Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեքսիկայում բացատրել են հնագույն բուրգերի կառուցման պատճառը

Մեքսիկայում բացատրել են հնագույն բուրգերի կառուցման պատճառը
02.06.2020 | 22:33

Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի գիտնականները բացատրել են Մեզոամերիկայի հնագույն բնակիչների կողմից բուրգերի կառուցման պատճառը: Հետազոտական աշխատանքների համառոտ հաշվետվությունը հրապարակվել է ինստիտուտի կայքում: Ուսումնասիրելով Մեքսիկայում հայտնաբերված հայտնի շինությունները՝ հետազոտողները եզրակացրել են, որ բուրգերը լեռների «սուրբ պատճեններն» են եղել: Նրանց կարծիքով՝ հնագույն ժողովուրդները նմանակել են բնությանը, որտեղ հանդիպել են բրգաձև պատկերների։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ Մեզոամերիկայի (ժամանակակից Կենտրոնական Ամերիկայի տարածքը) նախաիսպանական հասարակությունները ձգտում էին ոչ միայն տեսողական վերստեղծել բնական օբյեկտները, այլև դրանց մեջ սրբազան իմաստ ներդնել: Հենց այդ պատճառով էլ բուրգերը հնագույն քաղաքների կենտրոններն էին։

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ