ՍԴ ինքնահռչակ «նախագահն» ինչո՞վ է տարբերվում պետությունից գողացող դպրոցի տնօրենից
06.12.2019 | 00:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետությունից գողացողներին չհանդուրժելու մասին հայտարարությանը, միանշանակ, համակարծիք ենք: Բոլոր նրանք, ովքեր ամենատարբեր ձևերով գողացել են մեր բոլորի վճարած հարկերից գոյացած պետական բյուջեից, մինչև վերջին լուման պետք է վերադարձնեն ու պատասխանատվության ենթարկվեն:
«Այս ընթացքում ՀՀ-ում հարուցվել է 126 քրեական գործ, որոնց շրջանակներում ավելի քան 220 անձ 126 դպրոցների տնօրենների կողմից ձևակերպված է եղել որպես աշխատող, բայց իրականում իրենց ընտանիքի անդամ են եղել՝ ամուսին, եղբայր, ծնող: Նրանք չեն գնացել աշխատանքի, բայց աշխատավարձ են ստացել։ Եթե 126 քրեական գործ հարուցվել է, նշանակում է, որ նոր քրեական գործեր կհարուցվեն։ Այսինքն, երբ ասում ենք՝ 10 տոկոսով աշխատավարձ ենք բարձրացնում, փաստորեն բարձրացնում ենք նաև այն մարդկանց աշխատավարձը, որոնք կոռուպցիոն եղանակներով հանրակրթության համակարգից փողը հանում են։ Երբ ասում ենք՝ քիչ է այդ աշխատավարձի բարձրացումը, քիչ է նաև այն պատճառով, որ բարձրացրած աշխատավարձը չի բաժանվում, չի բաշխվում միայն այն մարդկանց միջև, որոնք ծառայում են հանրակրթությանը։ 126 տնօրեն, որոնց մենք վստահել ենք մեր երեխաների դաստիարակությունը, երեխաներից գողացել է, հայրենիքից գողացել է, իսկ այս պրոբլեմներն ինչպե՞ս ենք լուծելու։ Ամեն անգամ գալու ենք ԱԺ-ում սրտաճմլիկ ասենք՝ վայ, ե՞րբ ենք մենք հանրակրթության ոլորտում մեր սրբազան տնօրենների աշխատավարձերը բարձրացնելու։ Այսօր հանրակրթության ոլորտում կան նվիրյալներ, սրբազան մարդիկ, բայց մենք ասում ենք՝ եկեք մաքրենք, թացը չորից տարբերենք»,- կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամին պետությունից գողացողների մասին այսպես արտահայտվեց վարչապետ Փաշինյանը:
Անխոս, թացը չորից պետք է զատել ու իրականության հետ դեմ-հանդիման կանգնել: Բացեիբաց ու ի լուր բոլորի հայտարարել՝ ոչ միայն դպրոցներում, այլև, օրինակ, Սահմանադրական դատարանում պետությունից գողացողներ կան: Ամիսներ շարունակ պետությունը վճարում է ՍԴ-ի ինքնահռչակ «նախագահ» Վահե Գրիգորյանին, որ ո՛չ աշխատանքի է գնում, ո՛չ իր պարտականությունները կատարում: Վահե Գրիգորյանին «ոչինչ չանելու դիմաց» վարձատրելը կարծես բավարար չէ, իշխանություններն այժմ մեկ այլ գերօրիգինալ տարբերակ են մշակել, իրենց իսկ բնորոշմամբ՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված «ճգնաժամը» լուծելու համար: Որպեսզի դատավորները հրաժեշտ տան իրենց թիկնոցներին, պետությունը նրանց առաջարկում է ժամանակից շուտ «թոշակի գնալ», փոխարենը պարտավորվում ցմահ կլորիկ գումար տալ: ՍԴ դատավորներից Ալվինա Գյուլումյանը, օրինակ, դա նվաստացուցիչ է համարում: «Ինչպե՞ս կարող եմ ոչինչ չանելու դիմաց փող ստանալ»,- ասում է նա: Տիկին Գյուլումյանի մտահոգությունը, փաստորեն, նաև Նիկոլ Փաշինյանն է կիսում, ուղղակի՝ երկակի մոտեցմամբ: Այսինքն, եթե Վահե Գրիգորյանն է, ապա նրան ոչինչ չանելու դիմաց կարելի է վարձատրել, եթե հեռավոր գյուղի դպրոցի տնօրենի ամուսինն է, ուրեմն նա պետությունից գողացող է: Անկախ հանգամանքից, թե ինչ ուժ է իշխանության և ինչ շրջանակների հետ է լավ հարաբերության մեջ, ում հետ ինչքան է քայլել, համոզմունքների, սկզբունքների ու պատժամիջոցների հարցում երկակի մոտեցումներ չպետք է լինեն:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «Լուսավոր Հայաստանը» վստահ է՝ «Իմ քայլում» բավականին «հականիկոլական» պատգամավորներ կան
- Վաղարշակ Հարությունյանը սարսափո՞ւմ է լրագրողներից
- Ծափերի խորհրդարանն ու գորգ մաշեցնողները
- Բանից բեխաբար փոխնախարարն, օրինակ, ելակի տեսակավորման գործը կարող է համակարգել
- Հայաստանը շարունակվում է սեղմվել ու փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո. Վազգեն Մանուկյան
- Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ
- Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան
- Ոչ ոքի «խաթրին» չկպչող արտգործնախարարը
- Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, Մարիա Կարապետյանը փոխարինի
- Իմքայլականներն ընդունում են՝ մանդատը Փաշինյանն է նվիրել
- Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին
- «Հայրենիքն օրհասական վիճակից փրկելու համար ենք Փաշինյանին հորդորում հրաժարական տալ»
- Լուսինե Բարսեղյանը Հ1-ում «կոնտենտի» պատասխանատու է նշանակվել
- «Քանի դեռ Փաշինյանը չի հեռացել, Արցախում ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակն է լինելու»
- Դեկտեմբերի 19-ը ոչ թե սգո, այլ բարոյալքման ու սրբապղծության օր էր
- Մովսես Հակոբյանի հայտարարություններն իմքայլականներին չեն հետաքրքրում
- Իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ չի գտնում
- Հայկ Մարությանի ու «Իմ քայլի» հանդիպումը շիկացած մթնոլորտում է անցել
- «Մտահոգված Փաշինյանի կերպարի տակ իրականում հրեշ էր ապրում»
- «Իմ քայլի» մեկ տասնյակից ավելի պատգամավորներ դնում են Փաշինյանի հրաժարականի հարցը
Մեկնաբանություններ