Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
27.09.2019 | 01:15
XX դա­րա­վեր­ջին և XXI դա­րաս­կզ­բին Անգ­լիա­յի նկա­տա­ռում­նե­րը իս­լա­մա­կան պե­տու­թյուն ստեղ­ծե­լու ուղ­ղու­թյամբ մա­սամբ ի­րա­կա­նա­ցան (հիմ­նա­կա­նում Մեծ Բրի­տա­նիա­յի գա­ղու­թի` Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ջան­քե­րով): Սա­կայն ու­ժե­րը վե­րա­կանգ­նող ժա­մա­նա­կա­կից Ռու­սաս­տա­նը, ակ­տի­վո­րեն մի­ջամ­տե­լով Արևե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, խախ­տեց «հա­կա­ռու­սա­կան իս­լա­մա­կան պե­տու­թյուն» ստեղ­ծե­լու Անգ­լիա­յի վա­ղուց ի վեր փայ­փա­յած ծրա­գի­րը (հա­մե­նայն դեպս, գո­նե, նկա­տա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­ման ա­ռա­ջին փու­լում):
1917 թվա­կա­նի փետր­վա­րյան (բուր­ժուա­կան) և հոկ­տեմ­բե­րյան (սո­ցիա­լի­սա­կան) հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի ար­դյուն­քում Ռու­սա­կան կայս­րու­թյու­նը տա­պալ­վեց: Սա­կայն ել­նե­լով այն ի­րո­ղու­թյու­նից, որ Եվ­րո­պա­յում, ո­րը վա­րակ­ված էր ա­նար­խիս­տա­կան և սո­ցիա­լիս­տա­կան գա­ղա­փար­նե­րով, «շր­ջում էր կո­մու­նիզ­մի ուր­վա­կա­նը», պա­տե­րազմ­նե­րից և ժո­ղովր­դա­կան ներ­քին հու­զում­նե­րից թու­լա­ցած իմ­պե­րիա­լի­ստա­կան տե­րու­թյուն­ներն ի վի­ճա­կի չէին ռազ­մա­կան ներ­խուժ­ման մի­ջո­ցով նվա­ճե­լու Ռու­սա­կան կայս­րու­թյան լայ­նար­ձակ տա­րածք­նե­րը: Ե­րի­տա­սարդ խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նը հա­ջո­ղու­թյամբ դի­մա­կա­յում էր օ­տա­րերկ­րյա զավ­թիչ­նե­րի հար­ձա­կում­նե­րին և սան­ձա­զերծ­ված քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ­նե­րին:
1918 թվա­կա­նի փետր­վար-մարտ ա­միս­նե­րին Թուր­քիան` որ­պես Գեր­մա­նիա­յի դաշ­նա­կից, մաս­նակ­ցեց Բրեստ-Լի­տովս­կի հաշ­տու­թյան պայ­մա­նագ­րի ստո­րագր­մա­նը, ո­րի IV հոդ­վա­ծի հա­մա­ձայն և ռուս-թուր­քա­կան լրա­ցու­ցիչ պայ­մա­նագ­րին հա­մա­պա­տաս­խան, Խորհր­դա­յին Ռու­սաս­տա­նը Թուր­քիա­յին հանձ­նեց ոչ միայն Արևմտյան Հա­յաս­տա­նի տա­րած­քը, այլև մինչև 1914 թվա­կա­նը Ռու­սաս­տա­նին պատ­կա­նող սահ­ման­նե­րում ընդ­գրկված գա­վառ­ներ: Հի­շյալ հոդ­վա­ծում նշ­վում էր. «Ռու­սա­կան զոր­քե­րը պետք է ա­նհա­պաղ դուրս բեր­վեն նաև Ար­դա­հա­նի, Կար­սի և Բա­թու­մի մար­զե­րից: Ռու­սաս­տա­նը չի մի­ջամտի այդ մար­զե­րի պե­տա­կան-ի­րա­վա­կան և մի­ջազ­գա­յին-ի­րա­վա­կան նոր կազ­մա­կեր­պա­կան գոր­ծին, այլ այդ մար­զե­րի բնակ­չու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն կտա դրա­ցի պե­տու­թյուն­նե­րի, մա­նա­վանդ Թուր­քիա­յի հա­մա­ձայ­նու­թյամբ, հաս­տա­տե­լու նոր կարգ»: Դրան նա­խոր­դել էր Լ. Տրոց­կու (Բրոնշ­տեյն) և հայ ժո­ղովր­դի դա­հիճ Թա­լեաթ փա­շա­յի միջև տե­ղի ու­նե­ցած զրույ­ցը: «Տրոց­կու հետ հան­դիպ­ման հա­մար Կոս­տանդ­նու­պոլ­սից հա­տուկ գնաց­քով Բրեստ-Լի­տովսկ ժա­մա­նեց Մեծ վե­զիր Թա­լեաթ փա­շան»:
1918 թվա­կա­նի մար­տի 3-ի Բրեստ-Լի­տովս­կի պայ­մա­նագ­րից հե­տո Ռու­սաս­տա­նի կայս­րու­թյան կազ­մի մեջ մտ­նող եր­բեմ­նի տա­րածք­նե­րում ե­րիտ­թուր­քե­րը շա­րու­նա­կե­ցին քրիս­տո­նյա բնակ­չու­թյան ցե­ղաս­պա­նու­թյու­նը, և ա­ռա­ջին հեր­թին` հա­յու­թյան:
Այդ շր­ջա­նում ան­դր­կով­կա­սյան ժո­ղո­վուրդ­նե­րը (վրա­ցի­ներ, հա­յեր և թա­թար­ներ) ե­րիտ­թու­րքա­կան կա­ռա­վա­րու­թյան կոշտ ճնշ­ման տակ ա­ռանձ­նա­ցան Ռու­սաս­տա­նից և կազ­մա­վո­րե­ցին, այս­պես կոչ­ված, «Ան­դր­կով­կա­սյան սեյ­մը»: Այս­պի­սով, 1918 թվա­կա­նի հուն­վա­րի 5-ին (18) Պետ­րոգ­րա­դում հրա­վիր­վեց Հա­մա­ռու­սաս­տա­նյան հիմ­նա­դիր ժո­ղով, ո­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը կազ­մում էին սո­ցիալ-դե­մոկ­րատ­նե­րը (մենշևիկ­ներ) և սո­ցիա­լիստ հե­ղա­փո­խա­կան­նե­րը (է­սեռ­ներ):
1918 թվա­կա­նի հուն­վա­րի 12-ին (25) Ան­դր­կով­կա­սյան կո­մի­սա­րիա­տը Թիֆ­լի­սում, քն­նար­կե­լով քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի մա­սին հար­ցը, ո­րո­շում կա­յաց­րեց Ան­դր­կով­կա­սյան սեյ­մի գու­մար­ման մա­սին, որ­պես Ան­դր­կով­կա­սի օ­րենս­դիր մարմ­նի: Ան­դր­կով­կա­սյան սեյ­մի ա­ռա­ջին իսկ նիս­տի ըն­թաց­քում թեժ բա­նա­վեճ ծա­վալ­վեց Ան­դր­կով­կա­սի ան­կա­խու­թյան և Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցի շուրջ` նկա­տի ու­նե­նա­լով թուր­քա­կան հար­ձա­կու­մը:
Դաշ­նակ­ցա­կան խմ­բա­վո­րումն ա­ռա­ջար­կեց թող­նել Ան­դր­կով­կա­սը Ռու­սաս­տա­նի կազ­մում` ինք­նա­վա­րու­թյան կար­գա­վի­ճա­կով` ա­ռանձ­նաց­ված ըստ ազ­գա­յին գա­վառ­նե­րի:
Ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյունն իր կող­մից հայ­տա­րա­րեց, որ Ան­դր­կով­կասն իր ճա­կա­տա­գի­րը պետք է ո­րո­շի Ռու­սաս­տա­նից ան­կախ, բայց Թուր­քիա­յի հետ խա­ղա­ղու­թյուն կն­քե­լով:
Վրա­ցա­կան կող­մը հիմ­նա­կա­նում պաշտ­պա­նեց ադր­բե­ջան­ցի­նե­րին Ան­դր­կով­կասն ան­կախ հռ­չա­կե­լու և Թուր­քիա­յի հետ ինք­նու­րույն պայ­մա­նա­գիր կն­քե­լու հար­ցում:
Մինչ սեյ­մում քն­նար­կում­ներ էին ըն­թա­նում դիր­քո­րո­շում­նե­րը հա­մա­ձայ­նեց­նե­լու ուղ­ղու­թյամբ, փետր­վա­րի 21-ին (մար­տի 6) թուր­քե­րը գրա­վե­ցին Ար­դա­հա­նը: Փետր­վա­րի 27-ին (մար­տի 12) սկս­վեց հայ փախս­տա­կան­նե­րի նա­հան­ջը` Էրզ­րու­մի կա­մա­վո­րա­կան կազ­մա­վո­րում­նե­րի պաշտ­պա­նու­թյան ներ­քո:
Էրզ­րու­մի ան­կու­մով թուր­քե­րը փաս­տա­ցի վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­րին ամ­բողջ Արևմտյան Հա­յաս­տա­նը:
Փետր­վա­րի 23-ին (մար­տի 8) Ան­դր­կով­կա­սյան սեյ­մի պատ­վի­րա­կու­թյու­նը, Ա. Չխեն­կե­լիի գլ­խա­վո­րու­թյամբ, ժա­մա­նեց Տրա­պի­զոն, որ­տեղ նրան մի ամ­բողջ օր սպա­սեց­րին նա­վի վրա` ար­գե­լե­լով ափ դուրս գալ, քա­նի դեռ թուր­քա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը բա­ցա­կա­յում էր (սպա­սում էին Բրես­տի պայ­մա­նագ­րի ար­դյունք­նե­րին): Խա­ղա­ղու­թյան կոն­ֆե­րան­սը մեկ­նար­կեց միայն մար­տի 1-ին (14):
Ան­դր­կով­կա­սյան սեյ­մի ապ­րի­լի 9-ի (22) նիս­տում, չնա­յած փոք­րա­մաս­նու­թյուն կազ­մող հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան դի­մադ­րու­թյա­նը, ըն­դուն­վեց ո­րո­շում Ան­դր­կով­կա­սը «դաշնային ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­կախ հան­րա­պե­տու­թյուն» հռ­չա­կե­լու մա­սին:
Չնա­յած Հա­յոց ազ­գա­յին խոր­հր­դի կտ­րա­կան բո­ղոք­նե­րին և Չխեն­կե­լիի կա­ռա­վա­րու­թյու­նում հայ­կա­կան կող­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հրա­ժա­րա­կա­նին` սեյ­մի ղե­կա­վա­րու­թյան կող­մից Կար­սի հան­ձն­ման կա­պակ­ցու­թյամբ, Չխեն­կե­լին շա­րու­նա­կեց պաշ­տո­նա­վա­րել և սկ­սեց նա­խա­պատ­րաստ­վել Թուր­քիա­յի հետ նոր բա­նակ­ցու­թյուն­նե­րի:
Խա­ղա­ղու­թյան վե­հա­ժո­ղո­վը բաց­վեց Բա­թու­մում 1918 թ. ապ­րի­լի 28-ին (մա­յի­սի 11): 1918 թ. մա­յի­սի 11-26-ը Բա­թու­մում շա­րու­նակ­վող բա­նակ­ցու­թյուն­նե­րը ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան սուր տա­րա­ձայ­նու­թյուն­ներ վեր հա­նե­ցին Վրաս­տա­նի, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին խոր­հուրդ­նե­րի միջև, ո­րը և հան­գեց­րեց ա­ռան­ձին ազ­գա­յին պե­տու­թյուն­նե­րի ստեղծ­մա­նը:
Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում Թուր­քիան ա­ռա­ջադ­րեց ա­վե­լի կոշտ պայ­ման­ներ, ինչ նա­խա­տե­սում էր Բրեստ-Լի­տովս­կի պայ­մա­նա­գի­րը. Ան­դր­կով­կա­սը պետք է զի­ջեր թուր­քե­րին Է­րի­վա­նյան նա­հան­գի տա­րած­քի եր­կու եր­րոր­դը, Թիֆ­լի­սի նա­հան­գի Ա­խալց­խա­յի և Ա­խալ­քա­լա­կի գա­վառ­նե­րը, ինչ­պես նաև Ան­դր­կով­կա­սյան եր­կա­թու­ղու վե­րահս­կո­ղու­թյու­նը: Այդ ի­րա­վի­ճա­կում Վրաս­տա­նի ազ­գա­յին խոր­հուր­դը օգ­նու­թյուն և ա­ջակ­ցու­թյուն խնդ­րեց Գեր­մա­նիա­յից:
Գեր­մա­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հա­ճու­թյամբ ար­ձա­գան­քեց այդ դի­մու­մին, քա­նի որ դեռևս 1918 թվա­կա­նի ապ­րի­լին Թուր­քիա­յի հետ ստո­րագ­րել էր գաղտ­նի հա­մա­ձայ­նա­գիր Ան­դր­կով­կա­սը բա­ժա­նե­լու մա­սին, ո­րի հա­մա­ձայն Վրաս­տանն ա­ռանց այդ էլ գտն­վում էր Գեր­մա­նիա­յի ազ­դե­ցու­թյան գո­տում: Գեր­մա­նիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը խոր­հուրդ տվե­ցին Վրաս­տա­նին ան­հա­պաղ հռ­չա­կել ան­կա­խու­թյուն և գեր­մա­նա­կան կա­ռա­վա­րու­թյու­նից պաշ­տո­նա­պես հո­վա­նա­վո­րու­թյուն խնդ­րել: 1918 թվա­կա­նի մա­յի­սի 24-25-ին` Վրաս­տա­նի Ազ­գա­յին խոր­հր­դի գործ­կո­մի նիս­տի ժա­մա­նակ, այդ ա­ռա­ջար­կու­թյունն ըն­դուն­վեց: Այդ­տեղ ո­րո­շում կա­յաց­վեց նաև Վրաս­տա­նի Ազ­գա­յին խոր­հուր­դը հե­տայ­դու պառ­լա­մենտ ան­վա­նե­լու մա­սին:
Մա­յի­սի 25-ին գեր­մա­նա­կան զոր­քե­րը մտան Վրաս­տան:
1918 թվա­կա­նի մա­յի­սի 13-ին (26) Ան­դր­կով­կա­սյան սեյ­մը հայ­տա­րա­րեց իր ինք­նա­լուծար­ման մա­սին, ո­րի հետևանքով Հա­յաս­տա­նը մեն-մե­նակ հայ­տն­վեց Թուր­քիա­յի կա­նո­նա­վոր զին­ված ու­ժե­րի հան­դի­ման: Ան­տան­տի պե­տու­թյուն­նե­րը, ի­րենց զին­ված ու­ժե­րից թուր­քա­կան բա­նա­կը շե­ղե­լու նպա­տա­կով, դաշ­նակ­ցա­կան Հա­յաս­տա­նը խա­բեու­թյամբ ներ­քա­շե­ցին Թուր­քիա­յի հետ ռազ­մա­կան բախ­ման մեջ` խոս­տա­նա­լով հա­մա­կող­մա­նի օգ­նու­թյուն, ո­րից հե­տա­գա­յում, ի­հար­կե, հրա­ժար­վե­ցին: Հատ­կա­պես այս գոր­ծոնն օգ­տա­գոր­ծեց Մուդ­րո­սի զի­նա­դա­դա­րի ո­րոշ­ման դեմ ապս­տամ­բու­թյան և Օս­մա­նյան Թուր­քիա­յի Կոս­տան­դ­նու­պոլ­սի կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար Մուս­թա­ֆա Քե­մալ փա­շան, Հա­յաս­տա­նը հայ­տա­րա­րե­լով «հա­մաշ­խար­հա­յին իմ­պե­րիա­լիզ­մի գոր­ծա­կալ», ո­րին հա­կադր­վել է «Թուր­քիա­յի հե­ղա­փո­խա­կան բնակ­չու­թյու­նը` իր ան­կա­խու­թյան հա­մար մղ­վող պայ­քա­րում»:
Ե­րի­տա­սարդ Ռու­սաս­տա­նի Խորհր­դա­յին Սո­ցիա­լիս­տա­կան Ֆե­դե­րա­տիվ Հան­րա­պե­տու­թյու­նը, կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան տա­րած­ման մի­ջո­ցով ու­ժե­րի հա­մընդ­հա­նուր մո­բի­լի­զաց­ման շնոր­հիվ, ոչ միայն դի­մագ­րա­վեց իմ­պե­րիա­լիս­տա­կան եր­կր­նե­րի ներ­խուժ­մա­նը, այլև ին­քը նպա­տա­կադր­վեց «հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փա­րի» տա­րած­մանն ամ­բողջ աշ­խար­հում:
Մի­ջազ­գա­յին սիո­նիզ­մի գոր­ծա­կալ Լ. Տրոց­կին և բոլշևի­կյան կու­սակ­ցու­թյան ձախ թևի ն­րա հա­մա­խոհ­նե­րը, ինչ­պես նաև է­սեռ­նե­րի կու­սակ­ցու­թյան և Ռու­սաս­տա­նի այլ հե­ղա­փո­խա­կան հո­սանք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ա­ռաջ­նորդ­վե­լով «պեր­մա­նենտ հե­ղա­փո­խու­թյան» գա­ղա­փա­րով, ձեռ­նա­մուխ ե­ղան արևե­լյան ուղ­ղու­թյամբ «հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյան» հուն­դեր ցա­նե­լուն, ընդ ո­րում, գլ­խա­վո­րա­պես հիմ­նվե­լով անգ­լիա­կան դի­վա­նա­գի­տու­թյան հրամց­րած թուրք-թա­թա­րա­կան գոր­ծո­նի վրա:
Պատ­մու­թյան հե­տա­գա ըն­թաց­քը ցույց տվեց, որ Թուր­քիան հե­տայ­դու մշ­տա­պես գոր­ծեց անգ­լիա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ազ­դե­ցու­թյան ո­լոր­տում` հա­կա­խորհր­դա­յին և հա­կա­ռու­սա­կան բա­ցա­հայտ ուղղ­վա­ծու­թյամբ: Իսկ մինչ այդ հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան շա­րու­նակ­ման կազ­մա­կեր­պիչ Մուս­թա­ֆա Քե­մալ փա­շան 1920 թվա­կա­նի ապ­րի­լի 26-ին նա­մա­կով դի­մեց Վ. Ի. Լե­նի­նին` «մի­ջազ­գա­յին իմ­պե­րիա­լիզ­մի դեմ պայ­քա­րում» բա­րե­կա­մու­թյուն հաս­տա­տե­լու և հա­մա­գոր­ծակ­ցե­լու ա­ռա­ջար­կով:
Ար­ժե հրա­պա­րա­կել հի­շյալ խնդ­րան­քի պա­տաս­խա­նը անն­շան կր­ճա­տում­նե­րով.
«3 հու­նի­սի 1920 թ. N 11/ 551:
Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը պա­տիվ ու­նի հաս­տա­տե­լու նա­մա­կի ստա­ցու­մը, որ­տեղ Դուք ցան­կու­թյուն եք հայտ­նում մշ­տա­կան կապ հաս­տա­տե­լու նրա հետ և մաս­նակ­ցե­լու մեր եր­կու եր­կր­նե­րին սպառ­նա­ցող օ­տա­րերկ­րյա իմ­պե­րիա­լիզ­մի դեմ հա­մա­տեղ պայ­քա­րին: Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը գո­հու­նա­կո­րեն ծա­նո­թա­ցավ Ան­գո­րա­յի Ազ­գա­յին Մեծ Ժո­ղո­վի գլ­խա­վո­րած թուր­քա­կան նոր կա­ռա­վա­րու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րին: Այդ սկզ­բունք­ներն են.
1. Թուր­քիա­յի ան­կա­խու­թյան հռ­չա­կում:
2. Թուր­քա­կան ան­վի­ճե­լի տա­րածք­նե­րի ընդ­գր­կում թուր­քա­կան պե­տու­թյան կազ­մում:
3. Ա­րա­բիա­յի և Սի­րիա­յի ան­կախ պե­տու­թյուն­նե­րի հռ­չա­կում:
4. Ազ­գա­յին Մեծ Ժո­ղո­վի ըն­դու­նած` Թուր­քա-Հա­յաս­տա­նի, Քրդս­տա­նի, Լազս­տա­նի, Բա­թու­մի նա­հան­գի, Արևե­լյան Ֆրա­կիա­յի և ա­րա­բա-թուր­քա­կան խա­ռը բնակ­չու­թյամբ տա­րածք­նե­րի հա­մար` ի­րենց ճա­կա­տա­գիրն ինք­նու­րույ­նա­բար տնօ­րի­նե­լու ո­րո­շում… Ազ­գա­յին Մեծ ժո­ղո­վի գլ­խա­վո­րած Թուր­քա­կան պե­տու­թյան կազ­մի մեջ մտ­նող ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի բո­լոր ի­րա­վունք­նե­րի ճա­նա­չում, ո­րոնք ըն­դուն­ված են ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի հա­մար ա­ռա­վել լի­բե­րալ ուղ­ղու­թյուն ու­նե­ցող Եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի կող­մից: …Ար­տա­սահ­մա­նյան տա­րա­տե­սակ ազ­դե­ցու­թյուն­նե­րի վե­րա­ցում:
Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյունն ի գի­տու­թյուն է ըն­դու­նում Ազ­գա­յին Մեծ Ժո­ղո­վի վճ­ռա­կա­նու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու Ձեր աշ­խա­տանք­նե­րը և Ձեր ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ընդ­դեմ իմ­պե­րիա­լիս­տա­կան պե­տու­թյուն­նե­րի` ճնշ­ված ժո­ղո­վուրդ­նե­րի ա­զա­տագ­րու­թյան վեհ գա­ղա­փա­րով: Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հույս է հայտ­նում, որ դի­վա­նա­գի­տա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կտան Ազ­գա­յին Մեծ Ժո­ղո­վին ճշգ­րիտ սահ­ման­ներ հաս­տա­տե­լու մի կող­մից` Թուր­քիա­յի, մյուս կող­մից` Հա­յաս­տա­նի և Պարս­կաս­տա­նի միջև, ո­րը պա­հան­ջում է ար­դա­րու­թյու­նը և ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը: Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը պատ­րաստ է ցան­կա­ցած պա­հի, շա­հագր­գիռ կող­մե­րի հրա­վե­րով, իր վրա վերց­նե­լու միջ­նոր­դի պար­տա­կա­նու­թյուն­ներ:
Թուր­քիա­յի և Ռու­սաս­տա­նի միջև բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և կա­յուն բա­րե­կա­մու­թյան հաս­տատ­ման նպա­տա­կով, Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյունն ա­ռա­ջար­կում է ան­հա­պաղ հաս­տա­տել դի­վա­նա­գի­տա­կան և հյու­պա­տո­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ: Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը բա­րե­կա­մա­կան ձեռք է մեկ­նում աշ­խար­հի բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րին` ան­փո­փոխ մնա­լով յու­րա­քան­չյուր ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ճա­նաչ­ման իր սկզ­բուն­քի մեջ: Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը ան­հագ հե­տաք­րք­րու­թյամբ է հետևում հե­րո­սա­կան պայ­քա­րին, որ մղում է թուրք ժո­ղո­վուր­դը հա­նուն իր ան­կա­խու­թյան և ինք­նիշ­խա­նու­թյան, և Թուր­քիա­յի հա­մար ծանր այս օ­րե­րին եր­ջա­նիկ է բա­րե­կա­մու­թյան ա­մուր հիմ­քեր դնե­լու, ո­րը կմիա­վո­րի թուրք և ռուս ժո­ղո­վուրդ­նե­րին:
Վե­րո­շա­րադ­րյա­լը Ձեզ հայտ­նե­լով, Ազ­գա­յին Մեծ Ժո­ղո­վի պա­րոն նա­խա­գահ, պա­տիվ ու­նեմ բան­վո­րա­գյու­ղա­ցիա­կան Ֆե­դե­րա­տիվ հան­րա­պե­տու­թյան ժո­ղովր­դի ա­նու­նից Ձեզ փո­խան­ցե­լու հա­ջո­ղու­թյան մաղ­թանք­ներ ի­րենց ան­կա­խու­թյան հա­մար մար­տն­չող Թուր­քիա­յի ժո­ղո­վուրդ­նե­րին:
Ար­տա­քին գոր­ծե­րի ժո­ղովր­դա­կան կո­մի­սար Չի­չե­րին»:
Ընդ ո­րում, չպետք է մո­ռա­նալ, որ 1920 թ. Ռու­սաս­տա­նում ար­դեն գո­յու­թյուն չու­ներ ոչ ին­տեր­վեն­ցիա, ոչ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ «ընդ­դեմ մի­ջազ­գա­յին իմ­պե­րիա­լիզ­մի» (ի­հար­կե, բա­ցա­ռու­թյամբ արևե­լյան ուղ­ղու­թյու­նը):
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Դիտվել է՝ 4621

Մեկնաբանություններ