• Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.07.2020| 00:02
    Ի­նը խոր­հր­դի եմ ե­րա­նի տա­լիս իմ մտ­քում, իսկ տաս­նե­րոր­դը կա­սեմ լեզ­վով։ Դա այն մարդն է, որ ու­րախ է որ­դի­նե­րով և իր կեն­դա­նու­թյան ժա­մա­նակ տես­նում է թշ­նա­մի­նե­րի կոր­ծա­նու­մը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.07.2020| 00:02
    Երեք բա­նով գե­ղեց­կա­ցա և վա­յե­լուչ երևա­ցի Տի­րոջ և մարդ­կանց առջև։ Դրանք են` եղ­բայր­նե­րի միա­բա­նու­թ­յու­նը, մեր­ձա­վոր­նե­րի սե­րը և երբ­ կինն ու տղա­մար­դը հա­մե­րաշխ են ի­րար հետ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.07.2020| 00:02
    Այս ա­մե­նը բարձ­րյալ Աստ­ծու ուխ­տի Գիրքն է և Օ­րեն­քը, որ մեզ պատ­վի­րեց Մով­սե­սը իբրև Հա­կո­բի ժո­ղո­վուրդ­նե­րի ժա­ռան­գու­թյուն։ Նա ի­մաս­տու­թյու­նը հե­ղում է Փի­սոն գե­տի նման և ինչ­պես Տիգ­րի­սը` նո­րա­հաս բեր­քի օ­րե­րին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.06.2020| 00:02
    Կա հա­ջո­ղու­թ­յուն, որ չա­րիք է մար­դուն, գյուտ էլ կա, որ կո­րուստ է։ Կա ո­ղոր­մու-­թյուն, որ չի օգ­նում, բայց ո­ղոր­մու­թ­յուն էլ կա, որ կրկ­նա­կի հա­տու­ցում ու­նի։ Նվաս­տու­թ­յուն կա, որ փառ­քից է գա­լիս, փառք էլ կա, որ խո­նար­հու­թ­յուն է տա­լիս։ Կան, որ փոքր բա­նի հա­մար գլուխ են բարձ­րաց­նում, և կան, որ մեծ բա­նը փոքր բա­նի տեղ են դնում, բայց կան, որ յոթ­նա­պա­տիկ տու­ժում են։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.06.2020| 00:01
    Ով բռ­նու­թյամբ է դատ ա­նում, նման է այն ներ­քի­նուն, որ բռ­նա­նում է կույ­սի կու­սու­թյա­նը։ Մարդ կա, որ շա­տա­խո­սու­թյան պատ­ճա­ռով ա­տե­լի է դառ­նում բո­լո­րին, մար­դիկ էլ կան, ո­րոնց բե­րա­նում խոսք չկա։ Կան որ լուռ են, քան­զի չգի­տեն խո­սե­լու ժա­մա­նա­կը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.06.2020| 00:02
    «Արդ, երբ տես­նեք սար­սա­փե­լի սր­բապղ­ծու­թ­յու­նը,- ո­րի մա­սին աս­ված է Դա­նիել մար­գա­րեի մի­ջո­ցով,- որ հաս­տատ­ված է սուրբ վայ­րում (ով ըն­թեր­ցում է, թող հաս­կա­նա), այն ժա­մա­նակ, ով­քեր Հրեաս­տա­նում կլի­նեն, թող փախ­չեն լեռ­նե­րը. և ով տա­նի­քի վրա կլի­նի, իր տնից բան վերց­նե­լու հա­մար թող ցած չիջ­նի. և ով հան­դում կլի­նի, իր վեր­նազ­գես­տը վերց­նե­լու հա­մար թող հետ չդառ­նա։ Բայց վա՜յ այդ օ­րե­րին հղի­նե­րին ու ստն­տու­նե­րին»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.06.2020| 00:01
    Ի­մաս­տուն մար­դը ա­մեն ին­չում զգույշ կլի­նի և մեղ­քի ժա­մա­նակ կխու­սա­փի բա­զում հան­ցանք­նե­րից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    16.06.2020| 00:08
    Ի՞նչ է մար­դը, և ի՞նչ է նրա օ­գու­տը։ Ո՞րն է նրա բա­րի­քը, ո՞րն է նրա չա­րի­քը։ Մար­դու օ­րե­րի թի­վը ինչ­քան էլ շատ լի­նի, հա­ր­յուր տա­րի է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.06.2020| 00:04
    Ե­թե հա­րուս­տը վտանգ­վի, բա­րե­կամ­նե­րը նե­ցուկ կլի­նեն նրան, իսկ երբ աղ­քատն է ընկ­նում, ծա­նոթ­նե­րից իսկ հե­ռու է վան­վում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    09.06.2020| 00:04
    Յու­րա­քան­չ­յուր մար­մին միա­նում է իր տե­սա­կին, և յու­րա­քանչ­յուր մարդ հա­րում իր նմա­նին։ Ի՞նչ հա­րա­բե­րու­­թյուն կա­րող է լի­նել գայ­լի և գա­ռան միջև։ Ի՞նչ խա­ղա­ղու­թ­յուն կա­րող է լի­նել բո­րե­նու և շան միջև, և ի՞նչ խա­ղա­ղու­թ­յուն՝ հա­րուս­տի և աղ­քա­տի միջև։ Ա­ռ­յուծ­նե­րի որ­սը ա­նա­պա­տի վայ­րի է­շերն են, այդ­պես էլ հա­րուստ­նե­րի կե­րա­կու­րը աղ­քատ­ներն են։