Հրայր Թովմասյան. Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա

Հրայր Թովմասյան. Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա
25.10.2019 | 14:26

Սահմանադրական դատարանում որևէ ճգնաժամ չկա և կարծում եմ՝ այս իրադարձությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ՍԴ-ն մի քանի որոշումներ է ընդունել, որոնց վերաբերյալ հանրային իշխանությունները այլ ակնկալիք ունեին՝ 168.TV-ի «Pressing» հաղորդման ժամանակ ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«Օբյեկտիվ վիճակ է, երբ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է մի որոշում, որը կարող է հանրային իշխանությունների կողմից ճիշտ չընկալվել կամ նրանց սրտով չլինել: Ցավոք սրտի, Հայաստանի իրականության մեջ մենք կոլեգյալ մարմիններն ասոցացնում ենք այդ մարմնի նախագահի հետ, բայց ուզում եմ հիշեցնել, որ նախագահն այդ մարմնում, արդարադատության պրոցեսում որևէ արդարացում չունի, նա ունի ընդամենը մեկ ձայնի իրավունք»,- ասել է Թովմասյանը:
Անդրադառնալով հարցին, թե ՍԴ-ում ճգնաժամ է և իշխանություններն այս կերպ պայքարում են ճգնաժամի դեմ՝ Թովմասյանը պատասխանեց. «Այս ժամանակահատվածում որևէ մեկն արձանագրե՞լ է, որ ՍԴ-ն ի զորու չէ սահմանադրական արդարադատություն իրականացնել:

Եղե՞լ է որևէ դեպք, որ ՍԴ-ն սահմանված ժամկետում որոշում չընդունի, հետաձգի, չկարողանա հավաքվել, ամբողջ կազմով ձևավորված չէ և որոշումներ չի ընդունել: Նման բան չկա»,- նշել է նա: Հրայր Թովմասյանը ծիծաղելի է համարել դատավոր-անդամ բառախաղին անդրադառնալը, գնահատելով, որ սա արհեստական միջոց էր, որ փորձում էին դնել շրջանառության մեջ: ՍԴ նախագահի անձի շուրջ հանրային վստահության մասին Հրայր Թովմասյանը նշել է․ «Առհասարակ, ինչպե՞ս է չափվում այդ հանրային վստահությունը, ո՞վ է չափում։ Դատական իշխանության պարագայում վստահության բացակայությունը նշանակում է այդ մարմնի լուծարո՞ւմ, բնականաբար՝ ոչ։ Դատական իշխանության որոշումներն իրենցից ներկայացնում են բարդ իրավական հասկացություններ, որոնք երբեմն դատավորներին, իրավաբաններին հասու չեն և այստեղ չի կարելի ակնկալել, որ հասարակ քաղաքացին պետք է ամբողջը հասկանա և ընկալի»: ՍԴ նախագահը շեշտել է, որ ՍԴ-ի խնդիրը քարոզչությամբ զբաղվելը չէ, քանի որ քաղաքական այն մարմին չէ, սակայն նշել է նաև, որ ՍԴ-ում մի քանի դատավորներով քննարկել են մի քանի մեխանիզմներ, թե ինչպես կարելի է անել, որ որոշումներն ավելի մատչելի և հասանելի լինեն հանրությանը: «Այս առումով ճգնաժամ չկա, մի քանի քայլեր արվեցին, բայց դրանք բոլորը թե ներքին իրավական հանրության քննադատությանն արժանացան, թե վերջին հաշվով նաև արժանացան միջազգային իրավական հանրության քննադատությանը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
ƒÆ’ƒÆ’¯/1574371196">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ցե­ցը ներ­սից է
Երբ ցե­ցը ներ­սից է