Աղվան Հով­սե­փ­յա­նը խոր­հուրդ­ներ է տա­լիս իշ­խա­նու­թ­յուն­նե­րին

Աղվան Հով­սե­փ­յա­նը խոր­հուրդ­ներ է տա­լիս իշ­խա­նու­թ­յուն­նե­րին
01.11.2019 | 00:54

Օ­րերս խոր­հր­դա­րա­նում ու­նե­ցած ճե­պազ­րույ­ցի ժա­մա­նակ լրագ­րող­նե­րը քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Հայկ Գրի­գո­րյա­նից հե­տաքր­քր­վե­ցին նաև ՔԿ նախ­կին պետ, նախ­կին դա­տա­խազ Աղ­վան Հով­սե­փյա­նի «որ­պի­սու­թյամբ»:

«Ա­նընդ­հատ տե­սա­կետ­ներ են հն­չում, որ պետք է ու­սում­նա­սի­րել Աղ­վան Հով­սե­փյա­նի գոր­ծու­նեու­թյու­նը, ան­գամ պետք է մե­ղադ­րանք ա­ռա­ջադր­վի։ Նրա գոր­ծու­նեու­թյան հետ կապ­ված՝ կո­մի­տեում ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ կա­տար­վո՞ւմ են, փաս­տաթղ­թեր չե՞ն ու­զում Ձեզ­նից»,- հարց­րեց լրագ­րող­նե­րից մե­կը: Հայկ Գրի­գո­րյա­նը խու­սա­փո­ղա­կան պա­տաս­խան տվեց, ա­սե­լով, թե, քրեա­կան դա­տա­վա­րու­թյան 190-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, պաշ­տո­նա­տար այդ ան­ձինք ի­րենց սու­բյեկտ­նե­րը չեն. «Հար­ցի հաս­ցեա­տե­րը ես չեմ»:


«Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ իշ­խա­նու­թյուն­ներն Աղ­վան Հով­սե­փյա­նով ոչ միայն չեն հե­տաքր­քր­վում, այլև հա­մա­գոր­ծակ­ցում են նրա հետ: «Պա­րոն Հով­սե­փյա­նը հա­ճախ է խոր­հուրդ­ներ տա­լիս ու­ժա­յին կա­ռույց­նե­րին: Քա­նի որ աշ­խա­տան­քա­յին բազ­մա­մյա փորձ ու­նի, «խո­շոր ձկ­նե­րի» կեն­սագ­րու­թյունն ու գոր­ծու­նեու­թյու­նը լավ գի­տի, փոր­ձում է օգ­տա­կար լի­նել, ինչ-ինչ բա­ներ հու­շել և այլն: Այս հան­գա­ման­քը հաշ­վի առ­նե­լով էլ, ըստ երևույ­թին, նրա նկատ­մամբ ի­րա­վա­կան որևէ գոր­ծըն­թաց ո՛չ այժմ, ո՛չ ա­ռա­ջի­կա­յում չի սկս­վի»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao