ReAnimania 2019
 

70 տա­րի «ԳՈՒ­ԼԱԳ»-ում

70 տա­րի «ԳՈՒ­ԼԱԳ»-ում
13.09.2019 | 01:11
«Շատ ու­րախ եմ, որ Երևա­նը կա­ռուց­վում է և վե­րած­վում մայ­րա­քա­ղա­քի: Ես նույն­պես ե­րա­զում եմ կա­ռու­ցել մի տնակ ու ար­վես­տա­նոց, նույ­նիսկ մի ա­ռան­ձին փոք­րիկ պատ­կե­րաս­րահ իմ գոր­ծե­րի հա­մար: Բայց բա­նաս­տեղ­ծը վա­ղուց է ա­սել. «Ե­րա­զանք­ներ, ե­րա­զանք­ներ, ուր է ձեր քաղց­րու­թյու­նը»: Այդ­պես էլ երևի կսատ­կենք ե­րա­զանք­նե­րի հետ»:
Մար­տի­րոս ՍԱ­ՐՅԱՆ,
1927, Փա­րիզ
ՈՒԽ­ՏԱԳ­ՆԱՑ­ՆԵՐ
Երևա­նը կա­ռուց­վեց: Մայ­րա­գյու­ղը վե­րած­վեց մայ­րա­քա­ղա­քի: Ի­րա­կա­նա­ցան Սա­րյա­նի գողտ­րիկ (նա մի տնակ կա­ռու­ցեց ու մի ար­վես­տա­նոց և ան­գամ մի ա­ռան­ձին փոք­րիկ պատ­կե­րաս­րահ) և կո­թո­ղա­յին (նա ստանձ­նեց հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի ա­ռա­գաս­տա­նա­վի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը և նա­վար­կու­թյան տա­րավ խոր­հր­դա­յին ու հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի ծո­վե­րում) ե­րա­զանք­նե­րը: Երևա­նը հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմն էր: ՈՒխ­տագ­նա­ցի ջեր­մե­ռանդ նվի­րու­մով դե­պի Եր­կիր Նաի­րի էին քայ­լում Մար­տի­րոս Սա­րյա­նը, Ստե­փան Ա­ղա­ջա­նյա­նը, Վահ­րամ Գայ­ֆե­ճյա­նը, Հա­կոբ Կո­ջո­յա­նը, Գաբ­րիել Գյուր­ջյա­նը, Ա­րա Սարգ­սյա­նը, Այ­ծեմիկ ՈՒ­րար­տուն… շա­տե­րը: Նրանք ուխ­տագ­նաց էին և, աշ­խար­հի քա­ղա­քա­կիրթ քա­ղաք­նե­րը թող­նե­լով, հան­գր­վա­նում էին դեռևս կա­վա­շեն, մուրճ-ման­գա­ղի ստ­վեր­նե­րի տակ փյու­նի­կի նման արթ­նա­ցող երկ­րի մայ­րա­քա­ղա­քում: 20-րդ դա­րի քսա­նա­կան­նե­րի սկիզբն էր։
1923 թվա­կան: Մուրճ-ման­գա­ղի գա­ղա­փա­րա­կան օրհ­նան­քի ներ­քո կազ­մա­վոր­վում է ճար­տա­րա­պետ­նե­րին, քան­դա­կա­գործ­նե­րին և նկա­րիչ­նե­րին միա­վո­րող «Հա­յաս­տա­նի կեր­պար­վես­տի աշ­խա­տող­նե­րի» ըն­կե­րու­թյու­նը՝ Ա­լեք­սանդր Թա­մա­նյա­նի նա­խա­գա­հու­թյամբ, Մար­տի­րոս Սա­րյա­նի փոխ­նա­խա­գա­հու­թյամբ: 1924-ի ապ­րի­լին Երևա­նի մշա­կույ­թի տա­նը բաց­վում է այս փա­ռա­պանծ ըն­կե­րու­թյան «Ա­ռա­ջին գար­նա­նա­յին ցու­ցա­հան­դե­սը»: Գա­րուն էր Հա­յաս­տա­նի կոլ­խոզ­նե­րում և շինհ­րա­պա­րակ­նե­րում: Գա­րուն էր ար­վես­տում: Նույն տա­րում ԽՍՀՄ կուլ­տու­րա­յի գլ­խա­վոր կազ­մա­կեր­պիչ Ա. Լու­նա­չարս­կու (ո­րը, ի դեպ, ար­վես­տա­բան էր) ա­ռա­ջար­կով Սա­րյա­նը մի քա­նի այլ ճա­նաչ­ված նկա­րիչ­նե­րի հետ խոր­հր­դա­յին ար­վեստն է ներ­կա­յաց­նում Վե­նե­տի­կի «Կեր­պար­վես­տի 14-րդ մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սում»:
ՊԱՏ­ՎՈ ՍՐԱ­ՀԻ ԵՎ ՍՐ­ՃԱ­ՐԱ­ՆԻ ԵՐ­ՎԱՆ­ԴԱ­ՊԱ­ՏՈՒ­ՄԸ
1925 թվա­կան, Փա­րիզ: «Աշ­խար­հի մայ­րա­քա­ղա­քում» կազ­մա­կերպ­վում է «Այ­սօր­վա ար­վեստ» հա­մաշ­խար­հա­յին մեծ ցու­ցա­հան­դե­սը: Պի­կա­սո­յին տեղ է հատ­կաց­վում ցու­ցա­հան­դե­սի «Պատ­վո» (ի­մա՝ «Մեծ») ցու­ցաս­րա­հում: Տիար Պաբ­լոն շր­ջան­ցում է «Պատ­վո» սրա­հը և ներ­կա­յա­նում է աշ­խար­հին գողտ­րիկ մի սրա­հում:
«Պատ­վո տեղն այն­տեղ է, որ­տեղ ես եմ»՝ հայ­տա­րա­րում է հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի հան­ճարն ու հա­նե­լու­կը:
Պի­կա­սո­յի հետ (ան­կաս­կած, նրա հա­մա­ձայ­նու­թյամբ) ցու­ցադր­վում են ռուս քան­դա­կա­գործ Լիպ­շի­ցը և Եր­վանդ Քո­չա­րը: Այս դեպ­քը քա­րագր­ված է Մաեստ­րո Քո­չա­րի «Ես և դուք» հու­շագր­քում: Կա նաև մի գե­ղար­վես­տա­կան ա­վան­դազ­րույց, ար­ժե՞ այն մեջ­բե­րել, վս­տահ եմ` ա­յո՛:
Մի օր Պի­կա­սոն մտ­նում է Փա­րի­զի բո­հեմ-կենտ­րոն­նե­րից մե­կը, մի հռ­չա­կա­վոր սր­ճա­րան, որ­տեղ հա­վաք­վում էին նկա­րիչ­ներ, վեր­ջին­նե­րիս գոր­ծե­րը վա­ճա­ռող ոչ այն­քան բա­րե­հույս սու­բյեկտ մար­շան­նե­րը, կեր­պար­վես­տի սի­րա­հար­ներ և, ի­հար­կե, փա­րի­զյան կյան­քի ան­բա­ժա­նե­լի զար­դա­րանք կուր­տի­զա­նու­հի­ներ: Նա գլ­խով է ող­ջու­նում բո­լո­րին, սեղ­մում է միայն Քո­չա­րի ձեռ­քը:
Պի­կա­սոն փառ­քի կի­զա­կե­տում էր: Եր­վանդ Քո­չա­րը, ըստ էու­թյան, նո­րեկ էր Փա­րի­զում, ճա­նաչ­ված մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում: Փառ­քի դափ­նեպ­սակ­նե­րը օր օ­րի շարք էին կանգ­նել այս կա­պու­տա­չյա կեր­պար­վես­տա­յին հրաբ­խի աշ­խա­տա­նո­ցի շե­մին: Հի­շենք, որ Փա­րի­զում` կեր­պար­վես­տի հա­մաշ­խար­հա­յին օ­րենս­դիր կենտ­րոն­նե­րից մե­կում, Մաեստ­րոն ճա­նաչ­վում է նաև նո­րա­րա­րու­թյամբ` հիմ­նադ­րե­լով «տա­րա­ծա­կան նկար­չու­թյու­նը» կեր­պար­վես­տում, ո­րին հե­տա­գա­յում հիմ­նա­վոր ու­սում­նա­սի­րու­թյամբ անդ­րա­դառ­նում է ֆրան­սիա­ցի ճա­նաչ­ված ար­վես­տա­բան Վալ­դե­մար Ժոր­ժը: Մաեստ­րոն փոր­ձում է նկա­րը տե­ղադ­րել տա­րա­ծու­թյան և ժա­մա­նա­կի մեջ՝ միա­հյու­սե­լով քան­դա­կա­գոր­ծու­թյունն ու գու­նան­կա­րը: Եվ փոր­ձում է: 1936-ին Քո­չա­րը ևս ձեռքն ա­ռավ ուխ­տագ­նա­ցի գա­վա­զա­նը և ճա­նա­պարհ­վեց դե­պի Խոր­հր­դա­յին Հա­յաս­տան:
ԿԱ­ՂԱ­ՊԱՐ­ՆԵՐ ԵՎ ԳԱ­ՂԱ­ՓԱՐ­ՆԵՐ
1927 թվա­կան: «Հե­ղա­փո­խա­կան Ռու­սաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միա­վո­րու­մը» իր մաս­նա­ճյուղն է հիմ­նում Հա­յաս­տա­նում: Հե­ղա­փո­խու­թյուն էր շինհ­րա­պա­րակ­նե­րում, հե­ղա­փո­խու­թյուն էր ար­վես­տում: Ա­մե­նա­կարևո­րը՝ հե­ղա­փո­խու­թյուն էր ան­հա­տի հո­գում և մտ­քում: Նո­րաս­տեղծ կազ­մա­կեր­պու­թյա­նը սր­տանց ան­դա­մագր­վում են Ա­րա Սարգ­սյա­նը, Գաբ­րիել Գյուր­ջյա­նը, Վահ­րամ Գայ­ֆե­ճյա­նը, Այ­ծեմ­իկ ՈՒ­րար­տուն և Ստե­փան Թա­րյա­նը: Կազ­մա­քանդ­վում էին հաս­տա­տուն կա­ղա­պար­նե­րը, հաս­տատ­վում էին նոր գա­ղա­փար­ներ, ո­րոնց հա­մա­ձայն կեր­պար­վես­տը պետք է դառ­նար սո­վե­տա­հա­յու­թյան կյան­քի և՛ հա­յե­լին, և՛ հրե­տա­նին: «Հե­ղա­փո­խա­կան նկա­րիչ­նե­րը» այլևս չէին կա­մե­նում կեր­պար­վես­տի ազ­գա­յին ո­գին փնտ­րել ժո­ղովր­դա­կան ար­վես­տի զու­լալ ա­կունք­նե­րում: Նրանք մի՞­թե շեղ­վել էին դե­պի ճշ­մա­րիտ գե­ղար­վես­տի տա­ճար տա­նող շա­վիղ­նե­րից: Ա­մենևին: ՈՒղ­ղա­կի քայ­լում էին ժա­մա­նա­կի ո­գուն հա­մըն­թաց, հա­ճախ ստեղ­ծե­լով ար­ժե­քա­վոր գոր­ծեր, ի մաս­նա­վո­րի՝ թե­մա­տիկ-կոմ­պո­զի­ցիոն պատ­կեր­ներ և ար­դյու­նա­բե­րա­կան բնան­կար­ներ: Բայց դա­դար տանք մի պահ և ծա­նո­թա­նանք հե­ղի­նա­կա­վոր մի այ­րի տե­սա­կե­տին:
«Մինչև 1923 թվա­կա­նը հայ կեր­պար­վես­տը զար­գա­նում էր գա­ղա­փա­րա­կան և գե­ղար­վես­տա­կան բա­վա­կա­նին սուր, բայց, այ­նու­հան­դերձ, հան­դուր­ժո­ղա­կան, այ­լընտ­րան­քի հնա­րա­վո­րու­թյու­նը չբա­ցա­ռող, ար­տա­սահ­մա­նում առ­կա մշա­կու­թա­յին ի­րա­կա­նու­թյու­նից դեռ ամ­բող­ջո­վին չմե­կու­սա­ցած ստեղ­ծա­գոր­ծա­կան մթ­նո­լոր­տում, թեև օ­րե­ցօր սաստ­կա­ցող վար­չա­կան վե­րահ­սկ­ման և ուղ­ղա­կի մի­ջամ­տու­թյան, կան­խար­գել­ման և ար­գե­լակ­ման պայ­ման­նե­րում»:
ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տի տնօ­րեն Ա­րա­րատ Ա­ղա­սյան
ՆԱ­ՀԱՆՋ ԴԱ­ՐԻ ԲԵՐ­ՔԱ­ՀԱ­ՎԱ­ՔԸ. ՍՈՑ­ՌԵԱ­ԼԻԶՄ
Ռու­սա­կան ա­սաց­ված­քը հու­շում է, որ երբ ծառն են կտ­րում, տա­շեղ­ներ են թռ­չում: Կայս­րու­թյու­նը գեր­կենտ­րո­նաց­վեց, ծա­ռե­րը վեր խո­յա­ցան, տա­շեղ­նե­րը սփռ­վե­ցին այս ու այն­տեղ:
1932 թվա­կան: Կայս­րու­թյան գա­ղա­փա­րա­կան հնոց ՀամԿ(բ)Կ կենտ­րո­նա­կան կո­մի­տեի ո­րոշ­մամբ լու­ծար­վում են ստեղ­ծա­գոր­ծա­կան զա­նա­զան ըն­կե­րու­թյուն­ներն ու միա­վո­րում­նե­րը: Աս­պա­րե­զում գե­րիշ­խող դիրք են գրա­վում խոր­հր­դա­յին ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը, ո­րոնք, ի դեպ, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ էին: 1932-ի նո­յեմ­բե­րի 10-ին հրա­պա­րակ է իջ­նում Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը:
(Ան­հա­տի պաշ­տա­մուն­քին զոհ գնա­ցին նաև հայ կեր­պար­վես­տի մի քա­նի դեմ­քեր, Սար­գիս Հով­հան­նի­սյա­նը, Դան­չոն (Ե­ղիա­զար Գա­բու­զյան), Տա­ճատ Խաչ­վան­քյա­նը, Տիգ­րան Դավ­թյա­նը, բռ­նա­դատ­վեց Քո­չա­րը):
Ըստ էու­թյան, սոց­ռեա­լիզ­մը իր մե­նիշ­խա­նու­թյու­նը հաս­տա­տեց երկ­րում մինչև հան­րա­պե­տու­թյան ան­կա­խա­ցու­մը: Սա­կայն տե­ղին կլի­նի դի­մել Մաեստ­րո­յին, ըն­կա­լե­լու հա­մար, թե ինչ է ռեա­լիզմն առ­հա­սա­րակ, ի՞նչ պտուղ է սոց­ռեա­լիզ­մը և, առ­հա­սա­րակ, որ­տեղ է այն հա­սու­նա­նում:
Դր­վա­գենք տիար Քո­չա­րի 1945-ին կար­դա­ցած դա­սա­խո­սու­թյու­նը սո­ցիա­լիս­տա­կան ռեա­լիզ­մի մա­սին.
«…Երբ ա­սում են սո­ցիա­լիս­տա­կան ռեա­լիզմ, դրա­նով իսկ ըն­դու­նում են, որ կա և ոչ սոց­ռեա­լիզմ, ու­րեմն նախ պետք է բնո­րո­շել, թե ինչ է ռեա­լիզմն առ­հա­սա­րակ: Ռեալ է այն աշ­խար­հը, ուր ապ­րում է մար­դը, հետևա­բար այդ աշ­խարհն ար­տա­ցո­լող ար­վես­տը կլի­նի ռեա­լիզմ:
Ֆրան­սիա­կան 18-րդ դա­րի մեռ­նող ա­րիս­տոկ­րա­տիան ապ­րում էր ան­ցյա­լով և ստեղ­ծեց Վատ­տո­յի, Բու­շեի և Ֆրա­գո­նա­րի՝ ա­րիս­տոկ­րա­տա­կան դա­սի ռեա­լիզ­մը:
Ե­գիպ­տո­սը ստեղ­ծեց աբ­ստ­րակտ-մտա­յին ռեա­լիզմ:
Քրիս­տո­նեու­թյու­նը, ի դեմս բյու­զան­դա­կան սր­բա­պատ­կեր­նե­րի, Էլ Գրե­կո­յի, Զուր­բա­րա­նի և ու­րիշ­նե­րի, ստեղ­ծեց միս­տի­կա­կան ռեա­լիզմ:
Հու­նաս­տա­նը ստեղ­ծեց կյան­քի սի­րո այն­պի­սի ու­ժեղ գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, որ նույ­նիսկ եր­կն­քի գոր­ծե­րը կար­գա­վոր­վում էին այս աշ­խար­հում, իսկ աստ­ված­նե­րին պատ­կե­րում էին մարդ­կա­յին կյան­քի օ­րենք­նե­րով: Ռե­նե­սան­սը ստեղ­ծեց նոր տի­պի ռեա­լիզմ՝ ձևով կլա­սի­կա­կան, իսկ սյու­ժեով` քրիս­տո­նեա­կան:
Եզ­րա­փա­կե­լով վերն աս­վա­ծը՝ բո­լոր ար­վեստ­նե­րը ռեա­լիս­տա­կան են, և չկա ռեա­լիզ­մից դուրս ար­վեստ»:
ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ
Այժմ դր­վա­գում եմ ճա­նաչ­ված ար­վես­տա­բան Մար­տին Մի­քա­յե­լյա­նի «Ձն­հա­լը Հա­յաս­տա­նում» էս­սեն:
«1950-ա­կան­նե­րի երկ­րորդ կե­սին խոր­հր­դա­յին երկ­րի մշա­կույ­թը արթ­նա­ցավ տաս­նա­մյակ­նե­րի մղ­ձա­վան­ջից: Հով­հան­նես Զար­դա­րյա­նի «Գա­րուն» կտա­վը խրուշ­չո­վյան այդ ձն­հալ­քի ա­ռա­ջին նշան­նե­րից էր, ո­րը բարձր գնա­հատ­վեց և՛ Մոսկ­վա­յում, և՛ Բրյու­սե­լում, իբրև փշա­լա­րե­րի մեջ հեծ­ծող ժո­ղովր­դի հո­գու պոռթ­կում: Սա­կայն ի­րա­կան զար­թոն­քը երևաց 1960-ա­կան թվա­կան­նե­րին: Այս շր­ջա­նում հե­տաքր­քիր կոմ­պո­զի­ցիա­ներ ստեղ­ծե­ցին Էդ­վարդ Ի­սա­բե­կյա­նը, Գրի­գոր Խան­ջյա­նը, Ա­նա­տո­լի Պա­պյա­նը, Սար­գիս Մու­րա­դյա­նը, Լա­վի­նյա Բաժ­բեուկ-Մե­լի­քյա­նը, Ռու­բեն Ա­դա­լյա­նը: Ցու­ցա­հան­դես­նե­րում ա­ռա­վել գու­նա­գեղ էին երևում Ա­րա Բե­քա­րյա­նը, Հեն­րիկ Սի­րա­վյա­նը, Ա­լեք­սանդր Գրի­գո­րյա­նը: Այս վեր­ջի­նիս ար­տա­հայտ­չա­կան մի­ջոց­նե­րի հա­րուստ զի­նա­նո­ցը նկա­տե­լի է ա­մե­նա­հա­սա­րակ պատ­կե­րի մեջ ան­գամ: Սա­կայն այս տա­ղան­դա­վոր մար­դու գույ­նը, ծա­վա­լը, գի­ծը կար­ծես վե­ճի ու բախ­ման մեջ են: Չեմ ճա­նա­չում ու­րիշ մի վար­պե­տի, ո­րի գույ­նի, գծի, ծա­վա­լի զգա­ցո­ղու­թյունն այդ­պես հա­վա­սար մա­կար­դա­կի վրա գտն­վեր:
Երկ­րի քա­ղա­քա­կան վի­ճա­կը հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց Եր­վանդ Քո­չա­րին սոց­ռեա­լիզ­մի պաշ­տո­նա­կան քան­դակ­ներ և կտավ­ներ ստեղ­ծե­լու, նաև մարմ­նա­վո­րե­լու «նկար­չու­թյու­նը տա­րա­ծու­թյան մեջ» իր եր­բեմ­նի նա­խագ­ծե­րը: Ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նոր­դը Քո­չարն էր, ո­րի ուղ­ղա­կի ա­շա­կերտն էին Ռու­դոլֆ Խա­չատ­րյանն ու Ռու­բեն Ա­դա­լյա­նը:
Գու­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ֆրան­սիա­կան նր­բու­թյան ձգ­տող և սե­փա­կան ա­ռինք­նող նե­րաշ­խարհ ու­նե­ցող գե­ղան­կա­րիչ էր Հա­րու­թյուն Կա­լեն­ցը, ան­կաս­կած, ե­զա­կի մի վար­պետ հատ­կա­պես իր ապ­րած ժա­մա­նա­կաշր­ջա­նի վեր­ջին տաս­նա­մյա­կի մշա­կու­թա­յին հա­մայ­նա­պատ­կե­րի վրա:
Ա­ռան­ձին երևույթ­ներ էին Սեդ­րակ Ռաշ­մա­ջյա­նը հին վար­պետ­նե­րի ձևա­ծա­վա­լա­յին ըմ­բռ­նում­նե­րը կյան­քի կո­չե­լու խո­հուն հա­յաց­քով, Քնա­րիկ Վար­դա­նյա­նը՝ կա­ռու­ցիկ և հա­մար­ձակ ձևե­րի նոր ու թարմ հո­րին­վածք­նե­րով, և Նի­կո­լայ Քո­թան­ջյա­նը՝ գույ­նի աս­պա­րե­զում գիտ­նա­կա­նի տա­րօ­րի­նակ լր­ջու­թյամբ:
Հայ­կա­կան որմ­նան­կար­չու­թյան, ման­րան­կար­չու­թյան գու­նա­յին, մա­նա­վանդ գծա­յին, հար­թա­պատ­կե­րա­յին հա­մա­կար­գով հրա­պուր­ված նկար­ներ և որմ­նան­կար­ներ ստեղ­ծեց Հով­հան­նես Մի­նա­սյա­նը: Սա­կայն Երևա­նի ար­վես­տի մթ­նո­լոր­տը շի­կաց­րին հատ­կա­պես Պե­տեր­բուր­գի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միան նոր ա­վար­տած Մի­նաս Ա­վե­տի­սյա­նը և Երևա­նի գե­ղար­վես­տի ու­սում­նա­րա­նի շր­ջա­նա­վարտ Մար­տին Պետ­րո­սյա­նը: Մի­նաս Ա­վե­տի­սյա­նը մեծ ազ­դե­ցու­թյուն ու­ներ խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ե­րի­տա­սարդ նկա­րիչ­նե­րի վրա: Նրա նման փոր­ձում էին նկա­րել ոչ միայն Երևա­նում ու Գյում­րիում, այլև Մոսկ­վա­յում, Աշ­գա­բա­դում, նույ­նիսկ հե­ռա­վոր Պետ­րո­զա­վոդս­կում:
Մար­տին Պետ­րո­սյա­նը դան­դա­ղո­րեն հե­ռա­ցավ գույ­նից, հայ­տն­վեց մոխ­րա­գույն­նե­րի, դարչ­նա­գույն ե­րանգ­նե­րի, մուգ նր­բե­րանգ­նե­րի մեջ: Գույ­նի նոր ու թարմ ըն­կա­լում­նե­րով երևա­նյան ար­վես­տի հրա­պա­րա­կում հայ­տն­վե­ցին Սեյ­րան Խաթ­լա­մա­ջյանն ու Ռո­բերտ Է­լի­բե­կյա­նը»:
Եվ այլն…
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 1088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao