«Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի մեծ մա­սը դեմ է Ստամ­բու­լ­յան կոն­վեն­ցիա­յին

«Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի մեծ մա­սը դեմ է Ստամ­բու­լ­յան կոն­վեն­ցիա­յին
18.10.2019 | 01:07

Թեև Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը կա­նաչ լույս է վա­ռել Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի ա­ռաջ, եզ­րա­հան­գե­լով, թե այն չի հա­կա­սում Հա­յաս­տա­նի սահ­մա­նադ­րու­թյա­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, թե՛ խոր­հր­դա­րա­նա­կան, թե՛ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րը, մեղմ ա­սած, չեն հաշտ­վում դրա ըն­դուն­ման հե­ռան­կա­րի հետ:


Ազ­գա­յին ժո­ղո­վի ե­րեք խմ­բակ­ցու­թյուն­նե­րից «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նի» պատ­գա­մա­վոր­ներն են, որ կտ­րուկ ու հս­տակ «ոչ» են ա­սում կոն­վեն­ցիա­յին: «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նում» դեռ չեն շտա­պում բարձ­րա­ձայ­նել ի­րենց դիր­քո­րո­շու­մը, ի­րա­վի­ճակ չի փոխ­վել «Իմ քայ­լի» հա­կա­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րում: Այս­պես ա­սած, «սո­րո­սա­կան թևը» ոգևոր­ված է Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի գնա­հա­տա­կա­նով, իսկ «դեմ» ար­տա­հայտ­ված պատ­գա­մա­վոր­նե­րը չհան­ձն­վե­լու ո­րո­շում են կա­յաց­րել:


«Կա­րող է ա­նակն­կալ թվալ շա­տե­րին, բայց «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նում կոն­վեն­ցիա­յին դեմ պատ­գա­մա­վոր­ներն ա­վե­լի շատ են, քան հնա­րա­վոր է պատ­կե­րաց­նել: Մար­դիկ ուղ­ղա­կի չեն ու­զում թի­րա­խա­վոր­վել, ան­ցավ գլու­խը ցա­վի տակ դնել, դրա հա­մար նա­խընտ­րում են լռել: Բայց ե­թե բա­նը հաս­նի ԱԺ-ում դրա քն­նարկ­մա­նը, վս­տա­հեց­նում եմ՝ դեմ տե­սա­կետ­ներ շատ եք լսե­լու»,- ըն­դգ­ծեց «Ի­րա­տե­սի» աղ­բյու­րը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao