ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնաբանել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը ուղղաթիռի վթարի հետևանքով. «Հաշվի առնելով Ռաիսիի՝ որպես դատավորի և նախագահի ահավոր գործը, Իրանի ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կլինի առանց նրա: Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը»: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պաշտոնական ցավակցություն էր հայտնել Էբրահիմ Ռաիսիի և իրանցի այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ:               
 

Վիրտուալ դոնքիշոտներ

Վիրտուալ դոնքիշոտներ
21.01.2022 | 13:27

Ճոռթո-ճոռթո խոսելու, ճոռոմ-ճոռոմ փիլիսոփայելու, անկապ-անկապ ճամարտակելու համար էս վիրտուալ տարածքում շատերի խելքն իրենցը չի: Փորձեք դուրս քաշել նրանց համացանցային անվնաս տարածքից, դեմ-դիմաց կանգնեցնել առաջին պատահած ծառի տակ, ու մեր ժամանակների ֆեյսբուքյան հերոսներից ոչինչ չի մնա:

Ստատուսային բարություն-մարդասիրություն-հայրենասիրություն հասկացությունները նույն պահին կդադարեն իրական կարգավիճակ լինելուց, ու դիմացդ կտնկվի անտարբեր-պարապ-անգործունյա հայի այն տեսակը, որին ընդամենը արգելափակել է պետք, ընդ որում, ո՛չ միայն վիրտուալ տարածքում:
Կանե՞նք, որ:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 44770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ