Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում

Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում
02.06.2020 | 22:37

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում երկու տարբերակ է առաջարկում: ճեպազրույցի ընթացքում նա ասաց.

«Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ՝ կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների, զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ մենք միասին, իրար հետ համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արդյունքներ արձանագրում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը հայտնեց, որ յուրաքանչյուրը պետք է դիրքորոշում հայտնի հետագա անելիքների վերաբերյալ:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ