ջերն Ար­ցա­խում, հե­ղա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո կեր­պա­րա­նա­փոխ­վեց և հե­ղա­փո­խա­կա­նի դի­մա­կով ստանձ­նեց «հե­ղա­փո­խա­կան» ջա­հակ­րի դե­րը: Իշ­խա­նու­թյան մյուս հատ­վա­ծը, ա­վե­լի մա­քուր ու մարդ­կա­յին գտն­վե­լով, չու­րա­ցավ իր նախ­կին տե­րե­րին ու փոր­ձեց զսպ­վա­ծու­թյուն ցու­ցա­բե­րել ՝ չհաշ­ված ո­րոշ «հա­թա­թա­ներ» և «հե­րո­սա­պաշտ­պան» պոռթ­կում­ներ: Խա­ղա­դաշտ ի­ջան նաև ռազ­մա­կան այ­րեր, ո­րոնց ա­վանդն Ար­ցա­խյան հե­րո­սա­մար­տում իս­կա­պես անգ­նա­հա­տե­լի է, սա­կայն քա­ղա­քա­կան դաշ­տում, մեղմ ա­սած, ոչ այն­քան կի­րա­ռե­լի: Չան­վա­նար­կե­լով մինչ օրս հայտ ներ­կա­յաց­րած ֆա­վո­րիտ­նե­րին՝ ա­սեմ, որ խա­ղա­ցող­նե­րի մի բա­նակն իր հաղ­թա­նա­կի տես­լա­կա­նը կա­ռու­ցում է տա­րի­նե­րի ըն­թաց­քում պե­տա­կան մի­ջոց­նե­րի հաշ­վին հարս­տա­նա­լու, եր­կի­րը մո­նո­պո­լաց­նե­լու, նախ­կին իշ­խա­նա­կան լծակ­ներն օգ­տա­գոր­ծե­լու հաշ­վին, ո­րոնց հետևորդ­նե­րի թի­վը, ցա­վոք, քիչ չէ: Մյուս բա­նա­կի հա­ջո­ղու­թյան հիմ­նա­կան գրա­վա­կա­նը հիմն­ված է բա­ցա­ռա­պես ան­ցյա­լի` պա­տե­րազ­մա­կան շր­ջա­նի հաղ­թա­նա­կած հե­րո­սի ու­ժեղ կեր­պա­րի վրա, ո­րին գու­մար­վում են նաև այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րից վրեժ լու­ծե­լու ժո­ղովր­դա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը: Ե­թե չլի­նեն լուրջ քա­ղա­քա­կան շար­ժեր, այս բա­նա­կը ևս ու­նի բա­վա­կան հետևորդ­ներ, ին­չը վկա­յեց վեր­ջին շր­ջա­նում ի­րա­կա­նաց­ված ստո­րագ­րա­հա­վա­քը: Մի կողմ էլ կա, որ լի­նե­լով ընդ­դի­մա­դիր ու անց­նե­լով ար­ժա­նի մար­տա­կան ու­ղի, ժա­մա­նա­կին մեծ հե­ղի­նա­կու­թյուն էր վա­յե­լում, սա­կայն վեր­ջին տա­րի­նե­րին նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին ծա­ռա­յե­լու հետևան­քով օ­րըս­տօ­րե նա­հանջ է գրան­ցում: Մե­կու­կես տա­րի Ար­ցա­խում սն­կի պես գո­յա­ցող կու­սակ­ցու­թյուն­նե­րի ֆո­նի վրա քա­ղա­քա­կան դաշ­տում դեռ նշ­մա­րե­լի չեն նոր դեմ­քեր: Ցա­վոք, Ար­ցա­խի՝ դեռ չձևա­վոր­ված քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյա­նը չի հրամց­վել գա­ղա­փա­րա­կան նոր լի­դե­րի կեր­պար, այ­սօր­վա դրու­թյամբ ընտ­րու­թյու­նը հնի ու ա­վե­լի հնի, վա­տի ու վա­տա­գույ­նի դաշ­տում է:
-Ներ­հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­ներն ինչ­պե՞ս են պրո­յեկտ­վում Ար­ցա­խի վրա: Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը կար­ծես ու­նեն ի­րենց նա­խընտ­րած թեկ­նա­ծուն ու դա չեն էլ թաքց­նում:
-Ներ­հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը սկզբ­նա­կան փու­լում բա­վա­կա­նին վատ էին ըն­կալ­վում ոչ միայն իշ­խա­նու­թյուն­նե­րի բո­լոր ճյու­ղե­րի կող­մից, այլև ժո­ղովր­դի մի զգա­լի մա­սի: Սա­կայն մար­դիկ հաս­կա­ցան, որ նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը և, առ­հա­սա­րակ, որևէ մե­կը Ար­ցա­խը հանձ­նե­լու նպա­տակ ու ցան­կու­թյուն չու­նեն: Հե­ղա­փո­խու­թյան ա­լի­քը, ցա­վոք, չան­ցավ Զա­րու­խի և Քնա­րա­վա­նի ան­ցա­կե­տը, ու հայ­տն­վե­ցինք ան­հաս­կա­նա­լի հնի ու նո­րի ա­րան­քում: Դրա վառ վկա­յու­թյունն է Ար­ցա­խի իշ­խա­նու­թյան չփո­փոխ­վող կեց­վածքն ու դիր­քո­րո­շու­մը տն­տե­սա­կան և քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի նկատ­մամբ: Այս և մի շարք քա­ղա­քա­կան ա­նօ­րեն գոր­ծըն­թաց­նե­րի նկատ­մամբ «զուսպ» կեց­վածք ըն­դու­նեց հա­յաս­տա­նյան նոր իշ­խա­նու­թյու­նը: Նրանց կող­մից պոռթ­կում­ներ նկատ­վում են միայն այն ժա­մա­նակ, երբ Ար­ցա­խի քա­ղա­քա­կան ո­րոշ ֆի­գուր­նե­րի քն­նա­դա­տու­թյան սլաքն ուղղ­վում է հա­յաս­տա­նյան նոր քա­ղա­քա­կա­նու­թյա­նը կամ ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին: Ինչ վե­րա­բե­րում է հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ բա­ցա­հայտ թեկ­նա­ծու ու­նե­նա­լուն, չեմ կի­սում այդ կար­ծի­քը, չնա­յած նրան, որ խա­ղա­ցող­նե­րից մե­կի թի­մը ներ­քին լսա­րա­նում կար­ծիք է ստեղ­ծում, թե «դաբ­րոն» ստա­ցողն ի­րենք են: Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը վերջ­նա­կան դիր­քո­րո­շում չեն հայտ­նել, «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նում նույն­պես կար­ծիք­ներն ի­րա­րա­մերժ են: Ե­թե նույ­նիսկ այդ­պես է, ա­պա դա հան­գեց­նե­լու է քա­ղա­քա­կան ա­նո­մա­լիա­յի: Մի կող­մում հե­ղա­փո­խու­թյուն և քա­ղա­քա­կան նոր թիմ, մյուս կող­մում՝ կո­ռում­պաց­ված նախ­կին հա­մա­կար­գի վե­րար­տադ­րու­թյուն:
-Ար­ցա­խի քա­ղա­քա­կան դաշ­տը կար­ծես ե­րեք թևի է բա­ժան­վել՝ մի մա­սը լռում է, մյուս թևն ակն­հայ­տո­րեն պաշտ­պա­նում է ՀՀ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին, մեկ այլ հատ­ված փոր­ձում է սի­րա­շա­հել նո­րե­րին: Ի վեր­ջո, ի՞նչ է տի­րում այդ­տեղ: Քա­ղա­քա­կան դաշտն ազդ­վո՞ւմ է ՀՀ ներ­քա­ղա­քա­կան վի­ճա­կից:
-Նման ի­րա­վի­ճակ, ա­յո, կա այս­տեղ, ո­րոշ ու­ժեր, չշ­տա­պե­լով կար­ծիք հայտ­նել, սպա­սում են հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին: Մյուս մա­սը կար­ծիք հայտ­նե­լու ու­նա­կու­թյուն չու­նի: Նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին ակն­հայտ կամ կի­սա­գաղտ­նի պաշտ­պա­նող­նե­րը նրանց հետ ճա­նա­պարհ են ան­ցել, ծա­նոթ-բա­րե­կա­մա­կան, ըն­կե­րա­կան և շա­հըն­կե­րա­կան կա­պե­րով են կապ­ված: Մար­դիկ էլ կան, որ, սի­րա­շա­հե­լով Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին, մտա­ծում են, թե կա­րող են ի­րենց լի­դե­րին նա­խա­գա­հի պաշ­տո­նում տես­նել:
-Այս ըն­թաց­քում ՀՅԴ Ար­ցա­խի կազ­մա­կեր­պու­թյու­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րի շարք է սկ­սել, Դուք նույն­պես հան­դի­պել եք նրանց հետ: Ի՞նչ կա­րող են տալ, ըստ Ձեզ, այս հան­դի­պում­նե­րը, կհա­ջող­վի՞ մեկ միաս­նա­կան օ­րա­կարգ ձևա­վո­րել ու մաս­նակ­ցել ընտ­րու­թյուն­նե­րին:
-Ի սկզ­բա­նե լի­նե­լով հայ ա­վան­դա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րից մե­կը՝ գո­նե վեր­ջին շր­ջա­նում ա­նըն­դու­նե­լի ենք հա­մա­րել Դաշ­նակ­ցու­թյան՝ ման­դատ­ներ ու­նե­նա­լու և դրանք պա­հե­լու հա­մար գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին քծ­նե­լու և լղոզ­վե­լու քա­ղա­քա­կան կեց­ված­քը, սա­կայն ըն­դու­նե­ցինք հրա­վե­րը և քն­նար­կե­ցինք ոչ միայն միաս­նա­կան թեկ­նա­ծուի, նաև ո­րոշ քա­ղա­քա­կան ու­ժե­րի միա­վոր­մամբ քա­ղա­քա­կան դա­շին­քի ձևա­վոր­ման մե­խա­նիզմ­ներ: Վեր­ջին քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից ել­նե­լով՝ ցան­կա­լի ճա­նա­պար­հը, կար­ծում եմ, ու­ժե­րի միա­վո­րումն է: Ա­ռա­ջար­կը Դաշ­նակ­ցու­թյանն էր, բայց գա­ղա­փարն ըն­դու­նե­լի է և այս պա­հին նպա­տա­կա­հար­մար նաև մեզ հա­մար: Քն­նար­կում­նե­րը շա­րու­նա­կա­կան են լի­նե­լու, այդ իսկ պատ­ճա­ռով որևէ կար­ծիք հայտ­նել չեմ կա­րող:
-Դուք ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում Ձեր մաս­նակ­ցու­թյու­նը: Մտա­պատ­կե­րում կա՞ ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու տես­լա­կան:
-Ցան­կա­ցած ա­ռողջ քա­ղա­քա­կան ուժ ձևա­վոր­վում է ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու և այդ ճա­նա­պար­հով իշ­խա­նու­թյան գա­լու նպա­տա­կով: Չնա­յած այս պա­հի մեր հա­մեստ քա­ղա­քա­կան գոր­ծի­քա­կազ­մով և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով գա­ղա­փա­րա­կան-քա­ղա­քա­կան ուժ ենք, սա­կայն փա­ռա­հեղ մեկ­դա­րյա ու­ղի ու­նենք ան­ցած, հետևա­բար այս ընտ­րու­թյուն­նե­րի կող­քով հպան­ցիկ անց­նե­լու ի­րա­վունք չու­նենք: Իսկ թե ինչ ձևա­չա­փով կմաս­նակ­ցենք ընտ­րու­թյուն­նե­րին, պարզ կդառ­նա նո­յեմ­բեր-դեկ­տեմ­բեր ա­միս­նե­րին կա­յա­նա­լիք մեր ար­տա­հերթ հա­մա­գու­մա­րից հե­տո:
-Ռամ­կա­վար ա­զա­տա­կան կու­սակ­ցու­թյան թևերն ու կա­ռույց­նե­րը, ըստ տար­բեր տե­սա­կետ­նե­րի, միաս­նա­կան չեն: Ի՞նչ վի­ճակ է այ­սօր ձեր կու­սակ­ցու­թյու­նում և ինչ­պե՞ս կներ­կա­յա­նա ՌԱԿ-ն Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րին:
-Ռամ­կա­վար ա­զա­տա­կան կու­սակ­ցու­թյան մա­սին ձեր նշած կար­ծի­քը չեմ կա­րող կի­սել, քա­նի որ կու­սակ­ցու­թյու­նը թևեր չու­նի, ու­նի կա­ռույց­ներ աշ­խար­հի 18-19 եր­կր­նե­րում, այդ թվում և Ար­ցա­խում, ո­րոնք դե­ֆակ­տո ՌԱԿ կենտ­րո­նա­կան վար­չու­թյան օ­րի­նա­կան շր­ջա­նակ­ներն են: Մեր կու­սակ­ցու­թյու­նը, լի­նե­լով հայ­րե­նի­քի և սե­փա­կան ժո­ղովր­դի կող­քին, եր­բեք չի խո­նարհ­վել որևէ իշ­խա­նու­թյան ա­ռաջ, ին­չը սա­կայն դուր չէր գա­լիս նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին: Բայց վս­տահ ենք, որ պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը վե­րա­կան­գն­վե­լու է շու­տով, և նման կար­ծիք­ներ այլևս չեն լի­նե­լու մեր քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան ու լրատ­վա­կան դաշ­տե­րում:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao