Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը ԼՂ հարցի կարգավորման բանակցություններից խուսափելու նպատակ չունի

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը ԼՂ հարցի կարգավորման բանակցություններից խուսափելու նպատակ չունի
23.01.2020 | 01:11

Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անհրաժեշտություն է համարում և դրանցից խուսափելու նպատակ չունի՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի՝ Ադրբեջանում սպասվող քաղաքական փոփոխությունների վերաբերյալ հարցին: «Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում: Այդ առումով, իհարկե, ընտրությունները հանգամանք են, որը մենք նկատի ենք առնում, բայց նաև շեշտում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ գործընթաց են և մենք բանակցություններից խուսափելու որևէ նպատակ չունենք»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ