Քաղաքական օրակարգ թելադրողների համար թիվ մեկ թեման, չենք կարծում, թե խաշը կամ հաշիվ փակելը պետք է լինի
26.11.2019 | 00:39
Հասարակությունն այս օրերին ակտիվորեն քննարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի ունեցած խաշկերույթը, ինչը հատկապես կարևորվել է անձամբ Միրզոյանի «պարզաբանումից» հետո, թե որտեղ ու ինչ պայմաններում է խաշ կերել:
Մի կողմ թողնելով նրա մեղադրանքներն ու բառապաշարը, որ օգտագործել է Facebook-յան գրառման մեջ, ընդամենն արձանագրենք՝ իշխանության՝ ուտելիքի ու սնվելու մասին խոսակցություններին վերջ չկա: Քաղաքական օրակարգ թելադրողների համար թիվ մեկ թեման, չենք կարծում, թե խաշը, հաշիվ փակելը կամ «պլանքյաշ» լինել-չլինելու հանգամանքը պետք է լինի: Բնական երևույթ է, որ հասարակական հետաքրքրության ու հանրային դեմքերի՝ ռեստորան գնալն ու «հաշիվ փակելը» պետք է հայտնվի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Դա լրագրողների՝ չինովնիկներին վերահսկելու անբաժան գործառույթներից է: Բայց պե՞տք է արդյոք, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առօրյա խոսակցական բառերով արդարացնեն իրենց քայլերն ու մարդկանց անընդհատ դատարկ թեմաներով կերակրեն: Տրամաբանությունն ու բանականությունը հուշում են, որ խաշի ու խաշլամայի՝ խանդավառանքով լեցուն քննարկումներից հետո ո՛չ տնտեսությունն է զարգանում, ո՛չ ներգաղթ է տեղի ունենում, ո՛չ էլ բանակն ամրանում: Կարիք չկա գիտահետազոտական և վերլուծական մեր մտքի բարձրակետը խաշը դարձնել ու «առաջ պոռալով հետ-հետ երթալ»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «Լուսավոր Հայաստանը» վստահ է՝ «Իմ քայլում» բավականին «հականիկոլական» պատգամավորներ կան
- Վաղարշակ Հարությունյանը սարսափո՞ւմ է լրագրողներից
- Ծափերի խորհրդարանն ու գորգ մաշեցնողները
- Բանից բեխաբար փոխնախարարն, օրինակ, ելակի տեսակավորման գործը կարող է համակարգել
- Հայաստանը շարունակվում է սեղմվել ու փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո. Վազգեն Մանուկյան
- Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ
- Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան
- Ոչ ոքի «խաթրին» չկպչող արտգործնախարարը
- Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, Մարիա Կարապետյանը փոխարինի
- Իմքայլականներն ընդունում են՝ մանդատը Փաշինյանն է նվիրել
- Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին
- «Հայրենիքն օրհասական վիճակից փրկելու համար ենք Փաշինյանին հորդորում հրաժարական տալ»
- Լուսինե Բարսեղյանը Հ1-ում «կոնտենտի» պատասխանատու է նշանակվել
- «Քանի դեռ Փաշինյանը չի հեռացել, Արցախում ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակն է լինելու»
- Դեկտեմբերի 19-ը ոչ թե սգո, այլ բարոյալքման ու սրբապղծության օր էր
- Մովսես Հակոբյանի հայտարարություններն իմքայլականներին չեն հետաքրքրում
- Իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ չի գտնում
- Հայկ Մարությանի ու «Իմ քայլի» հանդիպումը շիկացած մթնոլորտում է անցել
- «Մտահոգված Փաշինյանի կերպարի տակ իրականում հրեշ էր ապրում»
- «Իմ քայլի» մեկ տասնյակից ավելի պատգամավորներ դնում են Փաշինյանի հրաժարականի հարցը
Մեկնաբանություններ