Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չինական դամբարանում հնագետները 500 տարվա վաղեմության հավկիթներ են հայտնաբերել

Չինական դամբարանում հնագետները 500 տարվա վաղեմության հավկիթներ են հայտնաբերել
10.12.2019 | 21:43

ՉԺՀ-ի կենտրոնում պեղումներում հնագետները 500 տարվա վաղեմության, ամբողջովին պահպանված հավի ձվեր են հայտնաբերել՝ հայտնում է Սինխուա գործակալությունը:

«Կճեպն անվնաս է մնացել, հավկիթները գտնվել են փակ տարածքում, որտեղ ջերմաստիճանն ու խոնավությունը կայուն են եղել»,- պատմել է հնագիտական խմբի համակարգող Յունմեյ Տանը: Հնագիտության մեջ հազվագյուտ երևույթ է դամբարանում չկոտրված հավկիթներ հայտնաբերելը: Պատմաբանները միակարծիք չեն, թե ինչու են հավկիթները թողնվել դամբարաններում: Վարկածներից մեկի համաձայն՝ հավկիթները հարատևության և կյանքի շարունակականության խորհրդանիշն են:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ