Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չանց­կաց­ված պա­րապ­մունք­նե­րի գու­մարն են ու­զում

Չանց­կաց­ված պա­րապ­մունք­նե­րի գու­մարն են ու­զում
07.04.2020 | 00:20
Երևա­նի թա­ղա­պե­տա­րան­նե­րին կից գոր­ծող ման­կա­կան ար­վես­տի ո­րոշ դպ­րոց­նե­րի վրա, արտա­կարգ դրու­թյու­նը, ըստ երևույ­թին, չի ազ­դել: «Ի­րա­տե­սը» մի քա­նի դպ­րո­ցից ա­հա­զանգ է ստա­ցել, որ տնօ­րեն­նե­րը ծնող­նե­րին ստի­պում են վճա­րել մարտ ամս­վա պա­րապ­մունք­նե­րի հա­մար, ո­րոնք տե­ղի չեն ու­նե­ցել: Նոր Նոր­քի թա­ղա­պե­տա­րա­նում գոր­ծող ար­վես­տի կր­թօ­ջա­խում, օ­րի­նակ, նա­խորդ ա­միս ե­րե­խա­նե­րը մեկ-եր­կու պա­րապ­մունք են ա­րել, բայց տնօ­րե­նը ծնող­նե­րին հոր­դո­րել է օր ա­ռաջ վճա­րել ամ­սա­կան գու­մա­րը: «Ե­րե­խաս նա­խորդ ա­միս մեկ պա­րապ­մուն­քի է գնա­ցել, բայց տնօ­րենն ա­սում է՝ գու­մա­րը պետք է վճա­րել ըստ սահ­ման­ված կար­գի, այ­սինքն՝ մինչև ապ­րի­լի 5-ը: Մենք ի­հար­կե չենք վճա­րել, ո­րով­հետև ինչ­պե՞ս վճա­րես մի բա­նի դի­մաց, ին­չից չես օգտ­վել: Այն­պես չէ, թե ու­սու­ցիչ­նե­րից կամ պա­րապ­մունք­նե­րի ո­րա­կից դժ­գոհ ենք, բայց ար­դար չէ, երբ ե­րե­խան տանն է, որևէ բան չի ա­նում, բայց պետք է վճա­րես: Ե­թե հան­րակր­թա­կան դպ­րո­ցում դա­սե­րը հե­ռա­վար ե­ղա­նա­կով են ա­նում, ա­պա ար­վես­տի դպ­րոց­նե­րը դրա հնա­րա­վո­րու­թյունն էլ չու­նեն»,- մեզ հետ զրույ­ցում ա­հա­զան­գեց ծնող­նե­րից մե­կը:
Նմա­նա­տիպ խնդ­րի ա­ռաջ են կանգ­նել նաև ու­սա­նող­նե­րը: Մի քա­նի բու­հե­րի ո­րոշ ֆա­կուլ­տետ­նե­րի դե­կան­ներ ու­սա­նող­նե­րին վա­խեց­նում են՝ ե­թե մինչև ապ­րի­լի 15-ը չվ­ճա­րեն վար­ձե­րը, ա­պա կա­րող են դուրս մնա­լու վտան­գի ա­ռաջ կանգ­նել: Կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը հայ­տա­րա­րել էր, որ այս տա­րի ուս­վար­ձե­րը վճա­րե­լու ա­ռու­մով ո­րո­շա­կի վե­րա­պա­հում­ներ կլի­նեն, ին­չը սա­կայն ո­րոշ դե­կան­նե­րի չի հա­սել: Կամ էլ նրանք փոր­ձում են Հռո­մի պա­պից ա­ռա­վել կա­թո­լիկ լի­նել, ու բու­հի ղե­կա­վա­րու­թյա­նը ցույց տալ, թե ինչ «պա­տաս­խա­նատ­վու­թյամբ» են ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րում: Հա­մընդ­հա­նուր լար­ված ու զգա­յուն այս ֆո­նին՝ պետք է ա­ռա­վել քան ըմ­բռ­նող լի­նել: Այս օ­րե­րին բո­լորն էլ ֆի­նան­սա­կան խն­դիր­ներ ու­նեն, իսկ չկա­տա­րած ծա­ռա­յու­թյան դի­մաց վճար ու­զելն այդ­քան էլ գե­ղե­ցիկ չէ:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­Ն
Դիտվել է՝ 6776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ