Արա­րատ Միր­զո­յան, Ձեր հրա­ժա­րու­մը փա­րի­սե­ցիու­թ­յուն է

Արա­րատ Միր­զո­յան, Ձեր հրա­ժա­րու­մը փա­րի­սե­ցիու­թ­յուն է
24.03.2020 | 00:17
Ես բնավ չեմ փոր­ձում հա­կա­հե­ղա­փո­խա­կան դիրք ըն­դու­նել և այս­պես կոչ­ված հա­կա­հե­ղա­փո­խա­կան­նե­րին նոր կա­ռա­վա­րու­թյանն ու ԱԺ-ին քն­նա­դա­տե­լու նյութ տալ:
Ես ե­ղել եմ ան­ցած ռե­ժի­մի սուր և ան­զի­ջում քն­նա­դա­տող­նե­րից՝ հա­նուն մեր Հայ­րե­նիք-պե­տու­թյան և մեր ժո­ղովր­դի խա­ղաղ, ար­ժա­նա­պա­տիվ և ա­պա­հով ապ­րե­լու: Ես քն­նա­դա­տել եմ հե­ղա­փո­խու­թյան ա­ռա­ջին իսկ օ­րե­րից նոր ստեղծ­վող և ստեղծ­ված կա­ռա­վա­րու­թյա­նը՝ նույն մտա­հո­գու­թյամբ: Ես ու­զում եմ և հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին ոտ­քի կանգ­նած մեր ժո­ղովր­դի մեծ մա­սը՝ մեր ժո­ղո­վուր­դը, ես էլ նրա հետ, տե­րը լի­նենք հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նա­կին ու նրա բե­րած դրա­կան ար­դյունք­նե­րին: Սա որ­պես նա­խա­բան: Հի­մա՝ ըստ էու­թյան:
ՈՒ­րեմն այս­պես, պա­րո՛ն Ա­րա­րատ Միր­զո­յան, Ձեր նա­խա­ձեռ­նու­թյու­նը՝ մարտ ամս­վա հա­մար տրա­մադր­վե­լիք ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րի պարգևավ­ճար­նե­րից հրա­ժար­վե­լու և կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ա­ջակ­ցու­թյան նպա­տա­կով ստեղծ­ված գան­ձա­պե­տա­կան հաշ­վե­հա­մա­րին փո­խան­ցե­լը փա­րի­սե­ցիու­թյուն է... Ե­թե հա­կա­ռակ կար­ծի­քի եք, հրա­ժար­վե՛ք ձեր՝ գո­նե այդ մեկ ամս­վա աշ­խա­տա­վար­ձից, ո­րը նույն­քան մեծ գու­մար կկազ­մի:
Սկ­սենք այն բա­նից, թե ին­չու պի­տի պաշ­տո­նյա­ներն ա­մեն ա­միս պարգևավ­ճար ստա­նան. նրանց աշ­խա­տա­վարձն այն­քան բարձր է, որ նրանք դրա­մա­կան օ­ժան­դա­կու­թյան կա­րիք չու­նեն: Մենք հե­ղա­փո­խու­թյուն ենք ա­րել, որ ստո­րաց­ված ու աղ­քա­տա­ցած մեր ժո­ղո­վուր­դը հետ բե­րի մեր երկ­րից ու մե­զա­նից թա­լան­վա­ծը և ստա­նա ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տա­վարձ, կր­թա­թո­շակ և կեն­սա­թո­շակ, այլ ոչ թե հե­ղա­փո­խա­կան հա­մար­վող կա­ռա­վա­րու­թյան, ԱԺ-ի և մյուս գե­րա­տես­չու­թյուն­նե­րի պաշ­տո­նյա­նե­րը ա­մեն ա­միս մի­լիոն­նե­րի հաս­նող դրա­մա­կան պարգևատ­րում­ներ ստա­նան. սա հա­կա­սում է մեր հե­ղա­փո­խու­թյան նպա­տա­կին և տրա­մա­բա­նու­թյա­նը:
Նախ՝ պարգևավ­ճար տր­վում է ըստ էու­թյան այն աշ­խա­տո­ղին՝ բան­վոր, գիտ­նա­կան, բժիշկ կամ պաշ­տո­նյա, որն իր աշ­խա­տան­քա­յին ժա­մե­րից և պար­տա­կա­նու­թյուն­նե­րից դուրս հան­րօ­գուտ մեծ գործ է ա­րել... Ի դեպ, այս օ­րե­րին բարձր պարգևավ­ճա­րի են ար­ժա­նի մեր հան­րա­պե­տու­թյան բժիշկ­նե­րը, ո­րոնք աշ­խա­տում են ա­մե­նաի­րա­կան ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի պայ­ման­նե­րում։
Երկ­րորդ՝ հան­րա­պե­տու­թյան բյու­ջեում ե­թե կա պարգևավ­ճա­րի հաշ­վա­պա­հա­կան տող, ա­պա դա պետք է վե­րագր­վի մեր զին­վո­րա­կան­նե­րին՝ սպա­յա­կան և պայ­մա­նագ­րա­յին անձ­նա­կազ­մին, ո­րոնք կյան­քի գնով մեր սահ­մանն են պա­հում և պաշտ­պա­նում ձմ­ռան ցր­տին ու բքին, ամ­ռան տա­պին, գար­նան ու աշ­նան անձրևին ու կար­կու­տին, ո­րո­տի ու կայ­ծա­կի ժա­մա­նակ, և շա­տե­րը վար­ձով են ապ­րում:
Ո՞րն է ձեր՝ ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րիդ աշ­խա­տան­քի ՕԳԳ-ն՝ օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծա­կի­ցը, որ դուք ինք­ներդ ձեզ պարգևատ­րում եք։ Ինչ հան­ճա­րեղ է ա­սել «Մենք ենք, մեր սա­րե­րը» ֆիլ­մում Հրանտ Մաթևո­սյա­նը՝ Իշ­խա­նի (Մհեր Մկրտ­չյան) շուր­թե­րով.
-Լա՛վ եմ ա­րել, ես ինձ պարգևատ­րել եմ:
Այ, նրանց պարգևատ­րում հաս­նում էր, բայց այն ժա­մա­նակ­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը երևի դար­ձյալ ի­րենք ի­րենց էին պարգևատ­րում։
Հար­գե­լի՛ վար­չա­պետ, ԱԺ նա­խա­գահ, հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նա­կից հե­տո չգոր­ծե­ցին հե­ղա­փո­խու­թյան կտ­րուկ օ­րենք­նե­րը, ո­րը հետ­հե­ղա­փո­խա­կան ան­կա­յու­նու­թյուն ստեղ­ծեց քա­ղա­քա­կան և դա­տա­կան հա­մա­կար­գե­րում: Այս ի­րա­վի­ճա­կը շատ փխ­րուն է, դրան ա­վե­լա­ցավ նաև հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով սկս­վող տն­տե­սա­կան հա­վա­նա­կան ան­կու­մը… Մենք պետք է ա­մեն մի լու­ման օգ­տա­գոր­ծենք նպա­տա­կաուղղ­ված և տն­տե­սա­կան օ­գու­տի սկզ­բուն­քով, իսկ ե­թե կա­րո­ղա­նանք կան­խել հս­կա­յա­կան վնաս­նե­րի գո­նե մի մա­սը, դա էլ օ­գուտ կլի­նի։ Միայն թե չհա­կա­դար­ձեք, թե պարգևավ­ճար­նե­րի դրա­մա­կան գու­մա­րը էա­կան նշա­նա­կու­թյուն չի ու­նե­նա։ ՈՒ­նե­ցել է և կու­նե­նա:
Ա­ռայժմ այս­քա­նը, թերևս: Հու­սամ՝ խոսքս և հոր­դորս կհաս­նեն կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին ու Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հին:
Հա­վա­տում եմ ա­ռաջ քա­շածս խնդ­րի կարևո­րու­թյան ՁԵՐ ըմ­բռ­նու­մին:
Մա­րի ԲԱՐ­ՍԵ­ՂՅԱՆ-ԽԱՆ­ՋՅԱՆ
Գրող, հրա­պա­րա­կա­խոս
Դիտվել է՝ 4475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ