Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Նիկոլ Փաշինյան. Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում ՀԴՄ չտրամադրելու ոչ մի դեպք չի ներվելու

Նիկոլ Փաշինյան. Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում ՀԴՄ չտրամադրելու ոչ մի դեպք չի ներվելու
10.12.2019 | 21:35

2019-ի հունվար-նոյեմբերին 2018-ի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ դուրս է գրվել 106,609,299 ՀԴՄ կտրոն ավելի՝ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա աստղաբաշխական թիվ է և այս ՀԴՄ կտրոններով արձանագրվել է 303 միլիարդ դրամի ավել առևտրաշրջանառություն: Սա, իհարկե, շատ լավ է, և մենք բավականին լավ վիճակ ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով»,- ասաց նա և հայտնեց, 2019 թ. 2018 թ. համեմատ ավել է եղել 18,425,172 հաշիվ-ապրանքագիր: «Սկզբունքորեն սրանք վատ ցուցանիշներ չեն, շատ լավ ցուցանիշներ են, բայց մենք պետք է հարց տանք ինքներս մեզ, թե արդյո՞ք, ընդհանուր առմամբ, գոհ ենք այս ցուցանիշներից, արդյո՞ք մտածում ենք, որ բոլոր առևտրային գործարքներն արվում է հաշիվ-ապրանքագրի դուրսգրմամբ, և մենք բոլորս գիտենք, որ ոչ: Հսկայական ստվերային առևտրաշրջանառություն կա մեր երկրում, չնայած աճը տպավորիչ է»- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ «հացի փող» աշխատող մեր քաղաքացիները մտավախություն չունեն ՀԴՄ բաց թողնելու հարցում, քանի որ մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող ընկերություններն ազատվում են հարկերից: «2020-ի հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական առումով ներման ենթակա լինի»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ թեև 2020-ի բյուջեի եկամուտներն ավելացրել են 356 միլիարդ դրամով, սակայն չեն մտածում, որ սա ամբողջ պոտենցիալն է: Նա նկատեց, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու յուրաքանչյուր դեպքի հետևանքով իրական ստվեր է գոյանում նաև խոշոր ձեռնարկություններում և եթե բոլորը առանց բացառությամբ ՀԴՄ կտրոն տրամադրեն, ապա խոշոր բիզնեսներում ստվերը կդառնա անհնար: «Որպես միջանկյալ արդյունք, այս արդյունքներով գոհ ենք, 2020 թ. դրած մեր նշաձողերից գոհ ենք, բայց, ընդհանուր առմամբ, բարձր նշաձողեր պետք է դնենք: Թեև կարող է կոպիտ հնչել, բայց ես շարունակում եմ պնդել, որ ՀԴՄ չտրամադրող գործարարը գողանում է զինվորի հացը»,- ասաց նա և նշեց, որ բանակում հսկայական փոփոխություններ են արել՝ հենց բյուջեի հավելյալ եկամուտների շնորհիվ: «Գալու է 2020 թվականը` Նոր տարին, և գալու է նոր մոտեցումը ՀԴՄ կտրոնների վերաբերյալ: Այն մարդիկ, որոնք ասում են, թե հացի փող են աշխատում, հիմա ՀԴՄ-ները պարտադիր պետք է տրամադրեն, որպեսզի տեսնենք, որ իրենք հացի փող են աշխատելու: Այս փոքր ձեռնարկությունների տերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար լինելու է վարչական պատասխանատվություն և դա չի լինելու ուղղակի ՀԴՄ կտրոն չթողարկելու համար, այլ զինվորից գողանալու համար է լինելու, զինվորի փամփուշտը, զինվորի հացը, արժանապատիվ հագուստը գողանալու համար»,- ասաց նա և նշեց, որ այս հարցում լուրջ են տրամադրված, քանի որ սա պետության, երկրի շահերից բխող մոտեցում է։


Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ երկու օր առաջ ձերբակալվել են ՊԵԿ 6 աշխատողներ՝ կոռուպցիոն գործարքների համար։ Սա, ըստ նրա, ցույց է տալիս, որ լրջորեն պայքարում են կոռուպցիայի դեմ: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այս ուղերձը ՀՀ բոլոր քաղաքացիները կընկալեն:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ