ՄԱԿ Կլիմայի գործակալության ղեկավար Սայմոն Սթիլը հայտնել է, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից աշխարհը փրկելու համար։ Նա կոչ է արել սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները, ընդունել ֆինանսական որոշումներ, որոնցում առաջնահերթ ուշադրություն կհատկացվի կլիմային։ Նախազգուշացումը, մասնավորապես, հասցեագրված է «Մեծ քսանյակի» երկրներին, որի մեջ են մտնում զարգացած և զարգացող տնտեսությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը և Հնդկաստանը։