Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արամ Սարգսյան. Ինչի՞ն համաձայն չեն «Ոչ»-երը

Արամ Սարգսյան. Ինչի՞ն համաձայն չեն «Ոչ»-երը
17.02.2020 | 23:48

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ժողովուրդը պահանջեց, և Սերժ Սարգսյանը հեռացավ։ Ժողովուրդը պահանջեց, և ԱԺ-ն լուծարվեց։ Ժողովուրդը չի վստահում և պահանջում է, որ ՍԴ այս կազմը հեռանա։ «Ոչ»-երը պնդում են, որ ժողովուրդը չի պահանջում։ Իշխանությունը հարցը դնում է հանրաքվեի՝ պարզելու պահանջու՞մ է ժողովուրդը, թե՞ ոչ։ Չեմ հասկանում՝ ինչի՞ն համաձայն չեն «Ոչ»-երը»:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ