Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տոկիոյում COVID-19 վարակի նոր դեպքերի քանակի թռիչք է նկատվել

Տոկիոյում COVID-19 վարակի նոր դեպքերի քանակի թռիչք է նկատվել
02.06.2020 | 22:35

Ճապոնիայի մայրաքաղաքում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի քանակով կտրուկ թռիչք է նկատվել, մեկ շաբաթ առաջ Տոկիոյում կորոնավիրուսային համավարակի հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը չեղյալ է հայտարարվել: Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ քաղաքում վերջին 24 ժամում 30-ից ավելի նոր դեպքեր են գրանցվել: Վերջին անգամ նոր դեպքերի կտրուկ աճ Տոկիոյում գրանցվել է մայիսի 14-ին:


Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման հիմնական կենտրոնը մնում է Կիտակյուշուն՝ երեկ հայտնաբերվել է 16 նոր վարակված, իսկ վերջին 10 օրում 113 նոր դեպք: Անցյալ շաբաթ Տոկիոյի իշխանությունները հաղորդել էին վարակի նոր ալիքի մասին և բնակիչներին հորդորել դուրս չգալ իրենց տներից:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ