Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ է հանձնարարել Փաշինյանը ոստիկանությանը՝ Կուտոյանի մահվան մասին տեղեկանալուց հետո

Ի՞նչ է հանձնարարել Փաշինյանը ոստիկանությանը՝ Կուտոյանի մահվան մասին տեղեկանալուց հետո
23.01.2020 | 01:09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ ինչ հանձնարարություն է տվել ոստիկանությանն՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան ահազանգը ստանալուց հետո:


«Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իմ միակ հրահանգը եղել է հետևյալը՝ հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հնարավոր հանցանշանները պահպանվեն, որպեսզի քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա: Սա եղել է իմ միակ հրահանգը ոստիկանությանը: Հիմա ինչքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, քննության ընթացքում կպարզվի», - ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ տեղի ունեցածը ողբեգություն է՝ ընդգծելով.
«Եթե նաև մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, գործը 100 տոկոսով իր բոլոր հանգամանքներով կբացահայտվի»: Փաշինյանը հիշեցրեց՝ պաշտոնական վարկածն այս պահին ինքնասպանությունն է:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ