Մերկասառույցի դեմ «դուխո՞վ» եք պայքարում
07.02.2020 | 02:00
Սևան-Երևան մայրուղում օրերս շղթայական վթարի հետևանքով բախվել էին 50-ից ավելի ավտոմեքենաներ: Շղթայական վթարի տեսանյութերը մեծ թափով տարածվեցին մի շարք լրատվամիջոցներում, բայց դրա պատճառների մասին չխոսեց գրեթե ոչ ոք: Գեղարքունիքի մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների ոչ պատշաճ աշխատանքի, մայրուղին ժամանակին ավազով ու աղով չմշակելու հետևանքով է նաև, որ այդպիսի մասշտաբների վթար է տեղի ունեցել: Եթե Հայաստանում «իրավիճակ փոխվելուց» առաջ նման վթար էր լինում, «մեր ու մանուկ» իրենց սրբազան պարտքն էին համարում հիշեցնել, որ իշխանություններն ու նրանց շրջապատի մարդիկ, որոնց վստահված է ճանապարհների սպասարկումը, թալանել են բյուջեն, կերել են փողերն ու դրանցով թանկարժեք մեքենաներ գնել, տներ կառուցել և այլն: Փաստացի՝ այս ոլորտում ոչ մի «իրավիճակ» էլ չի փոխվել: Առաջվա նման աղն էլ է պակաս, մաղն էլ, որ տվյալ դեպքում ավազն է: Տեղումներից հետո ճանապարհները ժամանակին չեն մշակվում, բայց առաջվա խանդավառ քննադատությունը չկա: Ժողովրդի սրտի իշխանությունների անվերահսկողությունը ճանապարհների հսկողությամբ զբաղվողների նկատմամբ, ըստ երևույթին, տանելի է: Ի՞նչ է եղել, որ, աղի փոխարեն մի քանի բուռ «դուխ» շաղ կտան ու վթար առ վթար ԱՊՊԱ կկանչեն:
Ճանապարհների ոչ պատշաճ սպասարկման ականատեսն անձամբ եղանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապանյան ասուլիսի ժամանակ: Սահադաշտի վերածված ճանապարհներին տեղացած ձյունն էլ ավելի էր դժվարացնում երթևեկը: Աստված կանչելով անցանք ամբողջ ճանապարհը, և, ո՜վ զարմանք, ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարեց, թե անչափ գոհ է ճանապարհը սպասարկող ընկերություններից, որ հավուր պատճաշի վերացրել են մերկասառույցը: Դեռ մի բան էլ նշեց, թե հուսով է, որ ճանապարհների մշակված ու սպասարկված լինելն իր այցի հետ չի կապված: Չգիտեմ՝ Փաշինյանն ինչ ճանապարհով էր եկել, կամ մերկասառույցը նրան սպասարկող «կորտեժի» աչքին ինչ էր թվացել, բայց որ դա իմ կյանքի ամենաահասարսուռ երթևեկությունն էր, փաստ է:
Երևանի նախկին փոխքաղաքապետներից մեկը, ի պատասխան լրագրողների դժգոհության, թե ինչու երևանյան բակերն ու փողոցները չեն մաքրվում ձնից ու մերկասառույցից, մոտավորապես այսպես էր պատասխանել. «Հո մե՞ղր չի տեղացել, որ դժգոհում եք»: Այժմ մենք ենք ուզում հիշեցնել՝ մեղր չի տեղացել, հարգելի պատասխանատուներ, ու եթե իրապես իրավիճակ է փոխվել երկրում, ապա նորմալ սպասարկեք ճանապարհները, աղ ու ավազ լափելու մասին ձեր քննադատությունն էլ այդքան շուտ մի մոռացեք։ Մենք որ լավ ենք հիշում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ