Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ նախագահը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանեց

ԱՄՆ նախագահը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանեց
15.10.2019 | 12:49

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:


Պատժամիջոցները սահմանվել են Թուրքիայի ՊՆ և էներգետիկայի նախարարությունների, նրանց ղեկավարների, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի նկատմամբ: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Թրամփը Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է անել անհապաղ զինադադար հաստատել Սիրիայում։ Փենսը վստահեցրել է, որ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում խիստ է խոսել Էրդողանի հետ: ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ շուտով մեկնելու է տարածաշրջան՝ միջնորդելու ճգնաժամի հանգուցալուծման նպատակով։ «ԱՄՆ-ը այլևս չի պատրաստվում հանդուրժել Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Մենք կոչ ենք անում Թուրքիային կանգ առնել, վերջ տալ բռնություններին և նստել բանակցությունների սեղանի շուրջ», - Փենսի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որոշում է ընդունելու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտոնատար անձանց նկատմամբ, դադարեցնել 100 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները և 50 տոկոսով բարձրացնել Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքը։

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ