Մար­դա­վա­յել կեց­ված­քից ի­ջել, կա­պի­կին են կապ­կում

Մար­դա­վա­յել կեց­ված­քից ի­ջել, կա­պի­կին են կապ­կում
05.11.2019 | 00:06

Շա­բաթ օ­րը` նո­յեմ­բե­րի 2-ին, Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նի «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ» կա­յա­րա­նի, այն­տեղ գտն­վող շատր­վան­նե­րի վայ­րում ու դրա մոտ դեռ նա­խօ­րեից կազ­մա­կերպ­ված, շա­րու­նակ­վող և ի­րա­վա­ցիո­րեն խա­փան­ված, այս­պես կոչ­ված, «Հու­Զանք ուԶանգ» ներ­կա­յա­ցումն ու­ղեկց­վել է ոչ միայն բազ­մա­թիվ ան­ձանց «ա­մոթ, ա­մոթ» վան­կար­կում­նե­րով, այլև մի­ջա­դե­պով։ Մի­ջո­ցառ­ման դեմ բո­ղո­քող քա­ղա­քա­ցի­նե­րից Նա­րեկ Սարգ­սյա­նը փոր­ձել է շշով «զե­լյոն­կա» լց­նել ներ­կա­յաց­ման մաս­նա­կից­նե­րից մե­կի վրա, հա­մա­րել նրանց սա­տա­նիստ­ներ: Ոս­տի­կան­նե­րը նրան և ներ­կա­յաց­ման դեմ բո­ղո­քող ե­րի­տա­սարդ­նե­րից ևս մե­կին բեր­ման են են­թար­կել ոս­տի­կա­նու­թյան բա­ժին, ա­պա ո­րոշ ժա­մա­նակ հե­տո բաց թո­ղել:
Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ար­դեն իսկ բուռն քն­նար­կում­նե­րի և քն­նա­դա­տու­թյան ա­ռիթ դար­ձած վե­րոն­շյալ խայ­տա­ռակ մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցել է նաև Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար, անձ­նա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով բա­ցա­կա­յող խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րող Հաս­միկ Խա­չուն­ցը: «Հրա­պա­րակի» հետ զրույ­ցում նա ա­սել է, որ ինքն ան­ձամբ մաս­նակ­ցել է այդ ներ­կա­յաց­մա­նը, որն ի­րենց պա­րա­խումբն է կազ­մա­կեր­պել, նշել, որ այն ժա­մա­նա­կա­կից պա­րի ներ­կա­յա­ցում է և սա­տա­նիզ­մի հետ կապ չու­նի: Չգի­տեմ` այդ «ներ­կա­յա­ցում» կոչ­վա­ծի կազ­մա­կեր­պիչ­նե­րը, մաս­նա­կից­նե­րը սա­տա­նիստ­նե՞ր են, թե՞ ոչ, չգի­տեմ` այդ ներ­կա­յա­ցու­մը սա­տա­նիզ­մի հետ ուղ­ղա­կի կապ ու­նի՞, թե՞ ոչ, բայց ա­նուղ­ղա­կի և խոր­քա­յին ա­ռու­մով, թերևս, կապ ու­նի, ինչն այդ ջա­հել­նե­րը դժ­վար թե գի­տակ­ցում են:


Մի բան հաս­տատ է` «Հու­Զանք ուԶանգ» կոչ­վա­ծը ոչ թե կա­տա­րո­ղա­կան ար­վես­տի նա­խա­գիծ է, որն իբր, ըստ այդ մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րի, սին­թե­զում է ժա­մա­նա­կա­կից պարն ու պոե­զիա­յի ռիթ­մը (ժա­մա­նա­կա­կից պա­րը դեռ մի կողմ, պոե­զիա­յի ռի՞թ­մը որն է…), այլ կա­տա­րո­ղա­կան հա­կաար­վես­տի նա­խա­գիծ, հրա­պա­րա­կա­յին ցու­ցադր­մամբ մար­դուն ընդ­հան­րա­պես և հայ մար­դուն հատ­կա­պես, մա­նա­վանդ հայ աղ­ջիկ­նե­րին` այն էլ այդ տա­րի­քի, ան­վա­յել, ան­հա­րիր գռեհ­կու­թյան, ա­նա­մո­թու­թյան, լկ­տիու­թյան, լպիր­շու­թյան ներ­կա­յա­ցում: Դրա կազ­մա­կեր­պիչ­նե­րը չեն էլ թաքց­րել, հենց ի­րենք են հայտ­նել, որ «Հու­զանք ու­զան­գը» «հար­ցա­կա­նի տակ է դնում կնոջ պահ­ված­քի, խո­սե­լու և շարժ­վե­լու ձևի հան­րա­յին ըն­կա­լու­մը»։
Երբ գռեհ­կու­թյու­նը, տգե­ղը, հա­կա­գե­ղա­գի­տա­կա­նը, հա­կաբ­նա­կա­նը, հա­կաար­վես­տը ներ­կա­յաց­վում են իբրև ար­վեստ, չենք կա­րող չհի­շել սա­տա­նիզ­մի կամ սա­տա­նա­յա­պաշ­տու­թյան հիմ­նա­կան սկզ­բուն­քը կամ հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րից մե­կը` հա­կաշր­ջու­թյան սկզ­բուն­քը, ո­րով էլ հենց հատ­կանշ­վում է տվյալ ներ­կա­յա­ցու­մը: Աստ­ված մար­դուն իր պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ ստեղ­ծել է, որ նա ար­ժա­նա­պատ­վո­րեն կանգ­նի իր ոտ­քե­րի վրա` ճա­կա­տը պարզ, գլու­խը` բարձր, և ոչ թե նրա հա­մար, որ նմա­նա­կի, կապ­կի կա­պի­կի շար­ժում­նե­րը (ինչն ակն­հայտ է տվյալ պա­րա­գա­յում, ներ­կա­յա­ցու­մը դի­տե­լով հի­շե­ցի կա­պիկ­նե­րի կյան­քը ներ­կա­յաց­նող «Discovery Channel»-ի և այլ փաս­տագ­րա­կան ֆիլ­մե­րը), վաղն էլ, ե­թե այս խայ­տա­ռակ ու խե­լա­հեղ ըն­թաց­քը թույլ տանք, մի­գու­ցե նաև կա­պիկ­նե­րի և կեն­դա­նա­կան աշ­խար­հի այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի բար­քե­րը: Այդ ա­մե­նում ա­ռա­ջա­դեմ, ա­պա­գա­յա­մետ կամ գե­ղե­ցիկ ո­չինչ չկա, դրա­նում հա­կա­ռա­կը` տգեղն է, մարդ­կա­յին վի­ճա­կից կեն­դա­նա­կա­նին և ա­նա­մոթ վի­ճա­կին անց­նե­լու հայտ: Բա մեր ազ­գա­յին ար­վես­տով հպար­տա­ցող հա­յերս սրա՞ն ենք ար­ժա­նի, ընդ­հան­րա­պես, մար­դը սրա՞ն է ար­ժա­նի… Երևի ու­զում են ա­պա­ցու­ցել, որ դար­վի­նիզ­մը ճիշտ է, մար­դը կա­պի­կից է ա­ռա­ջա­ցել, ի­րենք գու­ցե ա­յո, մենք` ոչ: Մար­դա­վա­յել կեց­ված­քից ի­ջել, կա­պի­կին են կապ­կում...


Ի դեպ, գիտ­նա­կան­նե­րը վա­ղուց պար­զել են, որ մար­դուն կեն­դա­նուց տար­բե­րող գլ­խա­վոր հատ­կա­նի­շը ոչ թե բա­նա­կա­նու­թյունն է, որն այս կամ այն չա­փով ու­նեն նաև կեն­դա­նա­կան աշ­խար­հի այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ինչ­պես, օ­րի­նակ, դել­ֆին­նե­րը, այլ ա­մո­թը: Մար­դու ու­նե­ցած ար­ժա­նիք­նե­րից ա­ռաջ­նա­հեր­թո­րեն հե՛նց ա­մո­թը վե­րաց­նե­լուն են ուղղ­ված սա­տա­նա­յի ծա­ռա­նե­րի կամ այս աշ­խար­հի ճար­տա­րա­պետ­նե­րի ջան­քե­րը: Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հի, հատ­կա­պես ԱՄՆ-ի, եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի կյան­քի, բար­քե­րի դի­տար­կու­մը վկա­յում է, որ նրանց աս­տի­ճա­նա­բար հա­ջող­վել է հաս­նել ի­րենց այս նպա­տա­կին, հիմ­նա­կա­նում հա­սել են, ու հի­մա նույ­նը փոր­ձում են ա­նել Հա­յաս­տա­նում: Ազ­գո­վին թույլ չենք տա­լու, մեր վճ­ռա­կան հա­կա­հար­վա­ծին են ար­ժա­նա­նա­լու: Ի դեպ, Հրա­պա­րակի» տե­ղե­կաց­մամբ, «Ներ­կա­յա­ցու­մը հղաց­վել է այս ըն­թաց­քում Երևա­նում գտն­վող գեր­մա­նա­ցի վի­զուալ և պեր­ֆոր­մանս ար­վես­տա­գետ Լին­դա Նադ­ջիի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ»։


Պա­կաս ու­շագ­րավ չէ նաև այն փաս­տը, որ վե­րոն­շյալ նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­վել է ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի (ԿԳՄՍ) նա­խա­րա­րու­թյան գի­տու­թյամբ, թույ­լ­տ­վու­թյամբ և ա­ջակ­ցու­թյամբ։ «Ֆեյս­բուքի» օգ­տա­տե­րե­րից Artur R Tovmasyan-ը նույն օրն ուշ ե­րե­կո­յան նշ­ված սո­ցիա­լա­կան ցան­ցի իր է­ջում մեջ­բե­րե­լով Գա­րե­գին Նժ­դե­հի խոս­քը` «Գո­յու­թյուն չու­նի և չի կա­րող ու­նե­նալ կր­թա­կան ընդ­հա­նուր ի­դեալ: Ա­մեն ժո­ղո­վուրդ իր կր­թա­կան ի­դեալն ու­նի, որ բխում է իր ո­գուց և կա­րիք­նե­րից», գրել է.
«21-րդ դա­րում հայ­կա­կան կր­թա­կան հա­մա­կարգն այլևս կա­րիք չու­նի ազ­գա­յին լի­նել, այն կա­րող է լի­նել տրան­սազ­գա­յին, ին­տեր­նա­ցիո­նալ, ա­վե­լի ճիշտ՝ ան­դեմ և անն­կա­րա­գիր:
Թավ­շյա ԿԳՄՍ նա­խա­րա­րը իր ձեռք­բե­րում­ներն է հա­մա­րում տրանս­գեն­դե­րի պաշ­տո­նա­կան ըն­դու­նե­լու­թյու­նը, սե­ռա­փոխ­վա­ծի վե­րա­բե­րյալ ֆիլ­մի ֆի­նան­սա­վո­րու­մը և սա­տա­նիս­տա­կան խո­րագ­րով մի­ջո­ցա­ռում­նե­րին «տա­նիք» կանգ­նե­լը: Ե­րեկ կա­յա­ցած մի­ջո­ցա­ռու­մը ի­րա­կա­նաց­վել է ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան դրա­մաշ­նոր­հով: Հե­ռու չէ այն օ­րը, որ Երևա­նում բա­ցա­հայտ գեյ շքերթ կանց­կաց­վի։
Մենք ապ­րում ենք այն նոր Հա­յաս­տա­նում, որ­տեղ ազ­գա­յին ար­ժեք­նե­րը պահ­պա­նող­նե­րին, բա­նա­կը, ե­կե­ղե­ցին, ա­վան­դա­կան ըն­տա­նի­քը, հա­յոց լե­զուն, գրա­կա­նու­թյու­նը, պատ­մու­թյու­նը, մշա­կույ­թը հայ ազ­գի պահ­պան­ման հիմ­նա­սյուն հա­մա­րող­նե­րին ան­վա­նում են «հե­տա­դի­մու­թյան ա­ռա­ջա­մար­տիկ­ներ» կամ «ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան շի­զոֆ­րե­նիկ­ներ»:
Ան­կեղծ ա­սեք՝ այս Հա­յաս­տա­նի մա­սի՞ն եք ե­րա­զել…
Մեր ժո­ղո­վուր­դը մշ­տա­պես ե­ղել է ազ­գա­յին ար­ժեք­նե­րի և քրիս­տո­նյա ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի գա­ղա­փա­րի կրո­ղը:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Հ.Գ. «Քա­ջու­թյամբ մեռ­նենք մեր աշ­խար­հի և մեր ազ­գի հա­մար, և թող մեր աչ­քե­րը չտես­նեն մեր սր­բա­րան­նե­րի և մեր Աստ­ծու փա­ռա­վոր­ման վայ­րե­րի ոտ­նա­կոխ լի­նելն ու պղծ­վե­լը, այլ թշ­մա­նի­նե­րի սու­րը թող նախ և ա­ռաջ մեր դեմ ուղղ­վի»: Ղևոնդ Ե­րեց:
Կա­տար­վա­ծը ԿԳՄՍ նա­խա­րա­րի կամ նրա ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյան հեր­թա­կան հա­կա­հայ­կա­կան և հա­կաք­րիս­տո­նեա­կան քայ­լի ար­տա­հայ­տու­թյունն է, Մեր երկ­րում սա­տա­նիզ­մի և այ­լա­սեր­ման թե­կուզ ա­նուղ­ղա­կի քա­րո­զիչ­նե­րը կամ հո­վա­նա­վոր­ներն իս­կա­պես տեղ չու­նեն:
Նշենք նաև, որ ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով change.org-ում նո­յեմ­բե­րի 2-ից հան­րա­գիր է սկս­վել, ո­րին ե­րեկ կե­սօ­րից հե­տո ա­վե­լի քան 3000 մարդ էր միա­ցել: Դրա­նում մաս­նա­վո­րա­պես նշ­ված է.
«Տևա­կան ժա­մա­նակ է, ինչ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը գտն­վում է մի մար­դու ձեռ­քե­րում, ով բազ­միս ա­պա­ցու­ցել է ո­լոր­տում դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու իր ան­կա­րո­ղու­թյու­նը: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս չեն դա­դա­րում տար­բեր օ­ղակ­նե­րի կող­մից նա­խա­րա­րի հաս­ցեին հն­չեց­վող մե­ղադ­րանք­նե­րը կապ­ված ՝
-ԼԳԲՏ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին պե­տու­թյան հաշ­վին ֆի­նան­սա­վո­րե­լու և պրո­պա­գան­դե­լու,
-դպ­րոց­նե­րի ծրագ­րա­յին խն­դիր­նե­րին դեռևս լու­ծում չտ­ված հա­յոց լե­զու և հա­յոց պատ­մու­թյուն ա­ռար­կա­նե­րը բու­հե­րից հա­նե­լու,
-ՀՊՏՀ ու­սա­նող­նե­րի կող­մից բարձ­րա­ձայն­վող խն­դիրն ար­հա­մար­հե­լու,
-ԵՊՀ ու­սա­նող­նե­րի խնդ­րին լու­ծում չտա­լու,
-ա­ռար­կա­յա­կան ծրագ­րե­րի մեջ փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ չի­րա­կա­նաց­նե­լու և նմա­նա­տիպ այլ քայ­լե­րի հետ։
Հաշ­վի առ­նե­լով նման էա­կան հար­ցե­րի նկատ­մամբ անս­կզ­բուն­քա­յին վե­րա­բեր­մուն­քը՝ պա­հան­ջում ենք կարևո­րա­գույն 4 ո­լորտ­նե­րը լիո­վին ձա­խո­ղած կադ­րի՝ ԿԳՄՍ նա­խա­րար Ա. Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը»:

Դիտվել է՝ 308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao