Ընդգծ­ված անջր­պետ կա

Ընդգծ­ված անջր­պետ կա
11.10.2019 | 01:19
«Իմ քայ­լը» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյու­նը սկ­սել է հա­ճախ նիս­տեր գու­մա­րել. ե­թե ա­ռաջ ամ­սա­կան մեկ-եր­կու ան­գամ էին հա­վաք­վում, այժմ հան­դի­պում­ներն ա­մեն­շա­բա­թյա են դար­ձել:
«Շա­բա­թա­կան մեկ օր ան­պայ­ման նիստ են ա­նում, շա­բաթ կա­րող է լի­նել՝ նույ­նիսկ եր­կու ան­գամ հան­դի­պեն: Վար­չա­պե­տը միշտ չէ, որ ներ­կա է լի­նում, բայց ա­մեն ին­չից ու ա­մեն մե­կից ա­վե­լի քան տե­ղե­կաց­ված է,- ա­սաց «Ի­րա­տե­սի» աղ­բյու­րը՝ հա­վե­լե­լով,- Խոր­հր­դա­րա­նում նիս­տեր այլևս չեն անց­կաց­վի, նախ՝ ԱԺ աշ­խա­տա­կազմն էր ստիպ­ված եր­կար մնում շեն­քում, հե­տո՝ բուռն քն­նա­դա­տու­թյան էին ար­ժա­նա­նում մյուս խմ­բակ­ցու­թյուն­նե­րի կող­մից, որ ե­թե այդ­պես է՝ մենք էլ կա­րող ենք ԱԺ-ում նիս­տեր ա­նել ու ար­տա­ժա­մյա վատ­նել պե­տա­կան գույ­քի հա­մար տրա­մադր­վող մի­ջոց­նե­րը»:
Ինչ վե­րա­բե­րում է պատ­գա­մա­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյա­նը, ա­պա վեր­ջին մի քա­նի նիս­տե­րին ո­րոշ պատ­գա­մա­վոր­ներ բա­ցա­կա­յում են: Նրանք հիմ­նա­կա­նում այն մար­դիկ են, որ դեմ են «Ա­մուլ­սա­րի» շա­հա­գործ­մա­նը կամ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը. «Հի­մա թե վար­չա­պետն ինքն է ա­սել՝ չգաք նիս­տե­րին, թե այդ պատ­գա­մա­վոր­ներն ի­րենք են բոյ­կո­տում, չենք կա­րող ա­սել։ Բայց փաս­տը, որ վար­չա­պե­տի ու այդ պատ­գա­մա­վոր­նե­րի միջև ընդ­գծ­ված ան­ջր­պետ կա, կաս­կա­ծից վեր է»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao