Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամները քվեարկել են Brexit-ը հետաձգելու օգտին՝ ընդունելով համապատասխան փոփոխությունը: Հօգուտ որոշման կողմ է քվեարկել Համայնքների պալատի 322 պատգամավոր, դեմ՝ 306: Փոփոխության տեքստն ինքնին ենթադրում է, որ ԵՄ-ի հետ գործարքը չի հաստատվի խորհրդարանում, քանի դեռ Համայնքների պալատը չի ընդունել այն բոլոր օրենքները, որոնք Բրիտանիային պետք են ԵՄ-ից դուրս գալու համար։