«Չնայած ռուս-ուկրաինական հակամարտությունը հետին պլան է մղվել, այն դեռ շարունակվում է։ Օրեցօր ավելի լավ է ընկալվում հակամարտության առաջին ամիսներին մեր երկրի առաջ քաշած խաղաղության ծրագրի կարևորությունը։ Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել նոր արյունահեղության և նոր ավերածությունների կանխման համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են...

Ասում են...
02.07.2023 | 20:53

Հայաստանում երևի քչերը գիտեն, որ առաջին անգամ «պողպատյա կառավարման», այսպես կոչված, գաղափարը առաջացել է Թուրքիայում` հեղաշրջումից հետո։ Փաշինյանի «պողպատյա հեղափոխությունը» մաքուր թուրքական ծագում ունեցող գաղափար է, և ներկայիս Հայաստանի տրագեդիան կայանում է նրանում, որ այստեղից-այնտեղից վերցրած գաղափարները փորձում են օգտագործել Հայաստանում` որպես սեփական գաղափարներ` խաբելով և մոլորության մեջ գցելով մարդկանց։ Իսկ մարդիկ, ինչպես երևում է` դեմ չեն խաբված լինելուն:

Սերգեյ Միխեև

«Կասպյան հետազոտությունների կենտրոնի» տնօրեն

Դիտվել է՝ 123303

Մեկնաբանություններ