Իրանը պատրաստ է Պարսից ծոցի անվտանգության շուրջ բանակցություններ վարել բոլոր կողմերի հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան՝ լրագրողներին ասել է Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Մեհդի Սանային:
«Իրանը բանակցություններ է առաջարկում Սաուդյան Արաբիայի հետ եւ պատրաստ է բանակցություններ վարել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի շուրջ: Նաեւ պատրաստ է դա բացատրել բոլորին եւ բոլորի հետ աշխատել Պարսից ծոցում անվտանգության ապահովման Հորմուզի պլանի շուրջ»,- հայտարարել է Սանային «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի 9-րդ մերձավորարեւելյան խորհրդաժողովի կուլիսներում: Նա նշել Է նաեւ, որ տարածաշրջանի անվտանգությունը հարկավոր Է ապահովել տարածաշրջանային նախաձեռնություններով: