Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էլվինայի «Յարո ջանը» և դասախոսիս հանդիմանանքը նրան

Էլվինայի «Յարո ջանը» և դասախոսիս հանդիմանանքը նրան
03.11.2019 | 17:20

Էլվինա Մակարյանի հետ ծանոթությունս բավական ուշ է սկսել՝ 10-ը տարի առաջ: Առաջին կուրսի ուսանող էինք, երբ մեր դասախոսներից մեկը (անունը չեմ ուզում նշել) դասընթացի շրջանակներում Էլվինա Մակարյանի մասին հաղորդում էր բերել ու հենց դրա շուրջ էր բացատրում հաղորդման կառուցվածքը: Երգչուհու մասին գիտեի միայն այն, որ ինքնասպան է եղել ու խնդրել՝ աճյունափոշին շաղ տան Խաղաղ օվկիանոսի վրա: Հենց նույն օրը «կոմյուտերանոց» գնացի (դեռևս անձնական համակարգիչ չունեի) ու սկսեցի որոնել Մակարյանին: «Մայրամուտ» երգը գտա միայն, և այնքան տարվեցի, որ հաջորդ դասին դասախոսին հարցրեցի, թե ի՞նչ կպատմի էլվինայի մասին: Նա ոչ միայն ինձ, այլև մեր ամբողջ խբին ծանոթացրեց էլիվնա Մակարյան արվեստագետի հետ: Ես անդադար, անհագորեն լսում էի: Պատմության վերջը սակայն խիստ անսպասելի էր: 1990-ականներին, երբ Էլվինան ԱՄՆ-ից Հայաստան է վերադառնում, ըստ երևույթին, տուրք տալով ժամանակի թելադրանքին ու ճաշակին՝ երկու երգ է ձայանագրում՝ «Երևանն» ու «Յարո ջանը»: «Ախր դա նրա նշաձողի երգը չէր, ինչպե՞ս կարող էր: Մի օր զանգեցի պայմանավորվեցինք, հանդիպեցինք:

Հանդիմանեցի, որ 6/8 ձևաչափի երգեր է երգում: Այդ օրվանից հետո գրեթե դադարեց մեր շփումը»,- ծանր ապրումներով պատմում էր դասախոսս:

17-ամյա պատանիս այն ժամանակ չէր հասկանում, թե ինչպես կարող է արվեստագետն ավեստագետից նեղանալ երգի ձևաչափի պատճառով: «Է, այդպես է ուզել, երգել է, ի՞նչ կա դրա մեջ»,- մտածում էի: Բայց երբ հիմա եմ դատում, հասկանում եմ՝ մարդիկ այնքան բարձր մշակույթի կրող են եղել, որ նման բաները վիրավորական են համարել, անթույլատրելի: Չեն հանդուրժել միջակությունը, չեն հանդուրժել կոմերցիոն նպատակները հաճախ՝ կարևորելով մնայունն ու իրապես բարձրարժեքը, հետևաբար՝ իրենց իրավունք են վերապահել հանդիմանել ու նեղանալ: Իհարկե Էլվինան անգամ «Յարո ջանն» ու «Երևանն» էր անզուգական ու իրեն բնորշ արվեստայնությամբ մեկնաբանում, բայց պարզից էլ պարզ է՝ դա նրանը չի եղել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ