Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը չի ընկել միջուկային զենքի հետեւից՝ անկախ վեցյակի հետ միջուկային համաձայնագրի գոյությունից եւ ԱԷՄԳ-ի հետ հարաբերություններից:
«Նույնիսկ եթե չլինի ԳՀՀԾ-ն կամ ԱԷՄԳ-ի հետ երաշխիքների հմաձայնագիրը, անկախ այն բանից՝ լավ են, թե վատ ԱԷՄԳ-ի հետ մեր երկրի հարաբերությունները, մենք չենք ընկնի միջուկային զենքի հետեւից»,- ասել է Ռոհանին: Նա դիմել է եվրոպական եռյակին (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) եւ հայտարարել, որ նրանք պատասխանատվություն են կրելու միջուկային համաձայնագրի խախտման հետեւանքների համար, որ եթե Եվրոպան վերադառնա իր պարտավորությունների կատարմանը, Իրանը նույնպես կվերադառնա դրանց կատարմանը: