Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել
26.05.2020 | 23:07

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Արթուր Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։


Արայիկ Լազարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական՝ ազատվելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Վահրամ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։
Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։


Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար։
Վլադիկ Խաչատրյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Դիտվել է՝ 5369

Մեկնաբանություններ