Կո­րո­նա­վի­րու­սի կաս­կա­ծան­քով նաև բժիշկ է մե­կու­սաց­վել

Կո­րո­նա­վի­րու­սի կաս­կա­ծան­քով նաև բժիշկ է մե­կու­սաց­վել
13.03.2020 | 02:46
Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, ըստ երևույ­թին, մի պահ շեղ­վել է ծխող­նե­րի դեմ պայ­քա­րից ու ո­րո­շել Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան կող­մից հա­մաշ­խար­հա­յին հա­մա­ճա­րակ հայ­տա­րար­ված կո­րո­նա­վի­րու­սի հետ­քե­րով գնալ: Ինչ խոսք, ող­ջու­նե­լի է, որ նա­խա­րա­րու­թյու­նում չեն բա­վա­րար­վել վար­չա­պե­տի ա­ռա­ջար­կած եր­կու դե­ղա­տոմ­սով՝ «թու-թու-թու»-ով և «կո­րո­նա­վի­րուսն ո՞ւմ շունն է»-ով, ու 70-ից ա­վե­լի մարդ մե­կու­սաց­վել է զբո­սաշր­ջա­յին Ծաղ­կա­ձո­րում:
«Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված կի­նը, որ Հա­յաս­տան էր ժա­մա­նել Ի­տա­լիա­յից, ե­կել էր մաս­նակ­ցե­լու տղա­յի նշանդ­րե­քին: «Պարզ է, որ խն­ջույ­քի է մաս­նակ­ցել, տաս­նյա­կից ա­վե­լի մարդ­կանց հետ է շփ­վել, վար­սա­վի­րա­նոց ու խա­նութ գնա­ցել, հարևան­նե­րի հետ զրու­ցել և այլն»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
Այս պա­հին մե­կու­սաց­ված քա­ղա­քա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը էջ­միած­նից է, որ­տեղ նա­խա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­րել է «Նշան­դրեք» օ­պե­րա­ցիան ու միան­գա­մից 57 մար­դու մե­կու­սաց­րել:
Ըստ մեր ու­նե­ցած մեկ այլ տե­ղե­կու­թյան, Ծաղ­կա­ձո­րում մե­կու­սաց­ված­նե­րի մեջ նաև բժիշկ կա, ու չի բա­ցառ­վում, որ նրա մոտ նույն­պես կո­րո­նա­վի­րուս հայտ­նա­բեր­վի: «Բժիշ­կը շտա­պօգ­նու­թյան ծա­ռա­յու­թյու­նից է: Նա­խորդ եր­կու օ­րե­րին ծա­ռա­յու­թյան բրի­գադ­նե­րի մեծ մասն օ­դա­նա­վա­կա­յա­նում է ե­ղել, ին­չի պատ­ճա­ռով մի շարք քա­ղա­քա­ցի­նե­րի կանչն են ու­շաց­րել: Ըստ երևույ­թին, վե­րա­դառ­նա­լուց հե­տո մե­քե­նա­ներն ու ար­տա­հա­գուս­տը նոր­մալ չեն ախ­տա­հան­վել»,- հա­վե­լեց մեր զրու­ցա­կի­ցը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ