Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շոյգուն հորդորում է ամրապնդել ՀԱՊԿ-ի ներուժը

Շոյգուն հորդորում է ամրապնդել ՀԱՊԿ-ի ներուժը
20.01.2020 | 21:39

ՀԱՊԿ-ի ներուժն անհրաժեշտ է կատարելագործել՝ աշխարհում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրության կապակցությամբ՝ հայտարարել է ՌԴ ՊՆ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ:

«Կազմակերպության ստեղծման պահից շատ բան է արվել ռազմական բաղադրիչի կատարելագործման համար: Ստեղծվել է ճգնաժամային հակազդման համակարգ, կազմավորվել են ՀԱՊԿ-ի զորքերի բաղադրիչները, անցկացվում են համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներ», - ասել է Շոյգուն: Նա նշել է, որ տարածաշրջանում և աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունն ընդհանուր առմամբ «մնում է բարդ»: «Չի նվազում ճգնաժամային միտումը: Ուստի, ի շահ ՀԱՊԿ-ի ուժային բաղադրիչի պատրաստության ապահովման և հակաճգնաժամային խնդիրների արդյունավետ լուծման այդ համատեղ աշխատանքն անհրաժեշտ է շարունակել», - նշել է Շոյգուն:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ