«Շա­տե­րը նույ­նիսկ չեն ծա­ռա­յել, բայց ձեռք­նե­րը գր­պան­նե­րում դրած զո­րա­մա­սեր են գնում, ֆո­տո­սե­սիա­ներ ա­նում»

«Շա­տե­րը նույ­նիսկ չեն ծա­ռա­յել, բայց ձեռք­նե­րը գր­պան­նե­րում դրած զո­րա­մա­սեր են գնում, ֆո­տո­սե­սիա­ներ ա­նում»
03.03.2020 | 01:19
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ռազ­մա­կան փոր­ձա­գետ ՎԻ­ՏԱ­ԼԻ ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ։
-Պա­րոն Ման­գա­սա­րյան, թեև վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը տա­րես­կզ­բին հայ­տա­րա­րում էր, թե բա­նա­կում զո­հե­րի թվով պատ­մա­կան նվա­զա­գույ­նի ենք հա­սել, սա­կայն վեր­ջին եր­կու ամս­վա ըն­թաց­քում պատ­կե­րը բո­լո­րո­վին այլ է: Ող­բեր­գա­կան դեպ­քեր հիմ­նա­կա­նում ոչ թե հա­կա­ռա­կոր­դի սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով են լի­նում, այլ դրանք կա՛մ սպա­նու­թյուն են, կա՛մ ինք­նաս­պա­նու­թյուն, կա՛մ ինք­նաս­պա­նու­թյան դր­դե­լու հետևանք:
-Գրանց­ված մա­հե­րի մի մա­սը հի­վան­դու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով է ե­ղել, մյու­սը՝ դժ­բախտ պա­տա­հար­նե­րի, ին­չը նույն­քան ցա­վա­լի է: Դեպ­քե­րի ա­ռի­թով քրեա­կան գոր­ծեր են հա­րուց­ված, հետևա­բար հետևու­թյուն­ներ ա­նե­լուց ա­ռաջ նախ պետք է այդ գոր­ծե­րի ման­րա­մաս­նե­րին ծա­նո­թա­նալ, տի­րա­պե­տել: Մի­նի­մում­նե­րի և մաք­սի­մում­նե­րի դաշտ չեմ ցան­կա­նում մտ­նել, քան­զի նման զգա­յուն թե­մա­նե­րի մա­սին խո­սե­լուց ա­ռաջ ա­ռա­վել քան գոր­ծել է անհ­րա­ժեշտ:
-Հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րի բարձ­րա­ձայ­նում­նե­րից հե­տո թե՛ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, թե՛ պատ­գա­մա­վոր­նե­րը փակ հան­դի­պում­ներ ու­նե­ցան բա­նա­կի պատաս­խա­նա­տու­նե­րի հետ: Դրա­նից հե­տո նաև պաշ­տո­նան­կու­թյուն­ներ ե­ղան: ԶՈՒ եր­կու բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ՝ ՀՀ ՊՆ ռազ­մա­կան ոս­տի­կա­նա­պետ Ար­թուր Բաղ­դա­սա­րյա­նը և ՀՀ ԶՈՒ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման վար­չու­թյան պետ Ա­լեք­սան Ա­լեք­սա­նյա­նը, պաշ­տո­նանկ ար­վե­ցին։ Ըստ Ձեզ՝ պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րը կա­րո՞ղ են ի­րա­վի­ճակ փո­խել, խնդ­րի կար­գա­վոր­ման հա­մար այն կա­րո՞ղ է վճ­ռո­րոշ լի­նել:
-Ե­թե երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը ձեր կող­մից նշած գոր­ծիչ­նե­րի բարձ­րա­ձայ­նում­նե­րից հե­տո է միայն մտա­հոգ­վում ու ցու­ցադ­րա­կան քայ­լեր կա­տա­րում, ա­պա դա այն­քան էլ գո­վե­լի չէ: ԱԺ-ում տե­ղի ու­նե­ցած փակ նիս­տից հե­տո պատ­գա­մա­վոր­նե­րի մեծ մա­սը ի­րենց Facebook-յան է­ջե­րում խիստ մտա­հո­գու­թյուն հայտ­նեց ու լուրջ-լուրջ բա­ներ գրեց, բայց դրա­նից հե­տո նրան­ցից որևէ մե­կը զո­րա­մաս չայ­ցե­լեց՝ մո­տի­կից խն­դիր­նե­րին ծա­նո­թա­նա­լու հա­մար: Շա­տե­րը նույ­նիսկ չեն ծա­ռա­յել, բայց ձեռք­նե­րը գր­պան­նե­րում դրած՝ որևէ տո­նից ա­ռաջ կամ հե­տո զո­րա­մա­սեր են գնում, ֆո­տո­սե­սիա­ներ ա­նում : Հենց այդ ժա­մա­նակ էր անհ­րա­ժեշտ, որ ան­գամ մի քա­նի օ­րով զին­վոր­նե­րի կող­քին լի­նեին, խո­սեին նրանց հետ, լսեին նրանց, ծա­նո­թա­նա­յին ա­մե­նա­մանր խն­դիր­նե­րին և այլն: Ինչ վե­րա­բե­րում է պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րին, ա­պա չեմ կար­ծում, որ ձեր կող­մից նշ­ված եր­կու փո­փո­խու­թյուն­նե­րը խնդ­րին ամ­բող­ջա­կան լու­ծում կտան:
-Շատ է խոս­վում այն մա­սին, որ բա­նա­կում տե­ղի ու­նե­ցող սպա­նու­թյուն­նե­րի կամ ինք­նաս­պա­նու­թյուն­նե­րի հիմ­նա­կան պատ­ճա­ռը զին­վոր­նե­րի՝ քրեա­կան են­թամ­շա­կույ­թին տուրք տալն ու դրա­նով ա­ռաջ­նորդ­վելն է: Ի­րա­վա­պաշտ­պան­նե­րը սա­կայն հա­կա­դար­ձում են, թե վե­րոն­շյալ են­թամ­շա­կույ­թի կրո­ղը հրա­մա­նա­տա­րա­կան կազմն է: Են­թամ­շա­կույ­թին հա­րե­լու առն­չու­թյամբ վեր­ջերս օ­րենք ըն­դուն­վեց, փաս­տո­րեն, այն որևէ կերպ բա­նա­կին չի հա­սել:
-Քրեա­կան բար­քե­րի մա­սով՝ իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կամ տե­սա­կետն ինձ հա­մար այդ­քան էլ հաս­կա­նա­լի չէ: Վար­չա­պե­տի հա­մար, օ­րի­նակ, քրեա­կան են­թամ­շա­կույ­թի դրսևո­րում է զին­վոր­նե­րի՝ նույն լվաց­քի մե­քե­նա­յով վար­տիք­նե­րը լվա­նա­լու ցան­կու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը: Ըստ իս՝ դա հի­գիե­նիա­յի, ոչ թե քրեա­ծին բար­քե­րի հարց է: Ինչ վե­րա­բե­րում է սպա­նե­րի՝ քրեա­կան են­թամ­շա­կույ­թի կրո­ղը լի­նե­լու տե­սա­կե­տին, իմ հա­մոզ­մամբ՝ այդ մար­դիկ սպա­յա­կան ինս­տի­տու­տի վար­կա­բեկ­մամբ են զբաղ­վում: Բա­նա­կում շատ բա­նի­մաց, հայ­րե­նա­սեր ու ի­րենց գոր­ծին նվիր­ված սպա­յա­կան կազմ ու­նենք այ­սօր: Ի­հար­կե, չեմ կա­րող բա­ցա­ռել, որ քրեա­կան են­թամ­շա­կույ­թով ա­ռաջ­նորդ­վող հրա­մա­նա­տար­ներ էլ կան, բայց ընդ­հան­րա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներն ան­թույ­լատ­րե­լի են:
-Մեր թեր­թի նա­խորդ հա­մար­նե­րից մե­կում գրել էինք, որ սպա­նու­թյուն­նե­րից մե­կը, օ­րի­նակ, հե­ռա­խո­սի լից­քա­վոր­ման լա­րի պատ­ճա­ռով է ե­ղել: Վար­չա­պետն էլ ա­սում է, թե երբ բա­նա­կում ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը շա­տա­նում են, շա­տա­նում են նաև, այս­պես ա­սած, «բա­զար­նե­րը»:
- Զո­րա­մա­սե­րում հե­ռա­խոս­ներ ու­նե­նա­լու թույտ­վու­թյունն ի սկզ­բա­նե սխալ է ե­ղել, այն լրա­ցու­ցիչ գլ­խա­ցա­վանք է սպա­նե­րի հա­մար՝ դեռ չա­սած անվ­տան­գու­թյան և ին­ֆոր­մա­ցիա­յի ար­տա­հոս­քի ռիս­կե­րը: Զին­վոր­նե­րի ձեռ­քը հե­ռա­խոս տա­լով՝ սեն­տի­մեն­տալ խն­դիր ենք լու­ծել միայն, որ զին­վո­րի ծնող­նե­րը հա­ճախ խո­սեն զա­վակ­նե­րի հետ ու հնա­րա­վո­րինս հան­գիստ լի­նեն: Գլ­խա­վոր շտա­բի ո­րոշ­ման հա­մա­ձայն՝ զին­վոր­նե­րի ու սպա­նե­րի հե­ռա­խոս­նե­րը պետք է ա­ռանց տե­սախ­ցի­կի ու հա­մա­ցան­ցից օգտ­վե­լու հա­նար­վո­րու­թյան լի­նեն, բայց տեխ­նի­կա­յի ա­ռա­ջըն­թա­ցի այս դա­րում այժմ այն­պի­սի հե­ռա­խոս­ներ կան, որ ա­ռա­ջին հա­յաց­քից դժ­վար է տար­բե­րել՝ տե­սախ­ցիկ կամ ին­տեր­նե­տի հնա­րա­վո­րու­թյուն ու­նի՞, թե՞ ոչ: Ի­րա­կա­նում դա մեծ գլ­խա­ցա­վանք է հրամ­կազ­մի հա­մար, ո­րով­հետև սպան, իր բան ու գոր­ծը թո­ղած, հե­ռա­խոս­ներ ստու­գե­լով պետք է զբաղ­վի: Ադր­բե­ջա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը վեր­ջերս բա­վա­կա­նին մեծ թվով սոց­ցան­ցա­յին է­ջեր են կոտ­րել, որ հիմ­նա­կա­նում զին­ծա­ռա­յող­նե­րինն են ե­ղել:
-Աբ­սուր­դա­յին մեկ այլ տե­սա­կե­տի հա­մա­ձայն՝ բա­նա­կում գրանց­վող ող­բեր­գա­կան դեպ­քե­րը նախ­կին իշ­խա­նու­թյուն­ներն են կազ­մա­կեր­պում, որ նո­րե­րին սա­բո­տա­ժի են­թար­կեն: Սրա՞ն ինչ­պես եք վե­րա­բեր­վում:
-Նման տե­սա­կետ հայտ­նող­նե­րը դրա­նով ոչ միայն նախ­կին, այլև ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րին, բա­նա­կին ու հա­սա­րա­կու­թյանն են վար­կա­բե­կում: ՈՒ առ­հա­սա­րակ բո­լոր նրանց, որ բա­նա­կա­շի­նու­թյան գոր­ծում մեծ ա­վանդ ու­նեն: Կարճ ա­սած՝ դա հա­կա­պե­տա­կան տե­սա­կետ է:
-Հրա­մա­նա­տար­ներ պատ­րաս­տե­լիս մենք այ­սօր դնու՞մ ենք խն­դիր, թե այդ մար­դիկ ինչ­պես պետք է աշ­խա­տեն զին­վոր­նե­րի հետ: Վեր­ջերս մա­մու­լը գրեց, օ­րի­նակ, որ նրանք ար­տեր­կիր վե­րա­պատ­րաստ­ման են գնա­ցել:
-Տար­բեր ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում մեր սպա­ներն ար­տեր­կիր դա­սըն­թաց­նե­րի միշտ էլ գնա­ցել ու գնում են: Հատ­կա­պես վեր­ջին շր­ջա­նում ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յո­ղին՝ սկ­սած սնն­դից, վեր­ջաց­րած հան­րա­յին ըն­կալ­ման տար­բեր դրսևո­րում­նե­րով, շատ ա­վե­լի ենք արժևո­րում, քան սպա­նե­րին: Զին­վո­րին այժմ լավ սնունդ ենք տա­լիս, բայց սպա­յին ա­սում ենք զո­րա­մա­սի դի­մա­ցի «վե­տե­րո­կից» օգտ­վիր: Թեև իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ար­դեն սկ­սել են խո­սել սպա­յի ինս­տի­տու­տի արժևոր­ման և դե­րի բարձ­րաց­ման մա­սին, բայց դեռևս գոր­ծուն քայ­լեր չեն ար­վում այդ ուղ­ղու­թյամբ: «Պա­տիվ ու­նեմ» բա­վա­կա­նին գրա­վիչ ծրա­րի մա­սին, օ­րի­նակ, հա­մա­րյա թե չի խոս­վում, շա­տերն ան­գամ չգի­տեն, չեն լսել այդ ծրագ­րի մա­սին, բայց պետք է բո­լոր ա­ռիթ­ներն օգ­տա­գոր­ծել ու հա­սա­րա­կու­թյանն ի­րա­զե­կել նմա­նա­տիպ ծրագ­րե­րի մա­սին:
-Վեր­ջերս մա­մու­լը գրեց նաև «է­լի­տար» զորա­մա­սի մա­սին, որ­տեղ կոնկ­րետ բար­քեր, «չաստ նա­յող­ներ» ու ո­րո­շա­կի մարդ­կանց զա­վակ­ներ են ծա­ռա­յում: ՊՆ-ն սա­կայն հենց այն­պես, հարևան­ցի ան­ցավ այդ տե­ղե­կու­թյան կող­քով՝ ա­սե­լով միայն, որ նման բան չկա: Ի՞նչ հրա­պա­րա­կում էր դա ի­րա­կա­նում:
-2000-ա­կան­նե­րի կե­սե­րից «չաստ նա­յո­ղի» իս­տի­տուտն ար­դեն իսկ չկար, իսկ ինչ վե­րա­բե­րում է պաշ­տո­նյա­նե­րի որ­դի­նե­րի ա­րարք­նե­րի ինչ-ինչ դրսևո­րում­նե­րին, ա­պա բո­լոր դեպ­քե­րին ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան է տր­վել: Ա­յո՛, բա­նա­կում կան խն­դիր­ներ, և դրանց լու­ծում տա­լու հա­մար գործ ու­նի ա­նե­լու թե՛ օ­րենս­դիր, թե՛ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նը:
-Բա­նակն այ­սօր կա­րո­ղա­նու՞մ է բո­լո­րի զա­վակ­նե­րից՝ ան­կախ պաշ­տո­նից ու զբա­ղեց­րած դիր­քից, սո­ցիա­լա­կան վի­ճա­կից ու գի­տակ­ցա­կան մա­կար­դա­կից, զին­վոր կեր­տել:
-Ան­կախ ա­մեն ին­չից բա­նակն այ­սօր, ա­յո՛, կա­րո­ղա­նում է զին­վոր կեր­տել ու իր առջև դր­ված մար­տա­կան խն­դի­րը պատ­վով է լու­ծում, այն է՝ գի­շեր-ցե­րեկ պահ­պա­նել հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի անվ­տան­գու­թյու­նը:
Զրույցը` Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆԻ
Դիտվել է՝ 3153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ