«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիայի» վրա

ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիայի» վրա
20.01.2020 | 21:41

ՀՀ կառավարությունը ՀՀ սահմանին բնական գազի բարձրացված գնի դիմաց չի վճարում՝ Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: «2019-ի հունվարի 1-ից ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման և սպառողների համար գազի սակագինը անփոփոխ թողնելու արդյունքում առաջացած ֆինասական ողջ բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, հետևաբար, այդ մասով ՀՀ համար որևէ պարտավորություն չի առաջացել»,- նշված է հարցման պատասխանում: Ընկերությունից հայտնում են, որ ՀՀ սահմանին բնական գազի գնի բարձրացումը փոխհատուցվել է 2019 թ. ներդրումային աշխատանքների և պլանավորվող ներդրումների կտրուկ իջեցման, ընթացիկ և կապիտալ նորոգման ծախսերի նվազեցման ու այլ ծախսերի կրճատման հաշվին: Դրական ազդեցություն է ունեցել նաև ՀՀ գազասպառողների կողմից բնական գազի սպառման աճը:


Հարցին, թե 2019-ին ընկերությունում քանի՞ աշխատակից է կրճատվել, «Գազպրոմ Արմենիայից» պատասխանել են. «2019թ. Ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել 600 աշխատակից»:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ