«Հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի բո­վան­դա­կու­թ­յու­նը վեր­ջին մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում էա­պես չի փոխ­վել»

«Հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի բո­վան­դա­կու­թ­յու­նը վեր­ջին մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում էա­պես չի փոխ­վել»
05.11.2019 | 00:29

Ադր­բե­ջա­նի արտաքին գործերի փոխնախարար Հա­ֆիզ Փա­շաևի՝ սե­փա­կան դի­մու­մի հա­մա­ձայն Ադր­բե­ջա­նի փո­խարտ­գործ­նա­խա­րա­րի պաշ­տո­նից հրա­ժար­վելն այդ երկ­րի իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում ըն­թա­ցող ընդ­հա­նուր փո­փո­խու­թյուն­նե­րի մաս է կազ­մում: Փո­փո­խու­թյուն­ներ, որ մեկ­նար­կել են դեռևս ան­ցյալ տա­րե­վեր­ջին և ո­րո­շա­կի ընդ­հա­տում­նե­րով շա­րու­նակ­վել այս տար­վա ըն­թաց­քում։ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց ադր­բե­ջա­նա­գետ ԱՐ­ՏՅՈՄ ՏՈ­ՆՈ­ՅԱ­ՆԸ: Ըստ նրա՝ ո­մանք Ադր­բե­ջա­նում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­ներն ան­վա­նում են կադ­րա­յին ար­դիա­կա­նա­ցում, ո­մանք՝ բա­րե­փո­խում­ներ՝ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ 70 տա­րե­կա­նի շե­մը հա­տած ան­ձինք, երկ­րի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի խոր­հր­դով և հոր­դո­րով, հե­ռա­նում են՝ տե­ղը զի­ջե­լով հա­մե­մա­տա­բար ե­րի­տա­սարդ­նե­րին։

-Բայց դա ան­վա­նել իշ­խա­նա­փո­խու­թյուն` ճիշտ չի լի­նի,- ա­սում է ադր­բե­ջա­նա­գե­տը։- Իլ­համ Ա­լիևի կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի ա­մա­ռա­յին փու­լը ցույց տվեց, որ Ադր­բե­ջա­նի ու­ժա­յին եր­կու կենտ­րոն­նե­րում՝ ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նում և պե­տա­կան անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նում գե­րա­կա դիրք ու­նի ա­լիևյան շա­հե­րի հիմ­նա­կան պաշտ­պան նա­խիջևա­նյան թևը՝ ի դեմս Վի­լա­յաթ Էյ­վա­զո­վի և Ա­լի Նա­ղիևի։ Իշ­խա­նու­թյան ներ­սում գու­ցե ըն­թա­նում են ուր­վան­կա­րա­յին (կոն­ֆի­գու­րա­ցիոն) փո­փո­խու­թյուն­ներ են­թադ­րող ո­րո­շա­կի ոչ թա­փան­ցիկ և քո­ղարկ­ված գոր­ծըն­թաց­ներ, ո­րոն­ցում ակ­տիվ ներգ­րավ­վա­ծու­թյուն կա­րող են ու­նե­նալ և՛ Փա­շաևնե­րը, և՛ Քա­մա­լադ­դին Հեյ­դա­րո­վի թի­մը, բայց դա այս պա­հին «ի­րա­կան իշ­խա­նա­փո­խու­թյան» վտանգ չի ներ­կա­յաց­նում:
-Ե­թե, այ­նուա­մե­նայ­նիվ, Փա­շաևնե­րի կլա­նը հաղ­թող դուրս գա, որ­քա­նո՞վ դա կազ­դի Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան վրա։
-Չեմ կար­ծում, որ «Փա­շաևնե­րի կլան» կոչ­վա­ծը նման քա­ղա­քա­կան հնա­րա­վո­րու­թյուն երբևէ կու­նե­նա։ Փա­շաևներն ի­րա­կա­նում ու­նեն հզոր տն­տե­սա­կան լծակ­ներ, ո­րոնց հա­մար պար­տա­կան են ա­ռա­ջին հեր­թին հենց Իլ­համ Ա­լիևի տիկ­նո­ջը՝ Մեհ­րի­բան Ա­լիևա­յին։ Լի­նե­լով Ա­րիֆ Փա­շաևի դուստ­րը՝ Մեհ­րի­բան Ա­լիևան, բնա­կա­նա­բար, «Հեյ­դար Ա­լիևի ֆոն­դի» հաշ­վին կա­րո­ղա­ցել է շի­նա­րա­րա­կան մե­գած­րագ­րեր և ֆի­նան­սատն­տե­սա­կան լուրջ մի­ջոց­ներ ա­պա­հո­վել Փա­շաևնե­րի հա­մար, սա­կայն Փա­շաևնե­րին պա­կա­սում է այն, ինչ ադր­բե­ջա­նե­րե­նում ու­նի «ռե­գիոն­չու­լուղ» կամ «եր­լի­բազ­լըղ» ան­վա­նում­նե­րը, որ կա­րող ենք թարգ­մա­նել «գա­վա­ռա­պե­տու­թյուն» կամ «աշ­խար­հագ­րա­կան թայ­ֆա­բա­զու­թյուն»։ Ադր­բե­ջա­նում գո­յու­թյուն ու­նե­ցող «դա­սա­կան կլան­նե­րին» հա­տուկ կարևո­րա­գույն հատ­կա­նի­շը՝ գա­վա­ռա­յին պատ­կա­նե­լու­թյան խն­դի­րը, ո­րը կազ­մում է նա­խիջևա­նյան, ղա­րա­բա­ղյան և երևա­նյան կլան­նե­րի ամ­րու­թյան հիմ­նա­կան ա­ռանց­քը, Փա­շաևնե­րի դեպ­քում բա­ցա­կա­յում է։ Այլ է խն­դի­րը, որ մենք ա­կա­նա­տես ենք Փա­շաևնե­րի թի­մը ներ­կա­յաց­նող Մեհ­րի­բան Ա­լիևա­յի դիր­քե­րի ու­ժե­ղաց­մա­նը։ Մի դեպ­քում դա ար­տա­հայտ­վեց Ադր­բե­ջա­նում 2016 թ. սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի ըն­ձե­ռած նոր հնա­րա­վո­րու­թյամբ և ար­դեն 2017 թ. տիկ­նոջ ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ դառ­նա­լով, մյուս դեպ­քում` 2019 թ. հոկ­տեմ­բե­րին, երբ պաշ­տո­նից հե­ռաց­վեց Փա­շաևնե­րի նկատ­մամբ ա­ռանձ­նա­պես ջերմ վե­րա­բեր­մուն­քով աչ­քի չընկ­նող Ռա­միզ Մեհ­դիևը՝ Ադր­բե­ջա­նում հայտ­նի որ­պես «գորշ կար­դի­նալ»: Նրա հե­ռաց­մա­նը զու­գա­հեռ` իշ­խա­նա­կան ընդ­հա­նուր կա­ռուց­ված­քում նշ­մար­վեց Փա­շաևնե­րի թի­մի ան­դամ Մի­քա­յիլ Ջաբ­բա­րո­վի դիր­քե­րի ու­ժե­ղա­ցում, որ մոտ ա­պա­գա­յում, ա­մե­նայն հա­վա­նա­կու­թյամբ, կդառ­նա Ադր­բե­ջա­նի վար­չա­պետ՝ դեռ այս տար­վա հոկ­տեմ­բե­րի 8-ին նշա­նակ­ված նա­խիջևան­ցի Ա­լի Ա­սա­դո­վի փո­խա­րեն։ Դառ­նա­լով հար­ցի երկ­րորդ հատ­վա­ծին՝ պետք է նշել, որ Ա­լիևնե­րը լի­նեն, Փա­շաևնե­րը, Հեյ­դա­րով­նե­րը, թե այլք, Ադր­բե­ջա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նի եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րի մա­սով էա­կան փո­փո­խու­թյուն չի ու­նե­նա­լու: Էա­կան փո­փո­խու­թյուն­ներ, կար­ծում եմ, կա­րող են լի­նել այդ երկ­րի մյուս հարևան­նե­րի՝ հատ­կա­պես Ի­րա­նի և Թուր­քիա­յի դեպ­քում, ե­թե իշ­խա­նու­թյու­նը հայ­տն­վի, օ­րի­նակ, Փա­շաևնե­րի ձեռ­քում։
-Այ­սինքն, այս զար­գա­ցում­նե­րը պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հետևա՞նք են:
-Փո­փո­խու­թյուն­նե­րը ծրագր­ված են ե­ղել նա­խա­գահ Ա­լիևի կող­մից առն­վազն մե­կու­կես տա­րի ա­ռաջ՝ պայ­մա­նա­վոր­ված նաև ՀՀ-ում տե­ղի ու­նե­ցած իշ­խա­նա­փո­խու­թյամբ։ Հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը ստի­պում է ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­նե­րի, կադ­րա­յին և սո­ցիա­լա­կան բա­րե­փո­խում­նե­րի գնալ նաև մեր հարևան երկ­րի վեր­նա­խա­վին։ Պար­զա­պես Բաք­վում ըն­թա­ցող ներ­քա­ղա­քա­կան խմո­րում­նե­րը, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան և ընդ­դի­մու­թյան ակ­տի­վա­ցումն Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հին ստի­պում են վե­րա­նա­յել իր ծրագ­րած փո­փո­խու­թյուն­նե­րի, հատ­կա­պես կադ­րա­յին, ժա­մա­նա­կա­ցույ­ցը։ Այդ գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը տե­սել ենք դեռ ան­ցած տա­րե­վեր­ջին, այս տար­վա ամ­ռանն ու մեկ ա­միս ա­ռաջ՝ հոկ­տեմ­բե­րի 8-ին, երբ վար­չա­պե­տի պաշ­տո­նից հրա­ժա­րա­կան տվեց Նով­րուզ Մա­մե­դո­վը: Բայց բո­լո­րո­վին այլ ըն­թացք ու տեմպ տե­սանք հոկ­տեմ­բե­րի 19-20-ին Բաք­վում տե­ղի ու­նե­ցած ցույ­ցե­րից ու բո­ղո­քի ակ­ցիա­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո. հին գվար­դիա­կան­նե­րի մի ամ­բողջ սե­րունդ, այդ թվում՝ Ռա­միզ Մեհ­դիևը, Ա­լի Հա­սա­նո­վը, Հա­ջի­բա­լա Ա­բու­թա­լի­բո­վը, շր­ջա­նա­յին վար­չա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րից շա­տե­րը թո­ղե­ցին ակ­տիվ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Այդ ան­ձանց մեծ մա­սը մե­կընդ­միշտ գու­ցե կհե­ռա­նա ոչ միայն քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, այլ նաև հա­սա­րա­կու­թյան տե­սա­դաշ­տից առ­հա­սա­րակ:
-Տե­սա­կետ կա, թե հար­մար հող է նա­խա­պատ­րաստ­վում Մեհ­րի­բան Ա­լիևա­յի իշ­խա­նու­թյան գա­լու հա­մար:
-Ա­յո, կա նման տե­սա­կետ։ Հատ­կա­պես 2016 թ. անց­կաց­ված սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեից և 2017 թ. փետր­վա­րին Մեհ­րի­բան Ա­լիևա­յի՝ ա­ռա­ջին փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նում նշա­նակ­վե­լուց հե­տո ա­ռա­վել հա­ճախ սկ­սեց շր­ջա­նառ­վել այն թե­զը, որ Իլ­համ Ա­լիևը պատ­րաստ­վում է իշ­խա­նու­թյու­նը փո­խան­ցե­լու կնո­ջը։ Բա­ցի այդ՝ 2016 թ. սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեից հե­տո, ո­րով վե­րաց­վեց նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում թեկ­նա­ծու­թյուն ա­ռա­ջադ­րող­նե­րի նկատ­մամբ տա­րի­քա­յին սահ­մա­նա­փա­կու­մը, խոս­վում է նաև այն հնա­րա­վո­րու­թյան մա­սին, որ իշ­խա­նու­թյու­նը ոչ հե­ռու ա­պա­գա­յում կա­րող է փո­խանց­վել նրանց որ­դուն՝ կրտ­սեր Հեյ­դա­րին: Ոչ ժա­ռան­գա­կա­նու­թյան սկզ­բուն­քով իշ­խա­նու­թյան փո­խան­ցու­մը, ո՛չ էլ նե­պո­տիզ­մը (ըն­տա­նե­վա­րու­թյուն) խորթ չեն Ա­լիևնե­րի իշ­խա­նու­թյա­նը, ուս­տի պետք չէ բա­ցա­ռել Մեհ­րի­բան Ա­լիևա­յի կամ որ­դու՝ Հեյ­դա­րի հայ­տն­վե­լը նա­խա­գա­հի ա­թո­ռին։ Որ­քա­նո՞վ ըն­դու­նե­լի կլի­նի Մեհ­րի­բա­նի կամ Հեյ­դա­րի թեկ­նա­ծու­թյունն Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան վեր­նա­խա­վի հա­մար, դժ­վար է ա­սել, քա­նի որ ա­ռան­ձին դեմ­քեր, ի դեմս Ռա­միզ Մեհ­դիևի, կա­րող են սկ­սել ա­վե­լի լուրջ դե­րա­կա­տա­րում ու­նե­նալ այդ երկ­րի ստ­վե­րա­յին և ոչ տե­սա­նե­լի նե­րիշ­խա­նա­կան ան­ցու­դար­ձե­րում և, այս­պես կոչ­ված, «պա­լա­տա­կան խա­ղե­րում»:
-Սահ­մա­նին դար­ձյալ լար­վա­ծու­թյուն ե­ղավ, այս ան­գամ Տա­վու­շի հատ­վա­ծում։ Տևա­կան ժա­մա­նակ խոս­վում է, որ ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ար­դյուն­քում լար­վա­ծու­թյու­նը նվա­զել է։ Ըստ Ձեզ՝ այդ­պե՞ս է:
-Լար­վա­ծու­թյու­նը կա­րող է պայ­մա­նա­վոր­ված լի­նել Ադր­բե­ջա­նի ներ­քա­ղա­քա­կան կյան­քում շո­շա­փե­լի ան­հան­գս­տու­թյամբ, այն­տեղ սկս­վող աշ­նա­նա­յին զո­րա­հա­վա­քով, տա­րա­ծաշր­ջա­նում ըն­թա­ցող զա­նա­զան գոր­ծըն­թաց­նե­րով։ Առ­հա­սա­րակ, հոկ­տեմ­բե­րի 19-20-ին Բաք­վում տե­ղի ու­նե­ցած ցույ­ցե­րից, քաղ­հա­սա­րա­կու­թյան և ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րի միջև տե­ղի ու­նե­ցած ո­րո­շա­կի բա­խում­նե­րից և ներ­քա­ղա­քա­կան կյան­քում նկա­տե­լի սրա­ցու­մից հե­տո Ադր­բե­ջա­նում սկ­սել են ա­վե­լի հա­ճախ խո­սել Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան մա­սին: Նշ­վում է, որ դա այն ե­զա­կի խն­դիրն է, ո­րի լուծ­ման հա­մար կա­րող են հա­մախ­մբ­վել երկ­րի իշ­խա­նու­թյան և ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Բա­ցի այդ, նկա­տե­լի է, թե ինչ­քան հա­ճախ և ինչ պար­բե­րա­կա­նու­թյամբ է այդ խն­դի­րը դառ­նում քա­ղա­քա­կան շա­հար­կում­նե­րի թե­մա Ադր­բե­ջա­նում՝ հատ­կա­պես Իլ­համ Ա­լիևի դեմ ըն­թա­ցող ընդ­դի­մա­դիր քա­րոզ­չու­թյան մեջ, ին­չը, են­թադ­րում եմ, լար­վա­ծու­թյան տես­քով տե­ղա­փախ­վում է նաև ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան ա­ռաջ­նա­գիծ կամ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի տար­բեր հատ­ված­ներ։
-Ի՞նչ փու­լում են այժմ բա­նակ­ցու­թյուն­նե­րը։ Նախ­կին իշ­խա­նու­թյուն­ներն ա­նընդ­հատ ա­սում են, թե այս պա­հին մենք այն­քան էլ «գո­վե­լի» դիր­քե­րում չենք, նոր իշ­խա­նու­թյուն­ներն ա­սում են՝ Ար­ցա­խը բե­րե­լու են բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ, ին­չը, կար­ծես, միայն խոս­քի մա­կար­դա­կում է։
-Չգի­տեմ՝ ինչ նկա­տի ու­նեն, թե մենք «գո­վե­լի» դիր­քում չենք, բայց քա­նի դեռ սահ­մա­նի ամ­բողջ եր­կա­րու­թյամբ Ար­ցա­խի ՊԲ-ն վե­րահս­կում է ի­րա­վի­ճա­կը և ա­պա­հո­վում Ար­ցա­խի տա­րած­քում բնա­կա­նոն և խա­ղաղ կյան­քը, մենք գո­վե­լի դիր­քում ենք։ Ժա­մա­նակն աշ­խա­տում է հօ­գուտ մեզ և ի վնաս Ադ­րբե­ջա­նի։ Պաշ­տո­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի բո­վան­դա­կու­թյու­նը չեմ կար­ծում, որ էա­պես փոխ­ված լի­նի վեր­ջին մե­կու­կես տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Այլ հարց է, որ Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը զուտ հա­կա­մար­տու­թյուն լի­նե­լուց զատ, եր­կու եր­կր­նե­րի ներ­քա­ղա­քա­կան խո­սույ­թում տե­սա­կա­րար մեծ կշիռ ու­նե­ցող, բո­լոր կող­մե­րին տար­բեր մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ա­նե­լու, փո­խա­դարձ մե­ղադ­րանք­ներ հն­չեց­նե­լու լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ տվող խն­դիր է, և ձեր հար­ցի պա­տաս­խա­նը թերևս պետք է գտ­նել՝ խնդ­րին մո­տե­նա­լով նշածս վեր­ջին դի­տա­կե­տից։


Զրույ­ցը` Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao