Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի օր ձեր դռանն էլ է այս ուղ­տը չո­քե­լու

Մի օր ձեր դռանն էլ է այս ուղ­տը չո­քե­լու
21.02.2020 | 00:50
Դա­տաի­րա­վա­կան ո­լոր­տում իշ­խա­նու­թյան բա­րե­փո­խում­նե­րի ողջ գոր­ծըն­թա­ցը հան­գեց ըն­դա­մե­նը ՍԴ-ի գոր­ծող կազ­մը փո­խե­լուն միտ­ված հան­րաք­վեի անց­կաց­մա­նը։ Երկ­րոր­դա­կան պլան են մղ­վել ան­կախ, ոչ կո­ռում­պաց­ված դա­տա­կան հա­մա­կարգ ու­նե­նա­լու բո­լոր խոս­տում­նե­րը։ Ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյուն, վե­թինգ, «վնգս­տա­ցող» դա­տա­վոր­ներ, իսկ վեր­ջում՝ ՍԴ ան­ցան­կա­լի դա­տա­վոր­նե­րի կազմ. ա­հա այս­պի­սի է­վո­լյու­ցիա է ապ­րել դա­տաի­րա­վա­կան «բա­րե­փո­խում­նե­րի» տես­լա­կանն այս 2 տա­րում։ Մինչ­դեռ երկ­րում ար­դա­րա­դա­տու­թյան մթ­նո­լորտ կա­րե­լի էր ձևա­վո­րել շատ փոքր, բայց հաս­տա­տուն քայ­լե­րով։ Զո­րօ­րի­նակ, այս օ­րե­րին բա­վա­կա­նին խնդ­րա­հա­րույց մեկ հար­ցի լուծ­մամբ, ո­րը դար­ձել է իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան դա­գա­նա­կը։ Խոս­քը ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված՝ կա­լան­քը որ­պես խա­փան­ման մի­ջոց ընտ­րե­լու հայտ­նի «մե­թո­դի» ան­հար­կի կի­րառ­ման մա­սին է, ո­րը բա­ցա­հայ­տո­րեն ընտ­րո­ղա­բար է կի­րառ­վում՝ «գոր­ծիք» դառ­նա­լով ան­ցան­կա­լի ան­ձան­ցից ա­զատ­վե­լու, նրանց մե­կու­սաց­նե­լու հար­ցում։
Ա­մենևին նպա­տակ չու­նե­նա­լով հար­ցը դի­տար­կել ո­րոշ քրեա­կան գոր­ծե­րի շր­ջա­նա­կում, ըն­դա­մե­նը մի դի­տար­կում. ե­թե իշ­խա­նու­թյուն­նե­րին թվում է, թե ի­րեն­ցից հե­տո ե­կող­ներն այս «գոր­ծիքն» ի­րենց դեմ մեծ հա­ջո­ղու­թյամբ չեն օգ­տա­գոր­ծի, չա­րա­չար սխալ­վում են։ Նրանց դռան էլ է չո­քե­լու մի օր այս ուղ­տը, ու դար­ձյալ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը կհիմ­նա­վո­րեն դա օ­րեն­քով, ինչ­պես այ­սօր է։ Ան­կախ այն հան­գա­ման­քից, թե ով է իշ­խա­նու­թյան ղե­կին, այս մի­ջո­ցը չպետք է կի­րառ­վի քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյամբ, ի­մա՝ անհ­րա­ժեշտ է այս խնդ­րին լուրջ մո­տե­նալ, ե­թե պետք է, նաև օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն ա­նել։ Այ­լա­պես ստաց­վում է, որ մար­դուն կա­լա­նա­վո­րում են, դա­տա­վա­րու­թյունն էլ, են­թադ­րենք, 5 տա­րի է ձգ­վում, հե­տո հան­կարծ պարզ­վում է, որ նա ան­մեղ է։ Այս պա­րա­գա­յում ո՞վ է պա­տաս­խան տա­լու նրա կորց­րած տա­րի­նե­րի հա­մար։ Սրա­նով ան­ձի ա­զա­տու­թյան, անձ­նա­կան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան, մար­դու այլ հիմ­նա­րար ի­րա­վունք­ներ չե՞ն խախտ­վում։
Ի­րա­վա­բան­նե­րը մեկ ան­գամ չէ, որ ա­հա­զան­գել են՝ կա­լա­նա­վո­րու­մը պետք է բա­ցա­ռիկ դեպ­քե­րում կի­րա­ռել, ո­րով­հետև այն քրեա­կան գոր­ծի քն­նու­թյան ըն­թաց­քում կի­րառ­վող խա­փան­ման մի­ջոց­նե­րից ա­մե­նա­խիստն է: Մինչ­դեռ մե­զա­նում դա կի­րառ­վում է հատ­կա­պես այն մարդ­կանց նկատ­մամբ, ո­րոնք քա­ղա­քա­կա­նա­պես ակ­տիվ են ու ի­րենց գոր­ծու­նեու­թյամբ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար վտանգ են ներ­կա­յաց­նում։ Եր­բեմն էլ այն կի­րառ­վում է անձ­նա­կան նկր­տում­նե­րը բա­վա­րա­րե­լու նպա­տա­կով։ Ե­թե այս իշ­խա­նու­թյունն իս­կա­պես ու­զում է ար­դա­րա­դա­տու­թյան ո­լոր­տում բա­րե­փո­խում­ներ ի­րա­կա­նաց­նել, ի­րեն էլ չհանձ­նել հա­ջորդ իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան քմա­հա­ճույ­քին, պետք է նախ և ա­ռաջ խա­փան­ման այս ձևը քիչ կի­րա­ռել կամ ո­րո­շա­կի հս­տա­կու­թյուն մտց­նել օ­րեն­քում։
Սա­կայն այ­սօր, երբ մար­դու ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կածն ան­գամ բա­նի տեղ չի դր­վում, դժ­վար է խո­սել խա­փան­ման մի­ջոց­նե­րի ի­րա­վա­չափ և ոչ ի­րա­վա­չափ լի­նե­լու մա­սին։ Հի­շենք՝ Հա­յաս­տա­նում «կա՞ մի դա­տա­վոր, որ վար­չա­պե­տի ա­սա­ծը չա­նի», կա՞ մի հարց, որ «ժո­ղովր­դի պա­հան­ջով» չանց­կաց­վի։
Հա­վե­լենք, որ աս­վա­ծը միայն այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված չէ. որևէ իշ­խա­նու­թյան ձեռ­քին այս «գոր­ծի­քը» քա­ղա­քա­կան ու այլ նպա­տակ­նե­րով չպետք է գոր­ծի դր­վի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 10026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ