Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հրանտ Բագրատյան. Չի կարող մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջել ինչ-որ անհասկանալի սպանդանոցի

Հրանտ Բագրատյան. Չի կարող մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջել ինչ-որ անհասկանալի սպանդանոցի
20.01.2020 | 21:40

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է. «Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է։ Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի։ Գյուղացին առանց այդ էլ բարձր շահութաբերության պատճառով ավելացված արժեքի մեծ մասը զիջում է ոչ գյուղացի/քաղաքացի միջնորդին։ Հիմա դրան ավելանում է մորթի գործառույթը։ Սա էլ ենք վերցնում գյուղացուց։ Բացի դա, վաղ թե ուշ այս սպանդանոցները կենտրոնանալու են օլիգարխների ձեռքում։ Ոչ գյուղացու սեփականություն հանդիսացող սպանդանոցները բնորոշ են կոլխոզներին և սովխոզներին։ Նորից այդ քաղաքականության կիրառումը տանելու է գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ու կոլխոզների և սովխոզների վերականգմանը։ Հիմա պետք է պետությունը հիմնի սպանդանոցներ (իր վրա վերցնի կապիտալ ծախսերը, որոնց մի փոքր մասը ժամանակին պետք է վերադարձվի), դրանք դարձնի կոոպերատիվներ, որտեղ փայ (ոչ թե բաժնեմաս) պետք է ունենան այն գյուղացիները, որոնց անասունները այդտեղ մորթում են կամ ենթամշակման ենթարկում։ Այդ կոոպերատիվներում պետք է բացառապես աշխատեն փայատեր գյուղացիների ընտանիքի անդամները։ Այսպիսով, գյուղացին ուրախությամբ դրան կհամաձայնի ու մի բան էլ փայ ու լրացուցիչ եկամուտ կստանա։ Այս կոնկրետ բաները ՆՓ-ին ասվել է 1.7 տարի առաջ։ Ավաղ, գյուղատնտեսության ոլորտը վստահվել է մեկին, որն այն պատկերացնում է մի քանի խոշոր սովխոզի տարբերակով, այստեղ այնտեղ խոսում է մանր սեփականաշնորհման սխալ լինելուց, այդ ամենը համարում թալան։ Նա ՌԴ գյուղառնտեսության ստրուկտուրան փորձում է վերականգնել Հայաստանում։
Վերջը սոված ենք մնալու»։

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ