Պուտինը փորձում է հրեաներին որպես միջնորդ ուժ օգտագործել

Պուտինը փորձում է հրեաներին որպես միջնորդ ուժ օգտագործել
02.10.2018 | 00:53

Երևի Հայաստանում էլ կհիշեն, որ երբ թուրքերը խփեցին Cy-24 ինքնաթիռը, և զոհվեց ռուս օդաչուն, Վլադիմիր Պուտինը ոչ դիվանագիտական նզովքներ հնչեցրեց Թուրքիայի և Էրդողանի հասցեին: Պետք էր միայն տեսնել ուխտադրուժ անակնկալից չարացած նրա դեմքը: Բայց ահա Սիրիայում ևս կործանվեց ռուսական հետախուզական Լս-20 ինքնաթիռը, զոհվեց 15 զինծառայող, ռուսական բանակի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարեցին, որ միջադեպի մեղավորը իսրայելական ռմբակոծիչների նենգաբարո գործողություններն են։ Եվ ինչ, ո՞րն էր Պուտինի առաջին արձագանքը. «Դա ավելի շուտ նման է ողբերգական պատահականությունների շղթայի»:


Պետք էր միայն թերթել ռուս նացիոնալիստական մամուլը: Ինչու՞ թուրքերի արածին Պուտինը ցասումնալից զայրույթով արձագանքեց, իսկ իսրայելցիների ստորությանը՝ միայն հաշտարար կոչով: Մինչև ե՞րբ պիտի ռուսաց պետության ղեկավարը կուլ գնա Իսրայելին, հրեաներին, Ռուսաստանի հրեական լոբբիստական ուժերին: Որոշ ժամանակ հրեաների կողմից վերահսկվող ռուսաստանյան լիբերալ մամուլը ինչպես հարկն է չէր էլ մեկնաբանում մեծաթիվ զոհերով միջադեպը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնիսկ ներողություն չխնդրեց, միայն ցավակցեց: Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարը եկավ Մոսկվա ու փորձեց արդարանալ: Սակայն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կրկին աներկբա հայտարարեց, որ ողբերգական իրադարձության մեղավորներն իրոք իսրայելցիներն են:


Որ Պուտինն ընդգծված հրեամետ է, Ռուսաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, թեև նախագահական իր գործունեությունը նա սկսեց «սեմիբոյարշչինա», թե «սեմիբանկիրշչինա» կոչված հրեական օլիգարխիայի ջախջախումով, որոնց իշխանությունը Ելցինի ժամանակ բացարձակ էր: Սակայն այդուհետ ռուսահրեաների, Իսրայելի նկատմամբ Պուտինի բարեհաճությունը ակնհայտ է: Նման վերաբերմունքի բացատրությունը մի քանի վարկածներ ունի: Նախ` Պուտինն ինքը հրեա է (մոր կողմից՝ Շելոմովա): Հետո, նա անկարող է հակազդելու հրեական «մաֆիային», որը քաղաքական, տնտեսական, ֆինանսական հզոր ուժ է ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում: Երրորդ` նա փորձում է հրեաներին որպես միջնորդ ուժ օգտագործել Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում և այլն:
Սակայն վերադառնանք ներկա իրավիճակին: Սեպտեմբերի 4-ին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կոնկրետացրեց առաջիկայում սիրիական բանակին ռազմական աջակցություն ցույց տալու միջոցառումները: Սիրիայի զինված ուժերին կտրամադրվի արդիական զենիթահրթիռային C-300 համալիր: Հակաօդային պաշտպանության սիրիական միավորումների և զորամասերի հրամանատարական կետերը կհամալրվեն կառավարման ռուսական ավտոմատացված համակարգերով, որոնք, ի դեպ, ուշադրություն դարձրեք, նախկինում երբեք չեն արտահանվել որևէ այլ երկիր: Բացի այդ, Միջերկրական ծովի՝ Սիրիային հարող շրջագծում կիրականացվի երկրի տարածքի օբյեկտների վրա ռազմաօդային հարձակումների ռադիոէլեկտրոնային վերահսկողություն:


Ի՞նչ է ստացվում. Պուտինի դժգույն հայտարարությունից շատ չանցած ռազմական գերատեսչությունը հանդես է գալիս, ըստ էության, հակաիսրայելական նախաձեռնություններով: Պաշտոնաթող գեներալ-գնդապետ, հայտնի ռազմական փորձագետ ու քաղաքական գործիչ Լեոնիդ Իվաշովի կարծիքով, բանակը հոգնել է երկրի քաղաքական ղեկավարության՝ Իսրայելի նկատմամբ երկդիմի մոտեցումներից: Մի քանի տարի առաջ սիրիացիները 400 միլիոն դոլար էին հատկացրել C-300 ձեռք բերելու համար, սակայն Նեթանյահուի մեկ հեռախոսազանգից հետո պայմանագիրը կասեցվեց: Հետախուզական տվյալների փոխանակման՝ Իսրայելի հետ կնքված համաձայնագիրը ընդամենը հեշտացնում է սիրիական օբյեկտների ռմբակոծումները իսրայելական ավիացիայի կողմից: Նաև, նույն Իսրայելի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի բերումով Մոսկվան Իրանին մերժեց C-300-ի տրամադրումը: Եվ այլն:


ՈՒշագրավ է նաև նացիոնալիստական «Զավտրա» թերթի դիտարկումը: Ռուսաստանում բարձր մակարդակով ընդունվող շատ որոշումների վրա ազդեցություն ունեցող անձինք իսրայելական անձնագրեր ունեն: Հրեական լոբբին՝ օլիգարխները, քաղաքական ու հասարակական գործիչները, ԶԼՄ-ների տիրակալները և այլք, ամենաուժեղն է Ռուսաստանում, մինչդեռ բանակը այն միակ հաստատությունն է, որտեղ արգելված է կրկնակի քաղաքացիությունը, առավել ևս` Իսրայելի: Ահա և, հարցադրում է «Զավտրան», գուցե Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության շրջանում ապարատային բախու՞մ է սկսվել բանակի և իսրայելամետ ուժերի միջև, և այս անգամ մարտը շահել է բանակը՝ Շոյգուն, ղեկավարությանն ստիպելով Սիրիայում գործել հօգուտ բանակի:
Իսրայելի արձագանքը Շոյգուի հայտարարությանը նույնքան հակառուսական էր: Այդ երկրի պաշտպանության ռուսախոս նախարարը առավել քան լպիրշ էր. «Ռմբակոծել ենք, ռմբակոծում ենք ու կռմբակոծենք: Եթե պետք լինի, կվերացնենք նաև ձեր գովելի C-300 համալիրը»:


Բոլոր դեպքերում, եթե վերոնշյալ վարկածները իրական հիմք ունեն, ապա կարելի է խոսել նոր քաղաքական երևույթի մասին՝ բանակը հիշեցնում է իր մասին: Սերգեյ Շոյգուի հեղինակությունը Ռուսաստանում իրոք շատ բարձր է, և Պուտինի հետնորդների ցուցակում նրա անունն էլ է հիշատակվում: Ճիշտ է, նա ազգությամբ ռուս չէ (հրեա էլ չէ), սակայն իր պատմության մեջ Ռուսաստանը բնավ էլ ոչ քիչ այլազգի ղեկավարներ է ունեցել, որոնք բազմապատկել են ռուսական կայսրության հզորությունը: Թեկուզ՝ Ստալինը:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 4406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao