ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Էրդողանն առաջարկել է Ջոնսոնին հանդիպել Ստամբուլում կամ Սիրիային սահմանամերձ քաղաքներից մեկում

Էրդողանն առաջարկել է Ջոնսոնին հանդիպել Ստամբուլում կամ Սիրիային սահմանամերձ քաղաքներից մեկում
23.10.2019 | 22:05

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքն առաջարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հանդիպել Ստամբուլում կամ Սիրիային սահմանակից թուրքական Շանլըուրֆա կամ Գազիանթեփ քաղաքներից մեկում: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ մտադրություն ունի Մերկելի և Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանի հետ Լոնդոնում: «Երկու օր առաջ ինձ զանգահարել է Բորիս Ջոնսոնը և առաջարկել չորսով հանդիպում ունենալ Լոնդոնում: Ես պատասխանեցի, որ ավելի լավ է Ստամբուլում, կամ Սիրիային սահմանակից քաղաքներից մեկում՝ Շանլըուրֆայում կամ Գազիանթեփում»,- նշել է Էրդողանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:


Թուրքիայի նախագահի խոսքով, եթե իր գործընկերները հրաժարվեն գալ Թուրքիա, հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ