«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հարգելի գործընկերներ, մի քար էլ ձեզ համար պատրաստեք

Հարգելի գործընկերներ, մի քար էլ ձեզ համար պատրաստեք
20.10.2019 | 11:26

«Հայելու առաջ» հաղորդաշարը փակվել է: Պատճառն, ըստ երևույթին, քաղաքական է, ինչի մասին հայտարարել է հենց հաղորդման հեղինակ-վարող Անժելա Թովմասյանը։ Հիշեցնենք, որ մոտ տասն օր առաջ էլ մի խումբ երիտասարդներ ներխուժել էին Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» մամուլի ակումբ ու ձվեր նետել դռան վրա։ Հարցի քաղաքական մասը մի կողմ թողնելով՝ այս օրերին դրա մասին տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում, ինձ առավել քան հուզում է գործընկերային սոլիդարության չգոյությունը։


Թե՛ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումից, թե՛ «Հայելու առաջ» հաղորդումը եթերից զրկելուց հետո տարբեր լրագրողներ՝ գաղտնի կամ բացահայտ, ականջին փսփսալու կամ բամբասելու մակարդակում հայտարարում են, թե «լավ են արել՝ փակել են, հարձակվել են»։ Թովմասյանին քննադատող, «Հայելու առաջ» հաղորդաշարի փակվելով ուրախացողներն այն լրագրողներն են, որ թեև հստակ գիտակցում են՝ մի օր էլ իրենք կարող են «եթերազրկվել», բայց հանուն ինչ-ինչ շրջանակների դուր գալու, շողոքորթելու այսօր նմանատիպ մեկնաբանություններ ու հայտարարություններ են անում։ Բնավ էական չէ, թե Աժելա Թովմասյանի հարցարզրույցի ձևաչափն ու հարցրեը որքանով է մեր սրտով, մեր քիմքին հաճելի, գործընկերային հանդուրժողականությունը ենթադրում է հարգել ու, հարկ եղած դեպքում, պաշտպանել բոլոր իշխանությունների ու պաշտոնյաների ոչ սիրելի լրագրողներին՝ տրամաբանությամբ, որ նույն հարվածը վաղը մենք կարող ենք ստանալ:

Նախքան մեղավորի վրա քար գցելն արժի հիշել, որ օրերից մի օր նմանատիպ մեկ այլ քար էլ հնարավոր է մեզ վրա ընկնի։

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ