ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հայ ժողովուրդը թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ

Հայ ժողովուրդը թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ
14.10.2019 | 21:26

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ ուրիշ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:

«Ցանկանում եմ անդրադառնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը նա արել է մի քանի օր առաջ, մեջբերում եմ՝ «տարածքների ազատագրումից հետո դրանք կվերակառուցվեն, ինչպես եղավ ԼՂԻՄ-ի Շիխարխ բնակավայրի հետ»: Սա մեջբերում էր նրա ուղիղ խոսքից: Շիխարխը Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղն է: Ադրբեջանի նախագահը հիշատակում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5 հազար հայ բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրը, որի բնակչությունը 1992 թվականին ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, իսկ բնակավայրը մինչև այս պահը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել է ադրբեջանցիներով: Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահի կողմից այս հայտարարությունն արվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացվում է որպես լուծման լավագույն տարբերակ և տեսլական»,- նշեց Նաղդալյանը: Նա շեշտեց, որ իրականում հենց այս տեսլականի ներկայացումը ի ցույց է դնում, որ Ադրբեջանի մոտեցումն այն է, որ նա ցանկանում է Արցախը առանց իր բնիկ ժողովրդի և բնակչության: «Խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ ուրիշ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման: Սա առավել ընդգծում է Արցախի ժողովրդի ֆիզիկական, էքզիստենցիալ
անվտանգության հարցի նկատմամբ մեր առաջնահերթությունը»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը: Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը երբևէ թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ, ցեղասպան նոր գործողություններ: «Դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը լավագույնս ձևակերպվել է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև Հայաստանի Հանրապետության իշխանությունների ստանձնած հանձնառությամբ: Սա հստակ արձանագրենք»,- եզրափակեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Դիտվել է՝ 2371

Մեկնաբանություններ