Իշխա­նու­թ­յու­նը վե­րագ­րա­վե­լու փոր­ձեր մի՛ ա­րեք

Իշխա­նու­թ­յու­նը վե­րագ­րա­վե­լու փոր­ձեր մի՛ ա­րեք
22.10.2019 | 00:21

Երևա­նի շախ­մա­տի ֆե­դե­րա­ցիա­յի նոր նա­խա­գահ, Ազ­գա­յին ժո­ղո­վի կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի ու ե­րի­տա­սար­դու­թյան մշ­տա­կան հան­ձա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նը բա­վա­կան խոս­տում­նա­լից ու գե­ղե­ցիկ մտ­քեր է շա­րադ­րել Facebook-ի իր է­ջում: Խոր­հր­դա­րա­նա­կան աշ­խա­տան­քին զու­գա­հեռ՝ եր­կու տաս­նա­մյա­կից ա­վե­լի շախմ­ատն իր կեն­սաձևը հա­մա­րող պատ­գա­մա­վո­րը խոս­տա­նում է «լր­ջո­րեն զբաղ­վել խա­ղի զար­գաց­ման ու տա­րած­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ի­րաց­մամբ՝ փոր­ձե­լով լու­ծել շախ­մա­տի բնա­գա­վա­ռում առ­կա խն­դիր­ներն ու բա­ցե­րը»: Շեշ­տում է՝ շախ­մա­տը մար­դու էու­թյան ձևա­վոր­ման մեջ մեծ դեր ու­նի, և ե­թե հա­վա­տա­րիմ ես նրա սկզ­բունք­նե­րին՝ ար­դա­րամ­տու­թյա­նը, հա­մես­տու­թյա­նը և ճշգր­տու­թյա­նը, խա­ղա­քայ­լերդ եր­բեք չեն շրջ­վի քո դեմ: «Եվ ու­րեմն, շախ­մա­տի հան­դեպ այս­պի­սի սի­րով ու գի­տակ­ցու­մով ստանձ­նում եմ ինձ հա­մար շատ կարևոր այս պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը: Ի գործ»,- նոր «պորտ­ֆե­լը» ստանձ­նե­լու կա­պակ­ցու­թյամբ գրա­ռումն այս­պես է ա­վար­տել Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նը:


Ազ­գա­յին ժո­ղով լու­սա­բա­նող գոր­ծըն­կեր­ներս վս­տա­հա­բար կփաս­տեն՝ Հայ­րա­պե­տյա­նը լրագ­րող­նե­րի հետ հնա­րա­վո­րինս «չշփ­վող» պատ­գա­մա­վոր­նե­րից է: Պետք է խնդ­րես, հա­մո­զես, որ հար­ցազ­րույց տա. կա՛մ մշ­տա­պես զբաղ­ված է, կա՛մ «մո­տը մարդ կա», կա՛մ նիս­տից է ու­շա­նում: Օ­րերս Սի­րիա­յում ծա­վալ­վող դեպ­քե­րի և տե­ղի հայ հա­մայն­քի մա­սին էինք ու­զում զրու­ցել պատ­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի հետ: Օգ­նա­կան­ներն ա­սա­ցին, թե «հա­մար թո­ղեք, հենց պա­րոն Հայ­րա­պե­տյանն ա­զատ­վի, կզան­գենք»: Մինչ օրս մենք զանգ չենք ստա­ցել, Սի­րիա­յի հայ հա­մայն­քի օ­ժան­դա­կու­թյան մա­սին տե­ղե­կատ­վու­թյունն էլ այլ խո­ղո­վակ­նե­րով ենք ճշ­տել: Ան­կաս­կած, տե­ղին է նշում իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վո­րը՝ թա­գա­վորն ու զին­վո­րը մի­մյան­ցից պա­կաս կարևոր չեն, ու հու­սով ենք մտ­քի ճշ­մար­տա­ցիու­թյու­նը ա­ռա­ջի­կա­յում նաև խոր­հր­դա­րա­նա­կան աշ­խա­տանք­նե­րը լու­սա­բա­նող լրագ­րող­նե­րը կզ­գան, որ պատ­գա­մա­վոր­նե­րի կող­քին ոչ պա­կաս կարևոր գործ են ա­նում պե­տու­թյան զար­գաց­ման ու ա­ռաջ­մղ­ման հա­մար: Քավ լի­ցի, միայն Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նը չէ, որ լրագ­րող­նե­րի հա­մար գրե­թե միշտ ժա­մա­նակ չու­նի կամ զբաղ­ված է (բո­լոր խմ­բակ­ցու­թյուն­նե­րում էլ կան «գեր­ծան­րա­բեռ­ված» պատ­գա­մա­վոր­ներ), բայց ե­թե նույ­նիսկ այդ­պես է, ա­պա ինչ­պե՞ս է հա­մա­տե­ղե­լու ժա­մա­նակ ու մտա­վոր ռե­սուր­ներ պա­հան­ջող աշ­խա­տան­քը խորհ­րդ­արա­նա­կան գեր­լար­ված գոր­ծու­նեու­թյան հետ: Երևի նո­րից տու­ժո­ղը մենք՝ լրագ­րող­ներս ենք լի­նե­լու, ու պատ­ճառ­նե­րին կա­վելա­նա ևս մե­կը՝ շախ­մա­տի ֆե­դե­րա­ցիա­յում գործ ու­նեմ:


Ան­կեղծ ա­սած, բնավ հաս­կա­նա­լի չէ, թե 20-ա­մյա կեն­սա­փոր­ձով 29-ա­մյա ե­րի­տա­սարդ պատ­գա­մա­վո­րը լր­ջա­գույն ինչ աշ­խա­տանք է տա­նե­լու և ինչ բա­ցեր ու խն­դիր­ներ է լու­ծե­լու, բայց մեր ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով, այս ո­լոր­տում իս­կա­պես խն­դիր­ներ կան, ո­րոնք սա­կայն ա­ռաջ են ե­կել նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի թեթև ձեռ­քով: «Ի­րա­տե­սի» աղ­բյու­րը հայտ­նում է, որ այս օ­րե­րին ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց է սկս­վել Հա­յաս­տա­նի շախ­մա­տի ա­կա­դե­միա­յի հիմ­նա­դիր-տնօ­րեն, գրոս­մայս­տեր Սմ­բատ Լպու­տյա­նի նկատ­մամբ, ո­րի ա­վանդն ու ներդ­րու­մը, ջանքն ու նվիր­վա­ծու­թյու­նը մեր երկ­րում շա­խ­մա­տի կա­յաց­ման գոր­ծում իս­կա­պես ա­նու­րա­նա­լի են: «Խոս­քը, ըստ երևույ­թին, հենց շախ­մա­տի ա­կա­դե­միա­յի մա­սին է, որ­տեղ ի­րա­վա­պահ­ներն ինչ-ինչ խախ­տում­ներ են փնտ­րում: Չենք կար­ծում՝ կհայտ­նա­բե­րեն, բայց, ա­մեն դեպ­քում, նման վե­րա­բեր­մունքն ուղ­ղա­կի ան­շոր­հա­կալ լի­նել է»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը: (Ո­րոշ ման­րա­մաս­ներ փոր­ձե­ցինք ճշ­տել Սմ­բատ Լպու­տյա­նից, սա­կայն նա ան­հա­սա­նե­լի էր)։


Տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կը ե­ռում է, իսկ մենք ի­րար վրա կեղտ բռ­նե­լու գոր­ծով ենք տար­ված: Թուր­քիան, խախ­տե­լով մի­ջազ­գա­յին բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն ու նոր­մե­րը, Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում գոր­ծո­ղու­թյուն­ներ է ի­րա­կա­նաց­նում, Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն ա­մե­նա­բարձր ամ­բիո­նից հո­խոր­տում է ինչ­պես պա­տա­հի, իսկ մենք լուրջ դեմ­քով շախ­մա­տի ֆե­դե­րա­ցիա­յում մութ գոր­ծարք­ներ ենք փնտ­րում: «Քա­ղա­քա­կիրթ» մեր հարևան­նե­րը, քմ­ծի­ծա­ղով մի­մյանց հետ, Զան­գե­զու­րի մա­սին են ար­դեն խո­սում, ու ինչ­քան էլ մեզ դա զա­վեշտ թվա (ի­րա­կա­նում զա­վեշտ էլ կա), այ­նուա­մե­նայ­նիվ՝ ո՞վ է այդ հայ­տա­րա­րու­թյա­նը հա­մար­ժեք պա­տաս­խան տվո­ղը: Ո՞ր մի պատ­կան մար­մինն է մինչ այժմ կոշտ ու դի­պուկ ար­ձա­գան­քել Ա­լիևին կամ Էր­դո­ղա­նին: Եր­բեմն ինձ թվում է, թե մեր երկ­րի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն անձ-նա­խա­րա­րու­թյուն է՝ նա­խա­րա­րի մա­մու­լի քար­տու­ղա­րի տես­քով:


ՈՒ­զում եմ՝ գոր­ծա­դի­րի և օ­րենս­դի­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մի պահ ի­րենք ի­րենց հետ ան­կեղծ լի­նեն՝ մինչև ուր են հաս­նե­լու հե­տապն­դում­նե­րը: Փոքր եր­կիր է Հա­յաս­տա­նը, ու բո­լորս էլ շատ լավ գի­տենք, թե ով ում հետ է փոխ­կա­պակց­ված, ով ինչ­պի­սի հա­յացք­ներ է ու­նե­ցել նախ­կի­նում, ու­սա­նո­ղա­կան ժա­մա­նակ ով է ՈՒԽ-ՀՀԿ-ա­կան թևից ե­ղել և այլն: Սթափ­վե­լու ու կանգ առ­նե­լու պահն է իս­կա­պես: Լպու­տյա­նի նկատ­մամբ ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց սկ­սած իշ­խա­նու­թյուն­նե­րը նման ան­բո­վան­դակ գոր­ծե­րով այն­քան են տար­վել, որ չեն էլ նկա­տել, թե ինչ­պես են ադր­բե­ջան­ցի հա­քեր­նե­րը կոտ­րել վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կան կայքն ու տե­ղադ­րել Իլ­համ Ա­լիևի՝ «Վալ­դայ 2019»-ի ժա­մա­նակ ու­նե­ցած «Ղա­րա­բաղն Ադր­բե­ջան է» վեր­տա­ռու­թյամբ ե­լույ­թի տե­սա­նյու­թը: Ի վեր­ջո, պետք է գի­տակ­ցել, որ մեզ պա­տու­հա­սող ի­րա­կան վտան­գը ոչ թե ներ­քին թշ­նա­մի փնտ­րելն ու նրանց հա­լա­ծելն է, այլ ար­տա­քին թշ­նա­մու՝ ա­մեն պա­հի հնա­րա­վոր հար­ձակ­ման դեմ պատ­րաստ­վե­լը:


Իշ­խա­նու­թուն­նե­րը պետք է վեր­ջա­պես կարևորն ու երկ­րոր­դա­կա­նը տար­բե­րա­կե­լու կամք ու­նե­նան, հա­մա­կերպ­վեն՝ կա­ռա­վար­ման ղեկն ի­րենց ձեռ­քում է, ու դուրս գան «պա­տե­րին ծե­փող, աս­ֆալտ­նե­րին փռող ընդ­դի­մադ­րի» կեր­պա­րից: Ա­յո, պա­րո­նայք, դուք եք կա­ռա­վա­րո­ղը, իշ­խա­նու­թյու­նը վե­րագ­րա­վե­լու փոր­ձեր մի՛ ա­րեք, մտա­հոգ­վեք մեր երկ­րի, պե­տու­թյան, պե­տա­կա­նու­թյան ու անվ­տան­գու­թյան հա­մար, այ­լա­պես կա­րող է պա­տա­հել, որ ոչ միայն պաշ­տո­նա­կան կայ­քը, այլև երկ­րի սա­հան­նե­րը կոտր­վեն:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao