Բեռլինի և Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանի կառավարությունը հարյուրավոր գերմանացի աշխատակիցների կարգադրել է լքել երկիրը մինչև հունիսի 1-ը: ⚫ Ֆինլանդիան խախտում է երկրի օրենքները՝ զենք չմատակարարել պատերազմող երկրներին. ՈՒկրաինային Ֆինլանդիայի ռազմական օգնության ընդհանուր ծավալն արդեն հասել է 1 միլիարդ դոլարի։               
 
  • Իսկ դուք գիտեի՛ք այդ մասին

    Իսկ դուք գիտեի՛ք այդ մասին

    28.05.2023| 21:55
    Սասունցի Դավթի առաջին հուշարձանը ստեղծել է Երվանդ Քոչարը 1939 թվականին` էպոսի հազարամյակի առթիվ:
  • Մայիս 28-ը Ներկայ Է Եւ Ապագայ

    Մայիս 28-ը Ներկայ Է Եւ Ապագայ

    28.05.2023| 21:51
    Համազգային ցնծութեան եւ հպարտութեան տօնն է այսօր, երբ երբեմնի ստրուկ հայ ժողովուրդը կը տօնէ իր հրաշափառ յարութեան` քաղաքական անկախութեան տարեդարձը: Յիրաւի անսահման սուղ եւ դառն եղան անկախութեան ճանապարհին մեր կորուստները, սակայն ճիշդ այդ անհաւասար կռիւներով, արիւնոտ մարտնչումներով, բազում զոհողութիւններով հայ ժողովուրդը իր թշնամիներուն եւ բարեկամներուն ապացուցեց, որ արժանի է անկախութեան: Ի՛նչ ալ եղած ըլլան մեր դառնութիւնները, յուսախաբութիւնները, հայկական պետականութեան զօրացումը պիտի ըլլայ մեր բոլորին սեւեռակէտը:
  • Համաշխարհային ճիվաղները նոր աղետ են նախապատրաստում. մարդկանց սպանելու առաջին և արագ միջոցը լինելու է բուն համավարակը-2

    Համաշխարհային ճիվաղները նոր աղետ են նախապատրաստում. մարդկանց սպանելու առաջին և արագ միջոցը լինելու է բուն համավարակը-2

    28.05.2023| 21:34
    Ժնևում օրերս կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարեկան վեհաժողովում նոր մահացու համավարակի առաջացման սպառնալիքի մասին ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հայտարարությունը չէր կարող չհիշեցնել անցյալ նոյեմբերին Կուրչատովի ինստիտուտի ղեկավարի նախազգուշացումը:
  • Կոմիտաս չեն լսում,Կոմիտաս շնչում են

    Կոմիտաս չեն լսում,Կոմիտաս շնչում են

    28.05.2023| 21:32
    Աստվածային Կոմիտասը փրկել Է մեր ինքնությունը,մեր մշակույթը,,,,
  • Սարդարապատի ոգին` Գևորգ Ե Սուրենյանց

    Սարդարապատի ոգին` Գևորգ Ե Սուրենյանց

    28.05.2023| 08:52
    Պատմությունը «եթե»ներ չի սիրում, բայց դժվար է ասել, թե ի՛նչ ընթացք կունենար Սարդարապատի ճակատամարտը, եթե չլիներ Գևորգ Ե Հայրապետի հստակ կեցվածքը:
  • Պասսերով են աշխատում...

    Պասսերով են աշխատում...

    27.05.2023| 21:34
    Կարդացի՝ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, առաջնագիծ սնունդ տեղափոխող հայ զինծառայողներին առևանգելով, նպատակ է հետապնդում հասնել նրան, որ փոխանակում կատարի որոշ ժամանակ առաջ ՀՀ ներթափանցած իր դիվերսատների հետ, որոնցից մեկը սպանել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին:
  • Անատոլի Ավետյան-70

    Անատոլի Ավետյան-70

    27.05.2023| 21:23
    «Ազնիվ ստեղծագործելու համար նկարիչը պիտի իր հողի վրա լինի. հայրենի հողն ուժ ու միտք, ստեղծագործելու համար մեծ էներգիա է տալիս»,-այս համոզմունքով է յոթ տասնամյակ ապրում ու ստեղծագործում անվանի գեղանկարիչ, քանդակագործ ԱՆԱՏՈԼԻ ԱՎԵՏՅԱՆԸ :
  • Անպարտելի միջանցքը

    Անպարտելի միջանցքը

    27.05.2023| 10:27
    Ամիսներ առաջ գրել եմ մի խաբեության մասին, որը հորինել էր թուրքական, անգլիական հետախուզությունը։
  • Էվրիկա

    Էվրիկա

    27.05.2023| 10:21
    Վերջապես գլխի ընկա… Արդեն քանի տարի է՝ մտքերս վերցնում են, իսկ անունս դեն նետում: Շարունակ գլուխ էի ջարդում, թե ինչու՛ են այդպես անում, ինչու՛ անունս չեն նշում: Այսօր երկրորդ բաժակից վերջապես գլխի ընկա: Հաստա՛տ զզվում են անունիցս:
  • Կոռուպցիոն ելևէջներ բոկում կամ` это вам выйдет бок-ом!

    Կոռուպցիոն ելևէջներ բոկում կամ` это вам выйдет бок-ом!

    26.05.2023| 21:56
    Ժամանակին օրենսդրորեն սահմանվում էր, որ պետական գլխավոր պաշտոնյան իրավունք չունի անդամակցելու որևէ քաղաքական կուսակցության։ Հետագայում մեզ համոզեցին, որ քաղաքականությունը կեղտոտ երևույթ է, և այնտեղ ցանկացած բան կարող է լինել ու պատահել։ Կուսակցաքաղաքական գործունեությունը ջհանդամ, բայց գիտությունն էլ հո մաքուր ոլորտ է, կամ, գոնե ներկայացվում է իբրև այդպիսին։ Եվ եթե այդպես է, ուրեմն վաղուց ժամանակն է, որ բոկում աշխատողներն օրենսդրորեն զրկվեն գիտական կոչումներ «շահելու», իսկ գիտության կոմիտեի ժողովուրդն էլ՝ թեմաների մրցույթներում «հաղթելու»` «ի վերուստ շնորհված» «իրավունքից»։ Թող դրանք էլ մյուս պաշտոնյաների պես բավարարվեն աշխատավարձ, պարգևատրում կողմնակի եկամուտ եռամիասնությամբ։ Թե չէ խեղճ գայշնիկ-տամոժնիկների անունն է դուրս եկել, բայց բոկիստներն ու գիտկոմիստներն են աշխարհն ուտում։ Երկրորդներին կանդրադառնանք այլ առիթով, իսկ այժմ նկատենք, որ երբ նայում ես բոկին, մեկ էլ տեսնում ես, թե մի անհայտ բոկոտն, բոկում հայտնվելով, անշեղորեն հարստանում է։ Եվ դեռ դա քիչ է՝ միանգամից ատենախոսություններ է պաշտպանում կամ պաշտպանեցնում ազգական, հարազատ, բարեկամներին (կամ պարզապես վճարունակներին)։ Իբրև դիտարկման թեմա վերցնենք բոկի ներկայիս գլխավոր պաշտոնակատարին (անուն-ազգանուն չենք գրում, որովհետև բացարձակապես ոչինչ չասող բաներ են, իսկ մենք չենք ուզում անիմաստությամբ ավելորդ ծանրաբեռնել ընթերցողի միտքը), որ ոչ միայն ինքն է «տաղանդավոր», այլև պարզվեց, որ իր կինն էլ «լուրջ» գիտնական է։ ՈՒղղակի մինչև ամուսնյակի պաշտոն ստանալը դեռ ի ցույց չէր դրել իր «գիտական» ձիրքը։ Անշուշտ չակերտով ենք ասում, որովհետև գիտություն ասելով, հասկանում ենք, օրինակ՝ «Լույսի տարածումը խավարում», «Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները», կամ նման մի վերնագիր, և ոչ թե՝ «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնախնդիրների լուծման ուղիները կրթական բարեփոխումների համատեքստում»։ Համոզված ենք, որ եթե մեկը բարձրաձայն էր կարդում, ապա շունչը կեսից կտրվեց։