• Ասում են...

    Ասում են...

    30.10.2020| 00:08
    ...թե Ռու­սաս­տա­նում հայ հա­մայն­քի ազ­դե­ցիկ ան­դամ­ներն այս պա­հին սպա­սում են, թե Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու հա­մար ՌԴ-ին դի­մե­լու ինչ­պի­սի տար­բե­րակ կամ ո­րո­շում է ըն­դու­նե­լու, որ­պես­զի ի­րենք ևս ակ­տիվ ներգ­րավ­վեն այդ աշ­խա­տանք­նե­րին և ի­րենց խո­ղո­վակ­նե­րով կա­րո­ղա­նան օգ­նել հայ­րե­նի­քին։ Սա­կայն Հա­յաս­տա­նից ոչ մի ազ­դակ դեռևս չեն ստա­նում։
  • Ասում են...

    Ասում են...

    27.10.2020| 00:26
    ...թե Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­ն­յակ­ներն ահ­ռե­լի աշ­խա­տանք­ներ են տա­նում, յու­րա­քանչ­յուր դեպք հան­գա­մա­նո­րեն ու­սում­նա­սի­րում, հա­վա­քագ­րում և ներ­կա­յաց­նում են ար­տա­քին աշ­խար­հին։
  • Ասում են...

    Ասում են...

    23.10.2020| 00:33
    ...թե Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման հար­ցը տևա­կան ժա­մա­նակ դր­ված է իշ­խա­նու­թյան սե­ղա­նին, բայց դեռևս այն պաշ­տո­նա­կան տեսք չի ստա­նում այն պատ­ճա­ռով, որ դեռևս կո­րած չեն հա­մա­րում միջ­նորդ եր­կր­նե­րի կող­մից հրա­դա­դա­րի հաս­տատ­ման և բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց սկ­սե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը։
  • Ասում են...

    Ասում են...

    20.10.2020| 00:12
    ...թե վեր­ջին օ­րե­րին հա­մա­ցան­ցում զգա­լիո­րեն ա­վե­լա­ցել են ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­կան նյու­թե­րը, ո­րոնց հե­ղի­նակ­նե­րը հան­դես են գա­լիս հայ օգ­տա­տե­րե­րի ա­նուն- ազ­գա­նուն­նե­րով։ Դրան զու­գա­հեռ, Հա­յաս­տա­նում ար­գե­լա­փակ­ված չեն ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­կան կայ­քե­րը, ո­րոնց հրա­պա­րա­կում­ներն ան­գի­տակ­ցա­բար տա­րա­ծում են ո­րոշ հայ օգ­տա­տե­րեր` կուլ տա­լով թշ­նա­մու խայ­ծը։
  • Ասում են...

    Ասում են...

    16.10.2020| 00:18
    ...թե ե­րեկ­վա ո­րոշ մո­լի արևմտա­մետ­նե­րի հան­կար­ծա­կի կեր­պա­րա­նա­փո­խու­թյունն ու ռու­սա­սեր դառ­նա­լը միայն ա­րագ ճկ­վե­լու և շո­ղո­քոր­թե­լու յու­րա­հա­տուկ տա­ղան­դով չի պայ­մա­նա­վոր­ված։
  • Ասում են...

    Ասում են...

    12.10.2020| 23:48
    ...թե նա­խան­ց­յալ օրը վար­չա­պե­տի և ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի ներ­կա­յութ­յամբ ԱԺ խորհր­դի նիս­տում հն­չած պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թ­յունն ա­վե­լի շատ հար­ցեր է ա­ռա­ջաց­րել, քան պա­տաս­խան­ներ տվել։
  • Ասում են...

    Ասում են...

    09.10.2020| 00:17
    ...թե պա­տե­րազ­մա­կան այս օ­րե­րին երկ­րի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վա­րի փո­փո­խու­թյու­նը չա­փա­զանց շատ հար­ցեր է ծնում, հատ­կա­պես հի­մա, երբ Փա­շի­նյա­նը դար­ձյալ «դա­վա­ճան­նե­րի» փնտր­տու­քի մեջ է։
  • Ասում են...

    Ասում են...

    06.10.2020| 00:33
    ...թե չնա­յած ժո­ղո­վուր­դը մեկ մար­դու նման սնունդ ու դե­ղո­րայք է հա­վա­քում բա­նա­կի հա­մար, սա­կայն այս պա­հին ա­մե­նա­գոր­ծուն ա­ջակ­ցու­թ­յու­նը հա­մա­պա­տաս­խան հիմ­նադ­րա­մին գու­մար փո­խան­ցելն է։
  • Ասում են...

    Ասում են...

    02.10.2020| 00:34
    ...թե այս օ­րե­րին ժա­մա­նա­կին մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հետ աշ­խա­տած, տար­բեր բա­րե­կա­մա­կան խմ­բե­րում ընդգրկված նախ­կին­նե­րը՝ «սևե­րը», դր­սի հետ ակ­տիվ աշ­խա­տանք­ներ են տա­նում, բո­լոր խո­ղո­վակ­նե­րով ներ­կա­յաց­նում սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կը, ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան հար­ձակ­ման ողջ պատ­կե­րը և հայ­կա­կան կող­մի հս­տակ մո­տե­ցու­մը։
  • Ասում են...

    Ասում են...

    29.09.2020| 00:51
    ...թե ի պա­տիվ պաշտ­պա­նու­թ­յան նա­խա­րա­րու­թ­յան, պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րի այս օ­րե­րին ՀՀ ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թ­յու­նը կարևո­րել ու հաշ­վի է ա­ռել նախ­կին ու ներ­կա բո­լոր բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րի փո­խան­ցած տե­ղե­կու­թ­յուն­ներն ու նրանց ա­ջակ­ցու­թ­յու­նը։