Փա­շի­ն­յա­նա­կան բա­ռա­րա­նը հա­մալր­վել է նոր ար­տա­հայ­տութ­յամբ՝ «կո­շիկ­ներ լի­զե­լով»

Փա­շի­ն­յա­նա­կան բա­ռա­րա­նը հա­մալր­վել է նոր ար­տա­հայ­տութ­յամբ՝ «կո­շիկ­ներ լի­զե­լով»
17.03.2020 | 00:13
«Աս­ֆալ­տին ծե­փե­լու», «թա­թիկ­նե­րը կտ­րե­լու» ու «վզ­նե­րից բռ­նե­լու» փա­շի­նյա­նա­կան բա­ռա­րա­նը հա­մալր­վել է նոր ար­տա­հայ­տու­թյամբ՝ «կո­շիկ­ներ լի­զե­լով»։ Նա հա­մա­ռո­րեն չի ու­զում հաս­կա­նալ՝ ին­քը «Հայ­կա­կան ժա­մա­նա­կի» խմ­բա­գի­րը չէ, հրա­պա­րա­կա­յին ե­լույթ­ներն էլ խմ­բագ­րա­կան­ներ չեն, որ ինչ ա­սես ու ինչ­պես ա­սես գրի ու ներ­կա­յաց­նի։ Հե­տաձգ­ված հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վի ժա­մա­նակ ար­դեն եր­կու տա­րի եր­կի­րը ղե­կա­վա­րող Փա­շի­նյա­նը խո­սում էր նախ­կին­նե­րից, պայ­քա­րում նրանց ստ­վե­րի դեմ։ Մատ թափ տա­լիս, թե «վզա­կո­թե­րիդ կտանք»։ Փա­շի­նյա­նի «ան­զու­գա­կան» բա­ռա­պա­շա­րը, ան­կեղծ ա­սած, զար­մա­նա­լի չէ, տա­րա­կու­սե­լի է սա­կայն, որ նմա­նա­տիպ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րին ծա­փա­հա­րող­ներ ու դրա­նով հիա­ցող­ներ կան։ Քրեա­կան են­թամ­շա­կույ­թի դեմ պայ­քա­րին զու­գա­հեռ իշ­խա­նու­թյուն­նե­րը լավ կա­նեն մի պայ­քար էլ գռեհ­կա­բա­նու­թյան նկատ­մամբ սկ­սեն։ Ի՞նչ պետք է սո­վո­րեն ե­րե­խա­ներն ու ե­րի­տա­սարդ­նե­րը Փա­շի­նյա­նի բա­ռա­պա­շա­րից, ի՞նչ հետևու­թյուն­ներ պետք է ա­նեն, որ երկ­րի թիվ մեկ դեմ­քը կա­րող է գոռ­գո­ռա­լով կո­շիկ­ներ լի­զե­լու մա­սի՞ն խո­սել ու ա­սել, թե «դրանց էլ ա դուր ե­կել օ­տա­րերկ­րյա կո­շիկ­նե­րի հա­մը, վար­չա­պե­տի թի­կուն­քում՝ ստեղ-ըն­դեղ կո­շիկ­ներ են լի­զել օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի ու էդ լի­զե­լու հա­մար ա, որ վզա­կո­թե­րին տա­լով, տվել եմ, հա­նել եմ գոր­ծից ու ճիշտ եմ ա­րել»:
Աշ­խար­հի գրե­թե բո­լոր եր­կր­նե­րի ղե­կա­վար­ներն էլ քա­րո­զար­շավ­նե­րի են մաս­նակ­ցում, հրա­պա­րա­կա­յին խոսք են ա­սում, ե­լույթ­ներ ու­նե­նում։ Ա­յո, նրանք նույն­պես եր­բեմն վր­դով­ված են խո­սում, մատ են թափ տա­լիս, բայց նման բա­ռա­պա­շա­րով չեն փոր­ձում մարդ­կանց սիր­տը մտ­նել։ Հա­սա­րա­կու­թյա­նը կե­րակ­րե­լու հա­մար պետք են հաց ու տե­սա­րան­ներ, իսկ երբ հաց չի լի­նում, տե­սա­րա­նով պետք է լրաց­նել բո­լոր բա­ցե­րը, ինչն էլ այս պա­հին ա­նում է իշ­խա­նու­թյունն ի դեմս Փա­շի­նյա­նի ու նրա՝ կի­սա­գո­ղա­կան, գռե­հիկ բառա­մթեր­քով։
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ