«Կլինի Փաշինյանի կառավարության վստահության հանրաքվե»
07.02.2020 | 01:36
«Սկզբում ԱԺ մեծամասնությունը ցանկանում էր ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնել, հետո իրավաբանների, հավանաբար դեսպանների խորհրդով հետ կանգնեց և որոշեց հարցը դնել հանրաքվեի։ Եթե հանրաքվե լինի, այն ոչ թե կլուծի ՍԴ-ի հարցը, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարության վստահության հանրաքվե կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս, ՔՊ նախկին անդամ ԱՐԹՈՒՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ՝ հավելելով, որ ՍԴ-ի կազմալուծման պատճառն այն է, որ Փաշինյանը ձգտում է ծավալապաշտական իշխանություն ունենալ Հայաստանում, քանի որ իշխանության մյուս թևերն արդեն իր «գրպանում» են։ Ըստ մեր զրուցակցի, եթե Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ-ն վարույթ չընդուներ և կառավարությանը հակառակ որոշում չկայացներ, հնարավոր է ՍԴ-ն այսպիսի վիճակում չհայտնվեր, քանի որ այս ընթացքում չի եղել մեկ այլ դեպք, որ այդ կառույցն իշխանության քիմքին անհաճո այլ որոշում է կայացրել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. Արթուր Համբարձումյանի հետ զրույցը՝ «Իրատեսի» հաջորդ՝ փետրվարի 11-ի համարում։
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ